Հարբուխ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարբուխ
լեհ.՝ Katar
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա, դետեկտիվ, կոշտ գիտական ֆանտաստիկա և փիլիսոփայական գեղարվեստական գրականություն
Ձևվեպ
ՀեղինակՍտանիսլավ Լեմ
Երկիր Լեհաստան
Բնագիր լեզուլեհերեն
Գրվել է1976
ՀրատարակչությունWydawnictwo Literackie?
Հրատարակվել է1976

«Հարբուխ»(լեհ.՝ «Katar»), Ստանիսլավ Լեմի վեպը։ Այն առաջին անգամ լույս է տեսել լեհերեն՝ 1976 թվականին։

1979 թվականին վեպը արժանացել է ֆրանսիական «Grand Prix de Littérature Policière» գրական մրցանակի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսը տիեզերագնաց է, որը մասնակցում է Նեապոլում մի շարք խորհրդավոր մահերի հետաքննությանը։ 12 զբոսաշրջիկների մահը, առաջին հայացքից, ոչնչով կապված չեն։ Նրանցից ոմանք ինքնասպան են եղել, իսկ մյուսները` դժբախտ պատահարի զոհեր են։ Բայց այն փաստը, որ բոլոր զոհերը մահվան նախօրեին արմատապես փոխել են իրենց կյանքի ուղին, հանգեցնում է հանցավոր ծրագրի մտքին։

Հերոսի անցկացրած հետաքննության ընթացքում պարզվում է, որ մահերի պատճառ է դարձել օրգանիզմում հայտնված բազմաթիվ, առանձին անվնաս, քիմիական նյութերի պատահական համադրությունը (ճաղատության դեմ միջոց, ալերգիայի դեմ դեղամիջոց, նուշ և այլն), որը գործել է որպես ուժեղ հոգեակտիվ նյու ՝ մղձավանջներ և ժամանակավոր խանգարման պատճառ դառնալով։ Գտնվելով այդ նյութի ազդեցության տակ ՝ զոհերը, որոնք չեն կարողանում վերահսկել իրենց վարքը, զոհվել են։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարբուխ» վեպ է, կարելի է վերագրել դետեկտիվ ժանրի կամ սասպենսի[1], բայց հեղինակը դրանում այլ ժանրերից բազմաթիվ տարրեր է ներմուծել։ Քննադատներից շատերն ընդգծում էին, որ վեպն ավելի մոտ է փիլիսոփայական աշխատությանը, այն վերաբերում է տրամաբանության, պատահականության, մարդկային գիտելիքների սահմանափակումների և նույնիսկ գոյության ապարդյունությանը[1][2]։

Նշվում է Խորխե Լուիս Բորխեսի «Մահը և կողմնացույցը»-ի ազդեցությունը «Հարբուխ» վեպի վրա, բայց վեպը, առաջին հերթին, «զուտ Լեմովսկու» գործ է։ The Barnes & Noble Review- ի քննադատը նշել է, որ Ստանիսլավ Լեմի ստեղծագործությունները, ներառյալ«Հարբուխ»-ը, ազդել են Պոլ Օստերի, Սթիվ Էրիկսոնի և Հարուկի Մուրակամիի աշխատանքի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «The chain of chance — Kirkus Book Reviews» (անգլերեն). en:Kirkus Reviews. 1978 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. Di Filippo, Paul (2007 թ․ օգոստոսի 22). «The Chain of Chance» (անգլերեն). The Barnes & Noble Review. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Katar» (լեհերեն). lem.pl. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.