Յանտեի օրենք
Յանտեի օրենք (նորվ.՝ Janteloven), կարծրացած արտահայտություն, որը բնութագրում է սկանդինավյան մտածելակերպ։ Կանոնների ցանկը կազմել է գրող Ակսել Սանդեմուսեին՝ ներառելով դրանք «Փախչողը հատում է իր հետքը» վեպում, որը հրատարակվել է 1933 թվականին, համաձայն որի հասարակությունը չի ճանաչում իր անհատների իրավունքները[1]։
Վեպի գործողությունները տեղի են ունենում հորինված Յանտե քաղաքում, որի բնակչությունը հիմնականում բանվորներ են, որոնց համար գլխավոր արժեքը սոցիալական հավասարությունն է։ Այն իրականացվում է չգրված կանոնների միջոցով, որոնց մեկի խախտումը բերում է հասարակական պարսավանքի։ Գրողը վկայում է, որ Յանտե քաղաքի նախատիպը եղել է նրա հարազատ քաղաք Նյուքեբինգը։
Տասը կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մի կարծիր, թե Դու առանձնահատուկ ես
- Մի կարծիր, թե Դու այնքան մեծ ես, որքան մենք (այսինքն միևնույն սոցիալական կարգավիճակն ունես, ինչ մենք)
- Մի կարծիր, թե Դու մեզնից խելացի ես
- Մի կարծիր, թե Դու մեզնից լավն ես
- Մի կարծիր, թե Դու մեզնից շատ գիտես
- Մի կարծիր, թե Դու մեզնից կարևոր ես
- Մի կարծիր, թե Դու ինչ- որ բանի պետք կգաս (ինչ- որ բան ունակ ես անելու)
- Մի ծիծաղիր մեզ վրա
- Մի կարծիր, թե մենք քո ժամանակը ունենք
- Մի կարծիր, թե Դու մեզ կարող ես բան սովորեցնել
Բացի այդ, վեպում կա նաև 11-րդ կանոնը.
11. Միգուցե մենք ինչ որ բան գիտենք քո մասին։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Göteborgs universitet, Humanistiska fakulteten, Institutionen för filosofi, lingvistik och vetenskapsteori Subject: 2.5 What is "Janteloven"? Archived 2009-09-06 at the Wayback Machine.(անգլ.)(շվեդ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Law of Jante Archived 2012-10-29 at the Wayback Machine. Պաուլո Կոելիո. Լույսի մարտիկ, № 65.(անգլ.)
- Viveka Adelswärd Avundsjukan har urgamla anor(շվեդ.) // Svenska Dagbladet. —Stockholm, 2003. — В. 2 ноября.
- Marc Auchet La «Loi de Jante» et l'imaginaire social Scandinave(ֆր.) // Nordiques. — 2004. — В. No 4. — С. 45—63. — ISSN 1761-7677.
- М. Сидельникова. Один как все // Вокруг света. — 2013. — № 7. — С. 105.
|