Տեխնոլոգիայի հիմքերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեխնոլոգիայի հիմքերը
Summa technologiae
ՀեղինակՍտանիսլավ Լեմ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրփիլիսոփայություն և էսսե
Բնօրինակ լեզուԿաղապար:Lang-es
Ստեղծման տարեթիվ1964
ԵրկիրFlag of Argentina.svg Արգենտինա
Հրատարակման տարեթիվ2017

Տեխնոլոգիայի հիմքերը (լատիներեն՝ Summa Technologiae), լեհ գրող Ստանիսլավ Լեմի փիլիսոփայական-ապագայաբանական աշխատությունը (1963, առաջին անգամ լույս է տեսել 1964 թվականին, երկրորդ վերամշակված հրապարակումը՝ 1967 թվականին։ Գրքի վերնագիրը վերցրված է Թովմա Աքվինացու և Ալբերտ Մեծի աշխատությունների՝ «Աստվածաբանության հիմքերը» (լատ.՝ Summa Theologiæ) նմանողությամբ։ Գրքի բովանդակությունը որոշակի առնչակցություններ ունի Արթուր Կլարկի «Ապագայի առանձնահատկությունները» պատմվածքի և խորհրդային աստղաֆիզիկոս Իոսիֆ Շկոլովսկու «Տիեզերք, կյանք, բանականություն» մենագրության հետ (երկուսն էլ առաջին անգամ հրատարակվել են 1962 թվականին)։

Խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի հիմնական նպատակը՝ փորձել գիտատեխնիկական, բարոյա-էթիկական և փիլիսոփայական խնդիրների կանխատեսական վերլուծություն իրականացնել՝ կապված քաղաքակրթության փոխազդեցության հետ, տեխնոլոգիական և նյութական սահմանափակումներից ազատ պայմաններում (հեղինակի պատկերավոր ներկայացմամբ՝ «դեռևս գոյություն չունեցող վարդերի փշերի ուսումնասիրություն»[1]

Aquote1.png Իսկապես, ի՞նչ է այդ «Գումարը»։ Քաղաքակրթության ճակատագրի մասին էսսեների հավա՞ք՝ զարդարած «ամեն ինչ ինժեներական» լեյտմոտիվով։ Անցյալի և ապագայի կիբեռնետիկ մեկնաբանո՞ւմ։ Նկար տիեզերքից, ինչպես որ այն ներկայացվում է Հավաքողի՞ն։ Բնության և մարդկային ձեռքերի ինժեներական գործունեության մասի՞ն։ Գիտատեխնիկական հեռանկար մոտակա հազարամյակի համա՞ր։ Վարկածների հավաքածու՞, չափազանց համարձակ, որպեսզի հավակնի իրական գիտական խստությանը։

- Բոլորից քիչ-քիչ։ Որքան կարելի է, որքանո՞վ է թույլատրված վստահել այդ գրքին։

- Ես չունեմ այդ հարցի պատասխանը։ Ես չգիտեմ՝ իմ ենթադրությունները ինչքանով են ճիշտ։ Նրանց մեջ չկան անխոցելիներ, ժամանակի վազքը կժխտի նրանցից շատերը։ Եվ նույնիսկ հնարահավոր է բոլորը, բայց չի սխալվում միայն նա՝ ով խելամտորեն լռում է[2]։
- Ստանիսլավ Լեմ
Aquote2.png


Չնայած զգալի ժամանակին, որ անցել էր գործը գրելուց հետո, նաև մի շարք անճշտություններ, որոնք բաց թողեց Լեմը պատճառաբանություններում, որոնք կապված են մաթեմատիկայի, կենսաբանության, հասարակագիտության և գիտության մյուս ճյուղերի հետ, «Summa Technologiae» ընդհանրապես ոչ միայն չի հնացել, այլ ընդհակառակը՝ ձեռք է բերել 20-րդ դարի վերջ և 21-րդ դարի սկզբի ինտելեկտուալ կոնտեքստով հատուկ ակտուալություն։ Լեմի քննարկած հարցերից շատերը 1960-ականներին կազմում էին գիտական ֆանտաստիկայի բարձրագույն մակարդակը՝ վիրտուալ իրականություն, նանոտեխնոլոգիաներ, արհեստական ինտելեկտ, տեխնոլոգիական առանձնահատկություն՝ «Summa Technologiae»-ի առաջին հրատարակումից 30-40 տարի հետո, մտան ակտիվ մշակվող գիտական պրոբլեմների շարքը[3]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի կազմված է ութ գլխից՝

  1. «Ապագայի կանխատեսումների» պրոբլեմատիկայում ներածության երկընտրանքներ։ Այստեղ Լեմը դասակարգում է տեխնոլոգիաները, որպես «նպատակներին հասնելու միջոցներ», որոնք բնության կերպարանափոխությունն են։ Նա նշում է տեխնոլոգիաների պատահականությունը և երկսայրությունը, որոնք դեպի աստվածաբանություն ձգտելու արտահայտություն են։
  2. Երկու էվոլյուցիաներ՝ տեխնոէվոլյուցիա և բիոէվոլյուցիա։ Լեմը նշում է երկու էվոլյուցիաների զուգահեռականությունը։ Նոր էվոլյուցիոն ճյուղերի ներկայացուցիչները սովորաբար հասարակ են և մանր, այն դեպքում, երբ գիգանտիզմը բնորոշվում էր էվոլյուցիոն մեռնող ճյուղերով։ Ի տարբերություն տեխնոէվոլյուցիայի, որն առաջ է ընթանում կառուցվածքն ստեղծողի տեխնիկական պատկերացմամբ, կենսաբանական էվոլյուցիան կույր է և ենթարկվում է՝ հարմարվելու անհրաժեշտությանը։ Այնուամենայնիվ տեխնիկական պատկերացումը սպառողական է և հիմնականում ենթարկվում է պարզագույն պահանջներին՝ հագնել, ուտել, տաքանալ և պաշտպանել։ Դիտարկելով տեխնոէվոլյուցիայի էթիկական տեսանկյունները՝ Լեմը նկատում է, որ այն հաճախ չարիք է բերում, քանի որ խթանում է բարիքների անարդար բաշխմանը և արժեզրկում է մշակույթը։
  3. Տիեզերական քաղաքակրթությունը՝ տեխնոլոգիական քաղաքակրթությունները և տրամաբանող կյանք տիեզերքում և Երկրում։ Լեմը նշում է, որ Տիեզերքում կյանք գտնելու հնարավորությունը շատ մեծ է, սակայն գործնականում տիեզերքի ռադիոազդանշանները համոզում են մեզ ուղիղ հակառակը։ Դրա հիման վրա Լեմը խոստովանում է տիեզերական քաղաքակրթությունների հնարավոր կարճակեցությունը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сумма технологии, 1968, Дилеммы
  2. Сумма технологии, 1968, Предисловие к первому изданию
  3. Сумма технологии, 2002, Послесловие