Սոցիալ-դեմոկրատներ-ինտերնացիոնալիստներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուշադրություն․ հոդվածը կամ հոդվածի բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարան-ից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից
Սոցիալ-դեմոկրատներ-ինտերնացիոնալիստներ
BerntCarlssonMemorial.jpg
Տեսակկուսակցություն
ՀիմնադիրQ4055897?, Vladimir Bazarov, Viacheslav Petrovich Volgin, Vasily Desnitsky և Nikolai Sukhanov
Հիմնադրված1919 թ.
Լուծարված1920
Գաղափարախոսությունսոցիալ դեմոկրատիա

Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատներ-ինտերնացիոնալիստների բանվորական կուսակցություն (ռուս.՝ Российская социалистическая рабочая партия интернационалистов), ձախ մենշևիկյան խմբավորում Ռուսաստանում, որն հիմնադրվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914—1918)։ Միավորել է նախապատերազմյան ռուս սոցիալ-դեմոկրատների զանազան տարրերի։ 1917 թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո իրենց «ֆրակցիաներից դուրս սոցիալ-դեմոկրատներ» անվանվող սոցիալ-դեմոկրատներ-ինտերնացիոնալիստները, համախմբվելով «Նովայա ժիզն» (ռուս.՝ «Новая жизнь») թերթի շուրջը, ձգտել են բոլշևիկներին հաշտեցնել մենշևիկների հետ՝ նրանց միավորել մեկ կուսակցության ներքո։ Սոցիալ-դեմոկրատներ-ինտերնացիոնալիստների հիմնական քաղաքական հարցերի վերաբերյալ հստակ ծրագիր չեն ունեցել։ Քննադատել են բուրժուական ժամանակավոր կառավարությանը, պահանջել՝ ստեղծել կառավարություն սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Արտահայտվել են իշխանությունը սովետներին հանձնելու, պրոլետարիատի դիկտատուրայի դեմ։ 1917 թ. օգոստոսին կազմակերպչորեն ձևավորվելով՝ ստեղծել են մենշևիկ-պաշտպանողականներից և Սարտովի կողմնակիցներից սահմանազատված «Միավորված Սոցիալ-դեմոկրատներ-ինտերնացիոնալիստների կազմակերպությունը»։ 1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, որին Սոցիալ-դեմոկրատներ-ինտերնացիոնալիստները վերաբերվել են բացասաբար, նրանց ներկայացուցիչները մտել են Համառուսաստանյան ԿԳԿ և այնտեղ կատարել օպոզիցիոն դեր։ 1918 թվականի հունվարին «Միավորված Սոցիալ-դեմոկրատներ-ինտերնացիոնալիստներ» կազմավորեցին ՌԽԴԲԿ (ինտերնացիոնալիստների)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 28 CC-BY-SA-icon-80x15.png