Ջեֆրի Եվգենիդիս
Ջեֆրի Եվգենիդիս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 8, 1960[1][2][3] (62 տարեկան) |
Ծննդավայր | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, վիպասան, համալսարանի դասախոս և ակադեմիկոս |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բրաունի համալսարան, Սթենֆորդի համալսարան և University Liggett School? |
Ժանրեր | սիրավեպ |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Աշխատավայր | Փրինսթոնի համալսարան[4][5] |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
![]() |
Ջեֆրի Քենթ Եվգենիդիս (անգլ.՝ Jeffrey Kent Eugenides, մարտի 8, 1960[1][2][3], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), ժամանակակից ամերիկացի արձակագիր։ Հեղինակել է բազմաթիվ պատմվածքներ ու էսսեներ, երեք վեպ՝ «Կույս ինքնասպանները» (The Virgin Suicides, 1993), «Միջին սեռ» (Middlesex, 2002) և «Ամուսնական դիպաշարը» (The Marriage Plot, 2011): «Կույս ինքնասպաններ»-ի հիման վրա գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել, իսկ «Միջին սեռ»-ի համար Եվգենիդիսը 2003 թվականին արժանացել է Պուլիտցերյան մրցանակի՝ «Գեղարվեստական արձակ» անվանակարգում և, բացի այդ, հայտնվել է Գրաքննադատների ազգային շրջանակի մրցանակի, Դուբլինի միջազգային գրական մրցանակի, Ֆրանսիայի Prix Médicis մրցանակի համար ծավալված մրցությունների եզրափակիչ փուլում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվգենիդիսի հայրը ծագումով հույն է, մայրը՝ անգլո-իռլանդական նախնիների սերունդ[10]։ Նա հաճախել է Միչիգան նահանգի Գրոս Փոյնթ քաղաքի համալսարանական Լիգեթ մասնավոր դպրոցը, ապա՝ Բրաուն համալսարանը, որտեղ սովորելիս մտերմացել է ժամանակակից գրող Ռիք Մուդիի հետ[11]): Ավարտել է 1982 թվականին։ Մեկ տարի ճամփորդել է Եվրոպայով, այնուհետև մեկնել է Հնդկաստան՝ Կալկաթա, որտեղ որպես կամավոր ծառայել է Մայր Թերեզայի հետ[12]։ Հետագայում Սթենֆորդի համալսարանում ստացել է «ստեղծագործական գրականություն» մասնագիտության մագիստրոսի որակավորում։
1986 թվականին ընտրվել է Շարժանկարային արվեստների ու գիտությունների ակադեմիայի անդամ՝ «Ահա գալիս է Ուինսթոնը՝ Սուրբ հոգով լցված» (Here Comes Winston, Full of the Holy Spirit) պատմվածքի համար։ Մի քանի տարի ապրել է Սան Ֆրացիսկոյում, ապա տեղափոխվել Նյու Յորք՝ Բրուքլին, որտեղ աշխատել է որպես Ամերիկյան բանաստեղծների ակադեմիայի քարտուղար։ Այստեղ նա ընկերական հարաբերություններ է հաստատել մի շարք պայքարող գրողների, այդ թվում՝ Ջոնաթան Ֆրանզենի հետ[13]։
1999-ից մինչև 2004 թվականը Եվգենիդիսն ապրել ու ստեղծագործել է Բեռլինում, ուր հայտնվել էր German Academic Exchange Service-ի դրամաշնորը շահելու շնորհիվ[14]։ 2007 թվականի աշնանից ապրել ու ստեղծագործել է Նյու Ջերսի նահանգի Փրինսթոն քաղաքում՝ մասնակցելով տեղի հանրահայտ համալսարանի «ստեղծագործական գրականություն» նախագծի իրականացման աշխատանքներին[15]։
Ներկայումս Եվգենիդիսը «ստեղծագործական գրականության» պրոֆեսոր է Փիթր Բ. Լյուիսի անվան արվեստների կենտրոնում[16]։ The Paris Review-ին տված հարցազրույցում խոսելով իր դասախոսական աշխատանքի մասին՝ նա ասել է. «Ես իմ ուսանողներին սովորեցնում եմ, որ գրելիս պետք է պատկերացնեն, թե իրենց ամենալավ նամակն են գրում ամենախելացի ընկերոջը։ ...Անձամբ ես գրելիս միշտ մտածում եմ, միշտ հոգ եմ տանում ընթերցողի մասին»[11]։ Մեկ այլ հարցազրույցում նա խոստովանել է, որ իր՝ որպես գրողի ձևավորման գործում կարևոր դեր են խաղացել Դեթրոյթ քաղաքի յուրօրինակ կոլորիտը և մոդեռնիստ գրողներից Ջոյսը, Պրուստը, Ֆոլքները, Մուզիլը, Վուլֆը...
Եվգենիդիսն ամուսնալուծվել է, ունի մեկ դուստր՝ Ջորջիա անունով[17]։
Պատիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013 - Արվեստների ու գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ[18][19]
- 2014 - Բրաուն համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[20]
- 2018 - Արվեստների և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամ[21]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://arts.princeton.edu/people/profiles/jeugenid/
- ↑ Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ https://www.gf.org/fellows/all-fellows/jeffrey-eugenides/
- ↑ https://www.lefigaro.fr/livres/2013/02/08/03005-20130208ARTFIG00664-litterature-le-meilleur-des-romans-etrangers.php
- ↑ https://www.pulitzer.org/winners/jeffrey-eugenides
- ↑ https://www.americanacademy.de/person/jeffrey-eugenides/
- ↑ «Jeffrey Eugenides – Harper Collins Author Profile»։ HarperCollins UK։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-01-ին։ Վերցված է հոկտեմբերի 10, 2014
- ↑ 11,0 11,1 James Gibbons (Winter 2011)։ «Jeffrey Eugenides, The Art of Fiction No. 215»։ The Paris Review
- ↑ «The Daily Beast – Eugenides Returns!»։ Thedailybeast.com։ Վերցված է հոկտեմբերի 10, 2014
- ↑ Hughes Evan (2011-10-09)։ «Is 'The Marriage Plot' by Jeffrey Eugenides Based in Reality? – New York Magazine»։ Nymag.com։ Վերցված է 2015-03-01
- ↑ [1] Archived February 6, 2009, at the Wayback Machine.
- ↑ Brown, Mick (2008-01-05)։ «Jeffrey Eugenides: Enduring love»։ The Daily Telegraph (London)։ Արխիվացված օրիգինալից 2010-12-01-ին։ Վերցված է 2010-04-02
- ↑ [2] Archived May 31, 2008, at the Wayback Machine.
- ↑ «Jeffrey Eugenides emerges from rough patch with first short-story collection»։ Detroit Free Press (անգլերեն)։ Վերցված է 2019-02-22
- ↑ «Princeton University – FACULTY AWARD: Eight named to American Academy of Arts and Sciences»։ princeton.edu։ Վերցված է 2014-04-12
- ↑ «American Academy of Arts and Sciences : 2013 Fellows» (PDF)։ Amacad.org։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-03-01
- ↑ «Brown confers nine honorary degrees»։ Brown University։ մայիսի 25, 2014։ Վերցված է մայիսի 27, 2014
- ↑ https://artsandletters.org/pressrelease/2018-newly-elected-members/
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ջեֆրի Եվգենիդիս Վիքիպահեստում |
---|
- Ջեֆրի Եվգենիդիս, Փրինսթոնի համալսարանի ստեղծագործական գրականության նախագիծ
- Ջեֆրի Եվգենիդիսի հոդվածները 5th Estate blog-ում
- Ջեֆրի Եվգենիդիսի երկերը The New Yorker-ում
|
- Մարտի 8 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դետրոյթ քաղաքում ծնվածներ
- Բրաունի համալսարանի շրջանավարտներ
- Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի գրողներ
- Պուլիտցերյան մրցանակակիրներ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի արձակագիրներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի պատմվածքագիրներ