Ստանիսլավ Լեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիսլավ Լեմ
Stanisław Lem
St Lem resize.jpg
Ծննդյան անունլեհ.՝ Stanisław Herman Lem
Ծնվել էսեպտեմբերի 12, 1921(1921-09-12)[1][2][3][…]
ԾննդավայրԼվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1]
Վախճանվել էմարտի 27, 2006(2006-03-27)[4][3][5][…] (84 տարեկան)
Վախճանի վայրԿրակով, Լեհաստան
ԳերեզմանSalwator Cemetery
Մասնագիտությունփիլիսոփա, ակնարկագիր, երգիծաբան, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող, ապագայաբան, գրող, բանաստեղծ, բժիշկ, հետազոտող և դրամատուրգ
Լեզուլեհերեն
ՔաղաքացիությունFlag of Poland.svg Լեհաստան
ԿրթությունԼվովի համալսարան, Կրակովի համալսարան և Դանիլո Հալիցկու անվան Լվովի ազգային բժշկական համալսարան
Գիտական աստիճանAbsolutorium?
Ստեղծագործական շրջան1946—2005
Ժանրերգիտաֆանտաստիկ գրականություն, գիտական ֆանտաստիկա, Ապագայաբանություն, երգիծանք և փիլիսոփայություն
Ուշագրավ աշխատանքներSolaris?, Summa Technologiae, The Star Diaries?, Fiasco? և Golem XIV?
Ստեղծագործությունների ցանկlist of works by Stanisław Lem and their adaptations?
ԱնդամակցությունԼեհաստանի գիտելիքների ակադեմիա, Stowarzyszenie Pisarzy Polskich? և Լեհաստանի գրողների միություն
Պարգևներ
ԱմուսինBarbara Lem?
ԶավակներՏոմաշ Լեմ
ԱզգականներHenryk Hescheles?, Marian Hemar? և Janina Altman?
Изображение автографа
Կայքlem.pl
Ստանիսլավ Լեմ Վիքիքաղվածքում
Commons-logo.svg Stanisław Lem Վիքիպահեստում

Ստանիսլավ Լեմ (լեհ.՝ Stanisław Herman Lem, սեպտեմբերի 12, 1921(1921-09-12)[1][2][3][…], Լվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1] - մարտի 27, 2006(2006-03-27)[4][3][5][…], Կրակով, Լեհաստան), լեհ հայտնի գրող, երգիծաբան, փիլիսոփա, ֆանտաստ և ֆուտուռոլոգ։ Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի 40 լեզուների և վաճառվել ավելի քան 30 միլիոն օրինակով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1939-1941 թթ.-ին սովորել է Լվովի բժշկական ինստիտուտում, 1948 թ.-ին ավարտել Կրակովի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Գրել է գիտաֆանտաստիկ գործեր, որոնցում քննարկվում են գիտության ու տեխնիկայի զարգացման հնարավոր հետևանքները՝ «Աստղանավորդներ» (1951), «Մագելլանի ամպը» (1955, հայերեն հրտ. 1964), «Եդեմ» (1959), «Ներխուժում Ալդեբարանից» (1959), «Վերադարձ աստղերից» (1961), «Լոգարանում գտնված օրագիրը» (1961), «Սոլարիս» (1961, հայերեն հրտ. 1965, համանուն ֆիլմը՝ 1972 թ.-ին), «Անպարտելին» (1964) և այլն։ Լեմը հաճախակի է դիմում փիլիսոփայական գրոտեսկին, երգիծանքին, պարոդիային («Ռոբոտների հեքիաթները», 1964, «Որս», 1965 և այլն)։ Գրել է նաև «Չկորսված ժամանակ» (1955) հոգեբանական, «Հետաքննություն» (1959) դետեկտիվ, «Բարձր ամրոց» (1966) ինքնակենսագրական վեպերը, կիբեռնետիկայի («Երկխոսություններ», 1957), տիեզերագնացության, («Ուղեծիր դուրս գալը», 1962), էվրիստիկայի ու ֆուտուրոլոգիայի («Տեխնոլոգիայի գումարը», 1964), գրականության, գիտության («Պատահարի փիլիսոփայությունը», 1968) և գիտական ֆանտաստիկայի («Բացարձակ վակուում», 1971), փիլիսոփայական խնդիրների վերաբերյալ էսսեիստական գրքեր և այլ գործեր։

Լեմի անունով է կոչվել 3836 աստերոիդը[8]։

Հիմնական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարդը Մարսից» (Człowiek z Marsa; 1946)
  • «Երևակայության հիվանդանոցը» (Szpital przemienienia; 1948)
  • «Տիեզերագնացները» (Astronauci; 1951)
  • «Աստեղային օրագրերը» (Dzienniki gwiazdowe; 1953 - 1999)
  • «Մագելլանի ամպը» (Obłok Magellana; 1955, հրատարակվել է հայերեն[9])
  • «Երկխոսություններ» (Dialogi; 1957)
  • «Ներխուժում Ալդեբարանից» (Inwazja z Aldebarana; 1959)
  • «Հետաքննություն» (Śledztwo; 1959)
  • «Էդեմ» (Eden; 1959)
  • «Վերադարձ աստղերից» (Powrót z gwiazd; 1961)
  • «Լոգարանում գտնված ձեռագիր» (Pamiętnik znaleziony w wannie; 1961)
  • «Սոլյարիս» (Solaris; 1961)
  • «Անհաղթը» (Niezwyciężony; 1964)
  • «Ռոբոտների հեքիաթները» (Bajki robotów; 1964)
  • «Տեխնոլոգիաների գումարը» (Summa Technologiae; 1964)
  • «Կիբերիադա» (Cyberiada; 1965)
  • «Բարձր ամրոցը» (Wysoki zamek; 1966)
  • «Աստծո ձայնը» (Głos Pana; 1968)
  • «Պատմվածքներ տիեզերանավագնաց Պիրքսի մասին» (Opowieści o pilocie Pirxie; 1968)
  • «Դիպվածի փիլիսոփայությունը» (Filozofia przypadku; 1968)
  • «Բացարձակ դատարկություն» (Doskonała Próżnia; 1971)
  • «Ֆուտուռոլոգիական կոնգրես» (Kongres futurologiczny 1971)
  • «Երևակայական մեծություն» (Wielkość urojona 1973)
  • «Հարբուխ» (Katar; 1975)
  • «Գոլեմ XIV» (Golem XIV; 1981)
  • «Դիտարկում տեղում» (Wizja lokalna; 1982)
  • «Ֆիասկո» (Fiasko; 1986)
  • «Խաղաղություն Երկրի վրա» (Pokój na Ziemi; 1987)
  • «Մեգաբիտային ռումբ» (Bomba megabitowa; 1999)

Երկերը՝ հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գոյություն ունե՜ք արդյոք, միստր Ջոնս, Ե., Հայրապետյան, 1962, 46 էջ։ Թարգմ. ռուսերենից՝ Կարեն Սիմոնյան։
  • Մագելլանի ամպը (վեպ), Ե., Հայպետհրատ, 1964, 437 էջ։ Թարգմ.՝ Էմանուել Դոլբազյան։
  • Սոլարիս, Ե., Հայաստան, 1965, 248 էջ։ Թարգմ.՝ Մ. Գրախոլսկայա, Վ. Վասիլյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Лем Станислав // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 http://english.lem.pl/index.php/arround-lem/critique/articles/180-obituary-by-rob-jan
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. https://wiadomosci.wp.pl/medal-gloria-artis-dla-tworcow-i-dzialaczy-kultury-6037194289398401a
  7. https://www.kunstkultur.bka.gv.at/staatspreis-fur-europaische-literatur (գերմ.)
  8. Schmadel Lutz D. (2003)։ Dictionary of Minor Planet Names (5th ed.)։ New York: Springer Verlag։ էջ 325։ ISBN 3-540-00238-3 
  9. Մագելլանի ամպը / Ս. Լեմ ; Թարգմ.՝ Է. Դոլբազյան; Խմբ.՝ Ա. Ղուկասյան; Առաջաբ.՝ Կ. Անդրեև. - Երևան։ Հայպետհրատ, 1964. - 437 էջ ; 21 սմ. Դոլբազյան, Էմանուել թարգմ. Ղուկասյան, Ա.Ա. խմբ. Անդրեև, Կիրիլ առաջաբ. Լեհական գրականություն - Վեպ Գիտաֆանտաստիկ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ստանիսլավ Լեմ հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 533 CC BY-SA icon 80x15.png