Չեղարկման մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Չեղարկման մշակույթ, նաև բացառման մշակույթ[1] (անգլ.՝ cancel culture, անգլ.՝ call-out culture), օստրակիզմի ժամանակակից ձև, որի դեպքում անձը կամ որոշակի խումբը զրկվում են աջակցությունից և դատապարտվում են սոցիալական կամ մասնագիտական համայնքներում, ինչպես առցանց միջավայրում, այնպես էլ սոցիալական մեդիայում և իրական աշխարհում[2][3][4]։

Merriam-Webster-ը սահմանում է «չեղյալ» տերմինը որպես «մարդու աջակցության դադարեցում»[5], առցանց բառարան Dictionary.com սահմանում է տերմինը որպես աջակցության դադարեցում (չեղյալ) հասարակական գործիչների և ընկերությունների կողմից, երբ նրանք արել են կամ ասել են ինչ-որ բան, որը համարվում է սարսափելի կամ վիրավորական»[6]։ Անցյալում համոզմունքների կամ գործողությունների համար դատապարտման և հետապնդման արշավը երբեմն նաև կոչվում է «քենսելինգ»[4][7][8]։

«Չեղարկման մշակույթ» տերմինը կարող է նաև նշանակել որոշակի անձի[9] (սովորաբար հայտնի մարդիկ)[10][11] կամ բրենդի բոյկոտ[12]։

Այս հասկացությունը, որպես կանոն, ունի բացասական իմաստ և հաճախ օգտագործվում է խոսքի ազատության վերաբերյալ բանավեճերի ժամանակ[13][14]։

Հայեցակարգի քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ լրագրողներ կասկածի տակ են դնում «չեղարկման մշակույթի» քննադատության հիմնավորվածությունը[15][16]։ Vice-ի խմբագիր Քոնոր Հարելը նկատել է, որ իրականում չեղարկման մշակույթը հազվադեպ է անդրադառնում նրանց «զոհերի» բարեկեցության և կյանքի վրա[17]։

Պատմաբան Կ.Ջ. Քովենթրին չեղարկման հայեցակարգի հակառակորդներին մեղադրել է միակողմանիության մեջ՝ նկատելով, որ այդ մարդիկ նվազեցնում կամ անտեսում են չեղարկման դեպքերը, որոնք բխում են աջ թևից, և ինչը միշտ տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Եվրոպայի պատմության ընթացքում, երբ անարդարության դեմ հանդես եկող մարդիկ հետապնդումների են ենթարկվել․ «Ես անձամբ կարող եմ հիշել մի քանի մարդկանց, որոնք հետապնդվում են իբր ժողովրդավարական երկրների կողմից «անհարմար» տեղեկատվություն հրապարակելու համար»[18]։ The Guardian-ի լրագրող Դավիթ Օլուսոգան մի կողմից խոստովանել է, որ չեղարկման մշակույթը բավական խնդրահարույց է, սնվում է քաղաքական անհանդուրժողականությամբ և սոցիալական ցանցերի թունավոր անանունությամբ, բայց մյուս կողմից նկատել է, որ այն գաղափարը, որ «քենսելինգը» բխում է միայն ձախերից, դարձել է դրա գլխավոր առասպելը[19]։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան հայտնի մարդկանց օրինակներ, որոնք ենթարկվել են «չեղարկման մշակույթին», այդ թվում գրող Ջոան Ռոուլինգը, որին մեղադրում են տրանսֆոբիայի մեջ, երգչուհի Լանա Դել Ռեյը, որը մեղադրվում է հակաֆեմինիզմի մեջ, և տեսաբլոգեր Ջենա Մարբլսը, որին քննադատում էին իր հին տեսահոլովակներում անպարկեշտ արտահայտություններ, գենդերային կարծրատիպեր և բլեքֆեյս օգտագործելու համար[20][21][22][23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кузьмин Д. В. Против какого исключения? // «Кольта», 17.07.2020.
  2. McDermott, John (2019-11-02)։ «Those People We Tried to Cancel? They're All Hanging Out Together» (անգլերեն)։ The New York Times 
  3. Asmelash, Leah (2019-09-21)։ «Why 'cancel culture' doesn't always work» (անգլերեն)։ CNN 
  4. 4,0 4,1 «Что такое «культура отмены»» (ռուսերեն)։ РБК։ 2020-07-19 
  5. «What It Means to Get 'Canceled'» (անգլերեն)։ Merriam-webster.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-18-ին 
  6. «What Does Cancel Culture Mean?» (անգլերեն)։ Dictionary.com 
  7. «Культура отмены: как интернет следит за вашей репутацией»։ Афиша Daily։ 20.11.2020։ Վերցված է 2020-12-30 
  8. «Все друг друга ненавидят: что такое cancel culture и чего от нее больше — вреда или пользы»։ DTF Magazine։ Վերցված է 2020-12-30 
  9. Bromwich, Jonah Engel (2018-06-28)։ «Everyone Is Canceled» (անգլերեն)։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-13-ին 
  10. Munro Ealasaid (August 23, 2013)։ «Feminism: A Fourth Wave?»։ Political Insight 4 (2): 22–25։ doi:10.1111/2041-9066.12021։ Արխիվացված է օրիգինալից December 10, 2019-ին։ Վերցված է April 29, 2020 
  11. Sills Sophie, Pickens Chelsea, Beach Karishma, Jones Lloyd, Calder-Dawe Octavia, Benton-Greig Paulette, Gavey Nicola (March 23, 2016)։ «Rape culture and social media: young critics and a feminist counterpublic»։ Feminist Media Studies 16 (6): 935–951։ doi:10.1080/14680777.2015.1137962 
  12. Thomas, Zoe (2020-10-08)։ «What is the cost of 'cancel culture'?» (անգլերեն)։ BBC News 
  13. Brown Dalvin։ «Twitter's cancel culture: A force for good or a digital witchhunt? The answer is complicated.»։ USA TODAY (en-US)։ Արխիվացված է օրիգինալից July 24, 2020-ին։ Վերցված է July 24, 2020 
  14. «Where Did Cancel Culture Come From?»։ Dictionary.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից June 30, 2020-ին։ Վերցված է July 28, 2020 
  15. 2020 Jul. 15. “Letters to the Editor: It’s not ‘cancel culture.’ It’s finally holding privileged people accountable.” LA Times.
  16. 2020 Jul. 15. “No, cancel culture isn’t a threat to civilization.” ThePrint. India.
  17. «Logan Paul Is Proof That Problematic People Are Never Truly Cancelled»։ www.vice.com (անգլերեն)։ Վերցված է August 16, 2020 
  18. C. J. Coventry, "A New Birth of Freedom: South Australia, slavery and exceptionalism," Speech to History Council of South Australia (HCSA) (2020), https://hcommons.org/deposits/item/hc:33351/
  19. «The entitlement of Canadian politicians - Macleans.ca»։ www.macleans.ca։ Վերցված է 2021-01-06 
  20. Dr Alison M Joubert, The University of Queensland and Dr Jack Coffin, University of Manchester (2020)։ «Celebrities can be cancelled. Fandoms are forever» (անգլերեն)։ Momentum 
  21. Sam Shead (2020-07-08)։ «JK Rowling criticizes ‘cancel culture’ in open letter signed by 150 public figures» (անգլերեն)։ CNBC 
  22. Laura Snapes (2020-05-21)։ «Lana Del Rey hits back at critics who say she 'glamorises abuse'» (անգլերեն)։ The Guardian 
  23. Jamie Cohen (2020-06-27)։ «Why Jenna Marbles, One Of YouTube’s First Stars, Decided To Cancel Herself» (անգլերեն)։ Forbes