Ռոբերտ Մուզիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ռոբերտ Մուզիլ
Robert Musil 1900.jpg
Ծնվել է նոյեմբերի 6, 1880({{padleft:1880|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:6|2|0}})[1][2]
Ծննդավայր Կլագենֆուրտ[3]
Վախճանվել է ապրիլի 15, 1942({{padleft:1942|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:15|2|0}})[3][2] (61 տարեկանում)
Վախճանի վայր Ժնև, Շվեյցարիա[3]
Մասնագիտություն գրող[4], գրադարանավար, վիպագիր, դրամատուրգ և սցենարիստ
Լեզու գերմաներեն[5]
Քաղաքացիություն Flag of Austria.svg Ավստրիա
Կոշում դոկտորի աստիճան[6]
Ուշագրավ աշխատանքներ Q1195668? և Q1112285?
Robert Musil Signature.jpg
musilgesellschaft.at
Ռոբերտ Մուզիլ Վիքիքաղվածքում
Robert Musil Վիքիպահեստում

Ռոբերտ Մուզիլ (գերմ.՝ Robert Musil, նոյեմբերի 6, 1880[1][2], Կլագենֆուրտ[3] - ապրիլի 15, 1942[3][2], Ժնև[3]), ավստրիացի գրող։

Կյանքի ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1880 - Ծնվել է Ավստրիայի Քլանգեֆուրտ քաղաքում, ինժեներ Ալֆրեդ Մուզիլի և նրա կնոջ՝ Հերմինեի (օրիորդական ազգանունով՝ Բերգաուեր) ընտանիքում։ Հայրը սերում էր մի հին ավստրիական ընտանիքից, մոր նախնիները Բոհեմիայի գերմանացիներ էին։ Ռոբերտ Մուզիլը մկրտվում է կաթոլիկական ծեսով։
  • 1881 - 1882 - Մուզիլների ընտանիքը տեղափոխվում է Կոմոտաու (Բոհեմիա
  • 1882 - 1891 - Շտայր (Վերին Ավստրիա)։ Հաճախում է տեղի ժողովրդական դպրոցը և ռեալական գիմնազիայի առաջին դասարանը։
  • 1891 - 1892 - Բրյունն։ Հաճախում է տեղի ռեալական դպրոցը։
  • 1892 - 1894 - Հաճախում է Այզենշտադի Զինվորական տարրական դպրոցը։
  • 1894 - 1897 - Հաճախում է Մեհրիշ-Վայսքիրխընի (Հրանիկե) Զինվորական բարձրագույն դպրոցը։ Զբաղվելով հրետանային գործով՝ Մուզիլը բացահայտում է իր տեխնիկական ընդունակություններն ու հետաքրքրությունները։
  • 1897 - Ուսանում է Վիեննայի Տեխնիկական Զինվորական ակադեմիայում։
  • 1898 - 1901 - Սպայական կրթության ընդհատումը։ Մեքենաշինություն է ուսանում Բրյուննի Տեխնիկական Բարձրագույն դպրոցում, ուր 1890-ից Մուզիլի հայրը աշխատում էր որպես պրոֆեսոր։ Առաջին ստեղծագործական փորձերը։
  • 1901, հուլիս - Պետական քննություն է հանձնում ինժեների որակավորում ստանալու համար։
  • 1902 - 1903 - Ուսանում է Շտուտգարտի Բարձրագույն Տեխնիկական դպրոցում։ Աշխատում է «Գիշերօթիկի սան Թյորլեսի մտատանջությունները» ինքնակենսագրական բնույթի վեպի վրա։
  • 1903 - 1908 - Փիլիսոփայություն, հատկապես տրամաբանություն և փորձարարական հոգեբանություն է ուսանում Բեռլինի համալսարանում։
  • 1904 - Մուզիլը հասունության քննություն է հանձնում Բրյուննի գերմանական պետական գիմնազիայում։
  • 1905 - «Մարդը առանց հատկությունների» վեպի ծրագրերի առաջին հիշատակությունը օրագրերում։
  • 1906 - Մուզիլը լույս է ընծայում իր անդրանիկ վեպը՝ «Գիշերօթիկի սան Թյորլեսի մտատանջությունները» վերնագրով։ Նույն թվականին էլ Մուզիլը պատրաստում է մի փոփոխարկվող հոլ՝ մարդկանց գունային ընկալումների հետազոտման նպատակով (այդ սարքավորումն էլ այդպես էլ կոչվում է՝ մուզիլյան գունահոլ
  • 1908 - Դիսերտացիա է պաշտպանում միանգամից երեք մասնագիտությունների գծով՝ փիլիսոփայություն, ֆիզիկա, մաթեմատիկա՝ «Մախի ուսմունքի գնահատման խնդրի շուրջ» վերնագրով։
  • 1909 - 1914 - Մինչև առաջին աշխարհամարտը աշխատակցում է մի շարք պարբերականների։
  • 1911 - Լույս է ընծայում «Միացումներ» ժողովածուն։ Ամուսնանում է Մարթա Մարկովալդիի (օրիորդական ազգանունով՝ Հայմանն) հետ։
  • 1914 - 1918 - Պատերազմն սկսում է որպես կրտսեր սպա և ավարտում կապիտանի աստիճանով, այդ ամբողջ ընթացքում հիմնականում գտնվելով իտալական ճակատում։
  • 1918 - 1920 - Պատերազմի ընթացքում և հետո՝ մինչև 1920 թ. շարունակում է գրահրապարակախոսական գործունեությունը։
  • 1921 - 1923 - Բեռլին կատարած մի քանի այցելությունից հետո՝ հիմնականում հաստատվում է Վիեննայում՝ դառնալով ազատ ստեղծագործող։ Աշխատում է «Մարդը առանց հատկությունների» վեպի վրա։
  • 1921 - Լույս է ընծայում «Երազողները» դրաման։
  • 1923 - 1929 - Ավստրիայի գերմանացի գրողների միության փոխնախագահն է։ Նախագահն էր Հուգո ֆոն Հոֆմաննսթալը։
  • 1924 - «Երեք կին» նովելաշարի համար արժանանում է Վիեննա քաղաքի հատուկ գրական մրցանակին։
  • 1927 - Ռայներ Մարիա Ռիլկեի մահվան կապակցությամբ ճառ է արտասանում Բեռլինում։
  • 1929 - «Երազողները» դրամայի համար արժանանում է Գերհարտ Հաուպտմանի անվան մրցանակին։
  • 1931 - Լույս է տեսնում «Մարդը առանց հատկությունների» վեպի առաջին հատորը և մեծ հաջողություն ունենում, չնայած գրողի նյութական վիճակը շարունակում է ծանր մնալ;
  • 1931 - 1933 - Մուզիլն ապրում է Բեռլինում և շարունակում է աշխատանքը «Մարդը առանց հատկությունների» վեպի վրա։
  • 1932 - Կուրտ Գլազերի ջանքերով Բեռլինում ստեղծվում է Մուզիլյան ընկերությունը, որի ֆինանսական օգնության շնորհիվ Մուզիլը հնարավորություն է ստանում շարունակել աշխատանքը վեպի վրա։
  • 1933 - Լույս է տեսնում վեպի երկրորդ հատորի առաջին մասը։ Երրորդ ռայխի հիմնադրումից հետո գրողը թողնում է Գերմանիան և վերադառնում Վիեննա, ուր և շարունակում է աշխատանքը վեպի վրա՝ նյութական մեծ դժվարություններ կրելով։
  • 1934 - 1938 - Բեռլինի Մուզիլյան ընկերության լուծարումից հետո՝ Վիեննայում հիմնված մի նոր Մուզիլյան ընկերությունը իր կանոնավոր նյութական օժանդակությամբ հնարավորություն է տալիս Մուզիլին շարունակել աշխատանքը վեպի վերջին՝ երրորդ մասի վրա։
  • 1936 - Հրապարակում է «Ժառանգություն կենդանության օրոք» ժողովածուն։ Սրտի կաթված է ստանում։
  • 1938 - Վիեննայից գաղթում է Ցյուրիխ, այդ ընթացքում կարճ ժամանակ անցկացնելով Իտալիայում։ Մուզիլի գրքերի վրա արգելք է դրվում Գերմանիայում և Ավստրիայում։
  • 1939 - Տեղափոխվում է ժնև։ Դարձյալ ծանր նյութական դրության մեջ և փոքր քանակի դրամական օժանդակությամբ՝ միայնության մեջ շարունակում է աշխատանքը վեպի վրա։
  • 1942 - Ապրիլի 15-ին մահանում է Ժնևում։
  • 1943 - Կինը՝ Մարթա Մուզիլը ինքնահրատով լույս է ընծայում «Մարդը առանց հատկությունների» վեպի վերջին մասի անավարտ հատվածները։
  • 1952 - 1957 - «Ռովոլտ» հրատարակչությամբ լույս է ընծայվում Ադոլֆ Ֆրիզեի նախապատրաստած վեպի եռահատոր հրատարակությունը։[7],

Ռոբերտ Մուզիլը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երեք կին (նովելներ և էսսեներ), Երևան, «Նաիրի», 1994, 148 էջ։ Գերմ. թարգ. Աշոտ Ալեքսանյանը։
  • Մարդն առանց հատկությունների (հատվածներ վեպից), Երևան, 2003։ Գերմ. թարգմ. Աշոտ Ալեքսանյանը։
  • Ճշգրտություն և հոգի (երկերի ժողովածու), Երևան, 2004։ Գերմ. թարգմ. Աշոտ Ալեքսանյանը։
  • Դպրոցահասակ Թյորլեսի հոգեխռովքը (վեպ), Երևան, «Գրական հայրենիք», 2010, թարգմանությունը գերմաներենից՝ Աշոտ Ալեքսանյանի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #118585916 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Музиль Роберт, Музиль Роберт // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  4. Record #118585916 // Gemeinsame Normdatei Ստուգված է հունիսի 24-ին 2015:
  5. http://data.bnf.fr/ark:/12148/cb12158156g Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  6. Record #118585916 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 2-ին 2015:
  7. Ռ. Մուզիլ (1994). Երեք կին. Երևան: «Նաիրի». էջ էջ 144-146. 
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են