Դիվաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դիվաբանություն (հունարեն՝ δαίμων, այսինքն՝ աստվածային, ոգի, հանճար հունարեն՝ λόγος, այսինքն՝ դատողություն, գիտություն), հրեշների մասին տարբեր ազգերի առասպելների անվանակոչումը։ Անվանումը համանմանորեն օգտագործվում է ժամանակակից գիտական ուղղության դեպքում։ Դիվաբանության հիմնական ուղղություններ են համարվում՝ դևերի ուսումնասիրությունը, նրանց վարքագիծը, դևերին կանչելու ծիսական նկարագրերի ուսումնասիրությունը, պայքարը նրանց դեմ, նրանց ուժերին ենթարկվելու և կառավարելու մեթոդները և այլ նմանատիպ ուղղություններ։ Դիվաբանությունը սերտ կապված է նաև կրոնական ու միստիկական տարբեր ավանդույթների հետ, միևնույն ժամանակ շատ կորններ դևերի հանդեպ մերժում են ցուցաբերում։ Այս եզրույթը կարող է օգտագործվել, ինչպես օկուլտականությունում, այնպես էլ գիտապատմական աշխատություններով։ Աստվածաբանության ճյուղ, որն ուսումնասիրում է աստվածային բնույթ չունեցող գերբնականը։

«Մղձավանջ», 1800 թվական, հեղինակ՝ Նիկոլայ Աբրահամ Աբիլդգոր

Դիևաբանությունը հաճախ օգտագործվում է ֆոլկլորում, գեղարվեստական գրականությունում, առասպելներում, մոգությունում և այլն։

Դիևաբանն, օկուլտիստ է, ով ուսումնասիրում է դիվաբանությունը, դևերին, չար ոգիներին, նրանց դավերը մարդկանց դեմ[1]։

Քրիստոնեական դիվաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեությունում դևերն համարվում են ընկած հրեշտակներ։ Տեղեկություններ կարելի է ստանալ մարգարե Եզեկիայի Գրքից, որտեղ գրված է այն ամենի մասին, թե ինչն է հանդիսացել Լյուցիֆերի անկման պատճառ և նրա ճակատագրի մասին, որը նրա համար Աստված էր պատրաստել, Հոբում, Աստված բացատրում է, որ մարդու համար Սատանային ինքնուրույն հաղթելը հնարավոր չէ։

Այս տեսանկյունից դիվաբանությունը համարվում է հրեշտակաբանության արտացոլանքը, միևնույն ժամանակ հրեշտակներն համարվում են բարի ոգիներ, իսկ դևերը՝ չար։ Դևերին դասակարգում են նրանց չարամտության աստիճանի և դժոխքի հիերարխիայում նրանց զբաղեցրած տեղից, որն էլ իր հերթին կապված է մարդկային մեղքերի հետ։ Օրինակ, նմանատիպ ակնարկ կա Հովհաննես Դամասկոսցու[2] «Ուղղափառ հավատքի հստակ շարադրանք» գրքի «Հրեշի և դևերի մասին» գլխում[3]։ Ընդհանուր առմամբ, չար ուժերի մասին ուղղափառում չկա հատուկ ուսմունք։

Արևմտյան դիվաբանների առավել հայտնի աշխատանքներից է Հենրիխ Կրամերի «Վհուկների մուրճ»-ը (լատ.՝ Malleus Maleficarum), ինչպես նաև Նիկոլայ Ռեմիի Demonolatry-ն։ Այս բանաստեղծությունները վանում են դևերի իրական ուժը և համարում են, որ դևերից ազատում տալիս է եկեղեցին։

Հիսուս Քրիստոսը մեծ ուժ ու կարողության տեր է։ Աստվածաշնչի համաձայն, բոլորը խոնարհվել են Հիսուսի առջև, այդ թվում և դևը։

Սլավոնական դիվաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվաբանությունը, սլավոնական դիցաբանության մեջ, դիցաբանական հերոսների՝ դևերի, ոգիների և մարդկանց միջև կապերի համակարգում ամենավերջին հորիզոնականում է։ Սլավոնական դիվաբանությունն անրադառնում է սլավոնական ավանդական մշակույթի բոլոր ոլորտներին, աշխարհում կատարվող բոլոր երևույթները վերագրելով դևերի գործունեությանը՝ մթնոլորտային ու բնական երևույթները, «այն աշխարհում» մարդու մահկանացու լինելը, տնտեսական գորունեությունն ու ընտանեկան կյանքը, մարդու ճակատագիրն ու հիվանդությունների առաջացման պատճառները և նմանատիպ այլ երևույթները։ Քրիստոնեության ընդունումից հետո, երբ հեթանոսական աստվածները հռչակվեցին որպես դևեր, սլավոնական դիվաբանությանը հարստացավ մի շարք հերոսներով (օրինակ՝ Մոկոշը), բայց ցածր մակարդակի դևերի ավելացումը աստվածների շարքերի վերաբերյալ ոչ մի հիշատակում տեղի չունեցավ։

Դիվաբանության հիմնական կորիզը, որը ձևավորվել էր դեռ նախասլավոնական ժամանակաշրջանում, ընդհանուրն է սլավոնական բոլոր ավանդույթների համար, այն զարգացել ու փոփոխվել է վերջին ժամանակներում, և այս գործընթացը շարունակվում է առ այսօր։ Ի սկզբանե, սլավոնական դիվաբանության դիալեկտիկ անդամներն ու հաջորդող էվոլյուցիան ձևավորեցին ժամանակակից էթնոմշակութային արեալներ՝ պոլեսերական, բալկանակարպատյան, հյուսիսառուսական և այլ, որոնք տարբերվում էին մեկը մյուսից իրենց դիցաբանական համակագրերով։

Սլավոնական դիվաբանությունում հիմնական տարր է համարվում դիցաբանական հերոսը, որն ընդունվում է որպես համապատասխանությունների ամբողջություն, որը կրկնվում է ավանդական անվանումների հատկություններում ու առանձնահատկություններում։ Սլավոնական հերոսները «դիցաբանական» տարբեր աստիճաններ ունեն, մեկն ընդունվում է բացառապես որպես դև (օրինակ՝ գրողը, կիկոմորան և այլն), մյուսը, որպես մարդ՝ օժտված դիվային գծերով (կախարդ, երկդիմի և այլն)։ Դիցաբանական կերպարնքների շարքին դասվում են նաև մարդու վիճակների անձնավորությունները և նրա հետ տեղի ունեցող գործընթացները (հավատալով ոգիական հիվանդություններին, ճակատագրին, մահին), օրերի, շաբաթների կամ ամիսների վերաբերյալ (Պարասկևայի Ուրբաթ, Շաբաթ և այլ)։ Սլավոնական դիվաբանության օբյեկտներ են համարվում դիցաբանական լոկուսները (օրինակ՝ իրիյը), ինչպես նաև բնական երևույթները, որոնք համարվում են դիցաբանական արարածների գործողությունների արդյունք (օրինակ՝ կարկուտ, մրրիկ, ջրապտույտ և այլն)։

Ճապոնական դիվաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ճապոնական ավանդույթի, սինոտիզմն առաջադրում է անհաշվելի քանակության աստված-կամիների, որոնք ապրում են բոլոր առարկաների ու երևույթների մեջ, այլ կերպ ասած, ամբողջ աշխարհը բնակեցված է աստվածներով։ Նույնիսկ մարդը, մահվանից հետո վերածվում է կամիի։

Ճապոնական դևերի երեք հիմնական խմբերն են՝ իոկաին, յուրեն և օ-բակեն։ Սինոտիստական հիերարխիայում նրանք գտնվում են կամիներից ներքև, իսկ էությամբ համարվում են երկակի, նրանց հետ փոխներգործության արդյունքում մարդը կարող է հանդիպել, թե բարության, և թե ստի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]