Jump to content

Էգալիտարիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էգալիտարիզմ (ֆր.՝ égalitarisme,égalité «հավասարություն» բառից), մի հասկացություն, որի հիմքում ընկած է հասարակության բոլոր անդամների հավասար սոցիալական և քաղաքացիական իրավունքներով հասարակության ստեղծման գաղափարը[1], և որպես իդեալ իրավունքների և հնարավորությունների հավասարություն, էլիտարիզմի հակառակ ուսմունքը։

Ընտանիքի սոցիոլոգիայում էգալիտարիզմը ճանաչում է ամուսինների ինքնաիրացման հավասար իրավունքներ։ Էգալիտարիզմի սկզբունքները տարբեր քաղաքական կուսակցությունների ծրագրերի հիմքում են։

Պլատոնը քարոզում էր տղամարդկանց և կանանց քաղաքական հավասարությունը, Արիստոտելը՝ ազատ քաղաքացիների քաղաքական հավասարությունը։ Քրիստոնեական էգալիտարիզմը ենթադրում է Աստծո առաջ բոլոր մարդկանց հավասարությունը («էգալիտարիզմ» բառի այլ հասկացողությամբ)։ Եզրույթի ժամանակակից ըմբռնումը առաջացել է XVII-XVIII դարերում բուրժուազիայի հեղափոխական ելույթների ժամանակ՝ միանալով ազատության (ֆր.՝ liberté) և եղբայրության (ֆր.՝ fraternité, «Ազատություն, հավասարություն, եղբայրություն») պահանջին։ Տեսականորեն-փիլիսոփայորեն հիմնավորվել է Թոմաս Հոբսի, Ջոն Լոքի, Ժան-Ժակ Ռուսոյի, Գրակքոս Բաբյոֆի և այլ մտածողների ջանքերի շնորհիվ։ Այդ ուսմունքների հիման վրա առաջացել են ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության գաղափարները։

Բացի այդ, էգալիտարիզմը Թոմաս Մորի, Թոմազո Կամպանելայի ստեղծագործություններում նույնացվում էր միանմանության, անձի ենթակայությունը ընդհանրության, «հավասարեցման» հետ։

Էգալիտարիզմ և այլ գաղափարախոսություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախական քաղաքական ռադիկալ փիլիսոփայությունները, օրինակ մարքսիզմը, ընդունել են մարդկանց առավելագույն քաղաքական և տնտեսական հավասարությունը։ Մարքսը պնդում է, որ, եթե սոցիալիզմի աղետալի առաջխաղացման տեսությունը թարգմանենք սոցիոլոգիայի լեզվով, սոցիալական ստրատիֆիկացման փոփոխությունը կարող է գրեթե անսահման լինել։ Միևնույն ժամանակ, Մարքսը տվյալ միտումը համարում էր միայն ժամանակավոր, որը սոցիալական հեղաշրջումից հետո պետք է հակադիր ազդեցություն ունենա ու ուղղված կլինի տնտեսական շերտավորման ոչնչացման վրա։ Դա նշանակում է, որ Մարքսը թույլ է տվել սոցիալական կազմակերպության տնտեսական ձևի անսահմանափակ փոփոխության՝ չափազանց ռելիեֆային պրոֆիլից մինչև տնտեսական էգալիտարիզմի հասարակության բացարձակ «հարթ» ձև[2]։

Ժամանակակից պայմաններում սոցիալ-դեմոկրատները համարվում են չափավոր էգալիտարիստներ, ովքեր փոխզիջում են փնտրում հնարավորությունների հավասարության և արդյունքների հավասարության միջև և հանդես են գալիս գույքային և եկամտային հավասար իրավունքներ սահմանելու օգտին։ Հիմնական գործիք են համարում պետական կարգավորումը (հարկային քաղաքականություն, լրավճարներ, սոցիալական ծրագրեր, որոնք կարելի է միավորել սոցիալական պետություն հասկացության տակ)։

Նեոկոնսերվատորները բացասաբար են վերաբերվում գաղափարին, համարելով այն`

Էգալիտար շարժումների օրինակներ են՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Stanford Encyclopedia of Philosophy Egalitarianism
  2. «Конечная цель и движение социал-демократии: В. Н. Коновалов. Экономика и политика». polbu.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  3. Кайтуков В. М. Эволюция диктата. Опыты психофизиологии истории. М.: Норд, Б/г. 415 с. — Глава 2

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Политология. Словарь. — М: РГУ. В. Н. Коновалов. 2010.