Պրոգրեսիվիզմ
Պրոգրեսիվիզմ, հասկացություն, ըստ որի մարդկային հասարակությունը հնարավոր է բարելավել քաղաքական բարեփոխումների միջոցով։ Որպես քաղաքական շարժում, պրոգրեսիվիզմը ձգտում է բարելավել մարդու կենսապայմանները սոցիալական բարեփոխումների միջոցով, որոնց հիմքը գիտության, տեխնոլոգիաների, տնտեսական զարգացման և սոցիալական կազմակերպման ենթադրյալ նվաճումներն են[1]։ Այս ֆենոմենի հետևորդները կարծում են, որ պրոգրեսիվիզմը պետք է համընդհանուր կիրառություն ունենա և ձգտում են այս գաղափարը տարածել բոլոր մարդկային հասարակություններում։ Պրոգրեսիվիզմը ծագել է լուսավորության դարաշրջանում։ Պրոգրեսիվիզմը բխում է այն համոզմունքից, որ Եվրոպայում քաղաքակրթությունը բարելավվում է հասարակության կառավարման մեջ նոր էմպիրիկ գիտելիքների կիրառման հետևանքով[2]։
Ժամանակակից քաղաքական դիսկուրսում պրոգրեսիվիզմը հաճախ ասոցացվում է սոցիալական լիբերալիզմի՝ լիբերալիզմի «ձախ» տիպի հետ[3][4][5], ի տարբերություն «աջ» տիպի նեոլիբերալիզմի[6], որը խառը տնտեսության աջակցությունը համատեղում է մշակութային լիբերալիզմի հետ[7]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսավորությունից մինչև արդյունաբերական հեղափոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իմանուիլ Կանտը պրոգրեսիվիզմի առաջընթացը սահմանել է որպես շարժում բարբարոսությունից դեպի քաղաքակրթություն[8]։ 18-րդ դարի փիլիսոփա և քաղաքագետ Մարկիզ դե Կոնդորսեն կանխատեսել էր, որ քաղաքական առաջընթացը կհանգեցնի ստրկության անհետացմանը, գրագիտության աճին, սեռային անհավասարության նվազմանը, աղքատության կրճատմանը և բանտային բարեփոխումներին, որոնք այդ ժամանակ վատ վիճակում էին գտնվում[9]։
Քաղաքական արդիականացումը 19-րդ և 20-րդ դարերում դասական լիբերալների կողմից առաջ քաշված առաջընթացի գաղափարի հիմնական ձևն էր, որը կոչ էր անում արագորեն արդիականացնել տնտեսությունն ու հասարակությունը՝ ազատ շուկաների և մարդկանց ազատ տեղաշարժի հիմնական խոչընդոտները վերացնելու նպատակով[10]։
19-րդ դարի վերջին արևմտյան աշխարհի հասարակության մեջ տարածում ձեռք բերեց այն քաղաքական տեսակետը, որ քաղաքական առաջընթացը զսպվում է հարուստների և աղքատների միջև հսկայական տնտեսական անհավասարությամբ, վերահսկողությունից դուրս գտնվող մենաշնորհային կորպորացիաների նվազագույն կարգավորվող չմիջամտող կապիտալիզմով, կապիտալիստների և աշխատողների միջև ինտենսիվ և հաճախ բռնի բախումներով, ինչը պահանջում էր այս խնդիրների լուծման միջոցների ձեռնարկում[11]։ Որոշ քաղաքական շարժումներ ոգեշնչվել են պրոգրեսիվիզմից։ Սոցիալական լիբերալիզմի վրա ազդել է բրիտանացի ազատական փիլիսոփա Ջոն Ստյուարտ Միլի այն գաղափարը, որ մարդիկ «առաջադեմ էակներ» են[12]։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բենջամին Դիզրայելին «մեկ ազգի տորիզմի » շրջանակներում զարգացրել է առաջադիմական պահպանողականության ֆենոմենը[13][14]։
Ֆրանսիայում Սոցիալական հեղափոխության և սոցիալապես պահպանողական աջակենտրոն laissez-faire սկզբունքի միջև առկա էր արմատականության սկզբունքը, ըստ որի, սոցիալական առաջընթացը պահանջում է հակակլերիկալիզմ, հումանիզմ և հանրապետականություն։ Մինչև 20-րդ դարի կեսերը ֆրանսախոս և ռոմանախոս շատ երկրներում հակակլերիկալիզմը գերիշխող ազդեցություն է ունեցել հատկապես ձախակենտրոն հայացքներով մարդկանց վրա։ Գերմանիայի կայսրության կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը պատերնալիստական պահպանողական որոշ մղումներ ներառել է սոցիալական ապահովության տարբեր առաջադեմ միջոցառումների մեջ՝ աշխատողներին ժամանակի սոցիալիստական շարժումից հեռացնելու համար և որպես արդյունաբերական հեղափոխության պահպանմանն աջակցելու մարդասիրական միջոց[15]։
1891 թվականին Հռոմի կաթոլիկ եկեղեցին Հռոմի Պապ Լեո XIII-ի կողմից հրատարակված «Rerum novarum» հանրագիտարանում դատապարտել է աշխատանքի շահագործումը և կոչ է արել աջակցել արհմիություններին և պետության կողմից բիզնեսի կառավարմանը՝ ի շահ սոցիալական արդարության, միաժամանակ պաշտպանելով սեփականության իրավունքը և քննադատելով սոցիալիզմը[16]։ Նույն ժամանակաշրջանում Հյուսիսային Ամերիկայում առաջացել է առաջադեմ բողոքական շարժում, որը կոչվել է «Սոցիալական ավետարան». այն կենտրոնացած է եղել տնտեսական շահագործման և աղքատության դեմ պայքարի վրա և 1890-ականների կեսերին տարածված է եղել Միացյալ Նահանգների բողոքական աստվածաբանական սեմինարիաներում[17]։
20-րդ դարասկզբի պրոգրեսիվիզմը ներառում էր Առաջին համաշխարհային պատերազմին Ամերիկայի մասնակցության աջակցությունը, Ազգերի լիգայի ստեղծումը և դրան անդամակցությունը[18][19], Սկանդինավիայում հարկադիր ստերիլիզացիայի իրականացումը և Մեծ Բրիտանիայում եվգենիկայի ներդրումը, ինչպես նաև սթափության շարժումման անցկացումը[20][21][22][23]։
Պրոգրեսիվիստները կարծում էին, որ առաջընթացը զսպվում է տնտեսական անհավասարություններով, ոչ պատշաճ կերպով կարգավորվող մենաշնորհային կորպորացիաներով և աշխատողների և էլիտայի միջև հաճախ բախումներով, պնդում էին, որ անհրաժեշտ են ուղղիչ միջոցներ[24]։
Փիլիսոփայության ժամանակակից գերակայող քաղաքական հայեցակարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Նահանգներում պրոգրեսիվականությունը սկսվել է որպես մտավոր ըմբոստություն՝ ընդդեմ սահմանադրականության քաղաքական փիլիսոփայության[25], որն արտահայտել են Ջոն Լոքը և ԱՄՆ-ի հիմնադիր հայրերը, ըստ որոնց, կառավարության հեղինակությունը կախված է դրա արդարացի լիազորությունների սահմանափակումների պահպանումից[26]։ 1890-ականներին սկսված սոցիալական շարժումը վերաճել է ժողովրդական քաղաքական շարժման, որը կոչվել է պրոգրեսիվիզմի դարաշրջան, իսկ 1912 թ.վականին Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում ԱՄՆ նախագահի բոլոր երեք թեկնածուները հայտարարել են, որ պրոգրեսիվիստ են։ Չնայած պրոգրեսիվիզմ տերմինը ներկայացնում են քաղաքական ճնշումների մի ամբողջ շարք, պրոգրեսիվականները մերժում են սոցիալական դարվինիզմը ՝ հավատալով, որ հասարակության առջև ծառացած խնդիրները, ինչպիսիք են դասակարգային պայքարը, ագահությունը, աղքատությունը, ռասիզմը և բռնությունը, լավագույնս կարելի է լուծել՝ ապահովելով լավ կրթություն, անվտանգ միջավայր և արդյունավետ աշխատանք։ Առաջադիմականներն ապրել են հիմնականում քաղաքներում, ունեցել են բարձրագույն կրթություն և հավատացել են ուժեղ կենտրոնական կառավարությանը[27]։ Հանրապետական կուսակցությունից, իսկ ավելի ուշ՝ Պրոգրեսիվական կուսակցությունից նախագահ Թեոդոր Ռուզվելտը, հայտարարել է, որ «միշտ հավատացել է, որ իմաստուն պրոգրեսիվիզմն ու պահպանողականությունն իրար զուգահեռ են ընթանում»[28]։
Նախագահ Վուդրո Վիլսոնը, լինելով դեմոկրատական կուսակցության անդամ, նույնպես ամերիկյան առաջադիմական շարժման հետևորդ էր։ Նրա օրոք առաջադիմական դիրքերն էլ ավելի են զարգացել։ Իմպերիալիզմը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին պրոգրեսիվիզմի շրջանակներում վիճելի հարց էր, հատկապես Միացյալ Նահանգներում, որտեղ որոշ պրոգրեսիվիստներ աջակցում էին ամերիկյան իմպերիալիզմին, իսկ մյուսները դեմ էին դրան[29]։ Ի պատասխան Առաջին համաշխարհային պատերազմի՝ նախագահ Վուդրո Վիլսոնի «տասնչորս կետերը» հաստատեցին Ազգային ինքնորոշման հայեցակարգը և քննադատեցին իմպերիալիստական մրցակցությունը և գաղութային անարդարությունը[30]։
Տնտեսական քեյնսականության ընդունման շրջանում (1930-1970–ական թվականներ) շատ երկրներում լայնորեն ընդունվեց տնտեսության մեջ պետության միջամտության մեծ դերի ճանաչումը։ Նեոլիբերալիզմի աճով և 1970-ականներին և 1980-ականներին պետական միջամտական քաղաքականության մարտահրավերներով պայմանավորված, ձախակենտրոն առաջադեմ շարժումները արձագանքել են «Երրորդ ուղուն», որն ընդգծում էր շուկայական տնտեսության կարևոր դերը[31]։ Եղել են սոցիալ-դեմոկրատներ, որոնք սոցիալ-դեմոկրատական շարժմանը կոչ են արել հրաժարվել «Երրորդ ուղուց»[32]։ Բրիտանական Պահպանողական կուսակցության նշանավոր առաջադեմ պահպանողականները քննադատել են նեոլիբերալիզմը[33]։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակութային պրոգրեսիվիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոգրեսիվիզմը, ընդհանուր առմամբ, ենթադրում է սոցիալական և մշակութային առաջադիմականություն։ Կոնկրետ դեպքերում կարելի է օգտագործել «մշակութային պրոգրեսիվիզմ» տերմինը[34]։ Այնուամենայնիվ, մշակութային ազատականներն ու պրոգրեսիվականները կարող են տարբերվել մշակութային հարցերի վերաբերյալ տարբեր դիրքորոշումներով, ինչպիսիք են փոքրամասնությունների իրավունքները, սոցիալական արդարությունը, չեղարկման մշակույթը և քաղաքական կոռեկտությունը[35]։
Ի տարբերություն պրոգրեսիվության, որոշ մշակութային պրոգրեսիվություններ կարող են լինել տնտեսապես ցենստրիստ, պահպանողական կամ քաղաքականապես ազատական։ «Չեխական ծովահենական կուսակցությունը» համարվում է պրոգրեսիվիստ կուսակցություն (մշակութային կամ սոցիալական առումներով), սակայն կուսակցության անդամներն իրենց անվանում են «տնտեսապես կենտրոնամետ և սոցիալապես լիբերալ»[36]։
Տնտեսական պրոգրեսիվիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսական լիբերալիզմ տերմինն օգտագործվում է մշակութային պրոգրեսիվիզմիցից առանձին։ Տնտեսական առաջընթացի կողմնակիցների տեսակետները հաճախ հիմնված են սոցիալական արդարության հասկացության վրա և նպատակ ունեն բարելավել մարդկանց կենսապայմանները կառավարության կարգավորման, սոցիալական պաշտպանության և հանրության բարիքների պահպանման միջոցով[37]։
Որոշ տնտեսական պրոգրեսիվիզմենր կարող են աջակենտրոն հայացքներ ցուցաբերել մշակութային հարցերի վերաբերյալ։ Այս շարժումները կապված են կոմունիստական պահպանողական շարժումների հետ, որոնցից են քրիստոնեական ժողովրդավարությունը և «մեկ ազգի» պահպանողականությունը[38][39]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կառուցողական գործողություն
- Ժողովրդավարություն
- Դեմոկրատական սոցիալիզմ
- Էգալիտարիզմ
- Ազատականություն
- Արմատականություն
- Ռեվիզիոնիզմ
- Աշխարհականություն
- Սոցիալիզմ
- Տրանսհումանիզմ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Progressivism in English». Oxford English Dictionary. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Harold Mah. Enlightenment Phantasies: Cultural Identity in France and Germany, 1750–1914. Cornell University. (2003). p. 157.
- ↑ Klaus P. Fischer, ed. (2007). America in White, Black, and Gray: A History of the Stormy 1960s. Bloomsbury Publishing USA. էջ 39.
- ↑ Great Courses, ed. (2014). The Modern Political Tradition: Episode 17: Progressivism and New Liberalism. Great Courses.[[Special:BookSources/{{{1}}}|{{{1}}}]]
- ↑ Helen Hardacre; Timothy S. George; Keigo Komamura; Franziska Seraphim, eds. (2021). Japanese Constitutional Revisionism and Civic Activism. Rowman & Littlefield. էջեր 136, 162.[[Special:BookSources/{{{1}}}|{{{1}}}]]
- ↑ Muzammil Quraishi, ed. (2020). Towards a Malaysian Criminology: Conflict, Censure and Compromise. Springer Nature. էջ 83. ISBN 9781137491015. «The urgent need for a meaningful theoretical perspective and research agenda is driven by an observation that both left liberalism (progressivism) and right liberalism (neoliberalism) have neutralised traditional conservative socialist discourses.»
- ↑ Joseph M. Hoeffel, ed. (2014). Fighting for the Progressive Center in the Age of Trump. ABC-CLIO. էջ 56. «Modern American progressive thought combines social liberalism, including its government spending programs and mix of private enterprise and government regulation, with liberal cultural causes including voting rights for minorities, ...»[[Special:BookSources/{{{1}}}|{{{1}}}]]
- ↑ Kant, Immanuel; Reiss, Hans Siegbert (1991). «Kant: political writings». Cambridge [England]; New York: Cambridge University Press.
- ↑ Nisbet, Robert (1980). History of the Idea of Progress. New York: Basic Books. ch 5
- ↑ Joyce Appleby; Lynn Hunt & Margaret Jacob (1995). Telling the Truth about History. W. W. Norton & Company. էջ 78. ISBN 9780393078916.
- ↑ Nugent, Walter (2010). Progressivism: A Very Short Introduction. Oxford University Press. էջ 2. ISBN 9780195311068.
- ↑ Alan Ryan. The Making of Modern Liberalism. p. 25.
- ↑ Patrick Dunleavy, Paul Joseph Kelly, Michael Moran. British Political Science: Fifty Years of Political Studies. Oxford, England; Malden, Massachusetts: Wiley-Blackwell, 2000. pp. 107–108. [[Special:BookSources/{{{1}}}|{{{1}}}]]
- ↑ Robert Blake. Disraeli. Second Edition. London: Eyre & Spottiswoode (Publishers) Ltd, 1967. p. 524.[[Special:BookSources/{{{1}}}|{{{1}}}]]
- ↑ Union Contributions to Labor Welfare Policy and Practice: Past, Present, and Future. Routledge, 16, 2013. p. 172. [[Special:BookSources/{{{1}}}|{{{1}}}]]
- ↑ Faith Jaycox. The Progressive Era. New York: Infobase Publishing, 2005. p. 85.
- ↑ Charles Howard Hopkins, The Rise of the Social Gospel in American Protestantism, 1865–1915 (1940). [Հղում աղբյուրներին][[Special:BookSources/{{{1}}}|{{{1}}}]]
- ↑ Freeden, Michael (2005). Liberal Languages: Ideological Imaginations and Twentieth-Century Progressive Thought. Princeton: Princeton University Press. էջեր 144–165. ISBN 9780691116778.
- ↑ Ambrosius, Lloyd E. (2006 թ․ ապրիլ). «Woodrow Wilson, Alliances, and the League of Nations». The Journal of the Gilded Age and Progressive Era. 5 (2): 139–165. doi:10.1017/S153778140000298X. S2CID 162853992.
- ↑ Roll-Hansen, Nils (1989). «Geneticists and the Eugenics Movement in Scandinavia». The British Journal for the History of Science. 22 (3): 335–346. doi:10.1017/S0007087400026194. JSTOR 4026900. PMID 11621984. S2CID 44566095.
- ↑ Leonard, Thomas (2005). «Retrospectives: Eugenics and Economics in the Progressive Era» (PDF). Journal of Economic Perspectives. 19 (4): 207–224. doi:10.1257/089533005775196642. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ James H. Timberlake, Prohibition and the Progressive Movement, 1900–1920 (1970)[Հղում աղբյուրներին][[Special:BookSources/{{{1}}}|{{{1}}}]]
- ↑ «Prohibition: A Case Study of Progressive Reform». Library of Congress. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Nugent, Walter (2010). Progressivism: A Very Short Introduction. Oxford University Press. էջեր 2. ISBN 9780195311068.
- ↑ Waluchow, Wil (2018 թ․ օգոստոսի 17). «Constitutionalism». In Zalta, Edward N. (ed.). The Stanford Encyclopedia of Philosophy. Metaphysics Research Lab, Stanford University – via Stanford Encyclopedia of Philosophy.
- ↑ Watson, Bradley (2020). Progressivism : the strange history of a radical idea. Notre Dame, Indiana: University of Notre Dame Press. էջ 11. ISBN 9780268106973.
- ↑ "The Progressive Era (1890–1920)". The Eleanor Roosevelt Papers Project. Արխիվացված 20 Հունվար 2020 Wayback Machine. Retrieved 31 September 2014.
- ↑ Lurie, Jonathan (2012). William Howard Taft: The Travails of a Progressive Conservative. New York: Cambridge University Press. էջ 196.
- ↑ Nugent, Walter (2010). Progressivism: A Very Short Introduction. Oxford University Press. էջեր 33. ISBN 9780195311068.
- ↑ Reconsidering Woodrow Wilson: Progressivism, Internationalism, War, and Peace. p. 309. [[Special:BookSources/{{{1}}}|{{{1}}}]]
- ↑ Jane Lewis, Rebecca Surender. Welfare State Change: Towards a Third Way?. Oxford University Press, 2004. pp. 3–4, 16. [[Special:BookSources/{{{1}}}|{{{1}}}]]
- ↑ After the Third Way: The Future of Social Democracy in Europe. I.B. Taurus, 2012. p. 47. [[Special:BookSources/{{{1}}}|{{{1}}}]]
- ↑ Hugh Bochel. The Conservative Party and Social Policy. The Policy Press, 2011. p. 108. [[Special:BookSources/{{{1}}}|{{{1}}}]]
- ↑ Nancy L. Cohen, ed. (2012). Delirium: The Politics of Sex in America. Catapult. ISBN 9781619020962. «When the going got tough, the economic progressives got going back to the Reagan days when the cultural progressives were to blame. Clinton's presidential campaign had "signaled cultural moderation and articulated the pocketbook frustrations of ordinary people," Robert Kuttner, editor of The American Prospect ventured. "But in office, he seemed a cultural liberal who failed to produce on economics."»
- ↑ Ball, Molly. «The Battle Within the Democratic Party». The Atlantic. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
- ↑ "Piráti chtějí vést liberální politický střed a v květnu získat 20 procent, zaznělo na fóru v Táboře" (in Czech). ČT24. 19 January 2019.
- ↑ "The Origins and Evolution of Progressive Economics".
- ↑ «Did you know there's a third party based on Catholic teaching?». Catholic News Agency. 2016 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 24-ին. «Politically, we would be considered center-right on social issues»
- ↑ «New political party says its roots are in Catholic Social Teaching». 2018 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 17-ին. «I was working on my doctoral dissertation largely concerning difficulties and opportunities for socially conservative, economically progressive movements, and desired to get involved in such movements ... and was glad to see that ASP was interested in applying such ways of thinking to contemporary issues.»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dudley, Larkin Sims. "Enduring narratives from progressivism." International Journal of Organization Theory & Behavior 7.3 (2003): 315-340.
- Eisenach, Eldon J., ed. Social and Political Thought of American Progressivism. (Hackett Publishing, 2006).
- Frohman, Larry. "The Break-Up of the Poor Laws—German Style: Progressivism and the Origins of the Welfare State, 1900–1918." Comparative Studies in Society and History 50.4 (2008): 981-1009.
- Jackson, Ben. "Equality and the British Left: A study in progressive political thought, 1900-64." in Equality and the British Left (2013)
- Kloppenberg, James T. Uncertain Victory: Social Democracy and Progressivism in European and American Thought, 1870–1920. Oxford University Press, US, 1988. 0195053044.
- Lakoff, George. Don't Think of an Elephant: Know Your Values and Frame the Debate. Chelsea Green Publishing, 2004. 1931498717.
- Link, Arthur S. and McCormick, Richard L. Progressivism (American History Series). Harlan Davidson, 1983. 0882958143.
- McGerr, Michael. A Fierce Discontent: The Rise and Fall of the Progressive Movement in America, 1870–1920. 2003.
- Nugent, Walter. Progressivism: A very short introduction (Oxford University Press, 2009).
- Petrow, Stefan. "Progressivism in Australia: the case of John Daniel Fitzgerald, 1900-1922." Journal of the Royal Australian Historical Society 90.1 (2004): 53-74.
- Sawyer, Stephen, and William J. Novak. "Emancipation and the creation of modern liberal states in America and France." Journal of the civil war era 3.4 (2013): 467-500. online(չաշխատող հղում)
- Schutz, Aaron. Social Class, Social Action, and Education: The Failure of Progressive Democracy. Palgrave, Macmillan, 2010. 9780230105911.
- Tröhler, Daniel. Progressivism. In: Oxford Research Encyclopedia of Education. Oxford University Press, 2017.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Progressivism – Encyclopædia Britannica-ի գրառումը
- ԱՄՆ-ի քաղաքական պատմություն
- Ամերիկյան քաղաքական փիլիսոփայություն
- Առաջադիմականություն
- Արդարություն
- Լիբերալիզմ
- Հասարակական շարժումներ
- Հասարակական շարժումների պատմություն
- Սոցիալական արդարություն
- Սոցիալական ժողովրդավարություն
- Սոցիալական տեսություններ
- Սոցիալական փիլիսոփայություն
- Սոցիալիզմ
- Սոցիալիզմի տեսակներ
- Քաղաքական գաղափարախոսություններ
- Քաղաքական շարժումներ
- Քաղաքական տեսություններ
- Քաղաքական տերմինաբանություն
- Քաղաքական փիլիսոփայություն
- Քաղաքականություն
- Քաղաքացիություն