Գրակքոս Բաբյոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Գրակքոս Բաբյոֆ
Gracchus Babeuf
François-Noël Babeuf.jpg
Ծնվել է նոյեմբերի 23, 1760(1760-11-23)[1][2] Սեն-Կանտեն[3]
Մահացել է մայիսի 27, 1797(1797-05-27)[1][2] (36 տարեկանում) Վանդոմ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Դավանանք աթեիզմ
Մասնագիտություն լրագրող, գրող, արխիվիստ և քաղաքական գործիչ
Գործունեության ոլորտ փիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներին ֆրանսերեն[1]
Ամուսին(ներ) Marie-Anne Babeuf
Երեխա(ներ) Էմիլ Բաբյոֆ, Camille Babeuf և Caïus Babeuf
Ստորագրություն
Gracchus BabeufSignature.jpg
François-Noël Babeuf Վիքիպահեստում

Գրակքոս Ֆրանսուա Նոել Բաբյոֆ (ֆր.՝ Gracchus Francois Noel Babeuf, 1760-1797 թվականներ), ֆրանսիացի ուտոսլիական կոմունիստ, «Դավադրության հանուն հավասարության» ընկերության ղեկա­վար։ Նա բացարձակ միապետական կարգերի հակառակորդ էր, «կատարյալ հավասարության» հաստատման անհ­րաժեշտության. «բացարձակ հավասար բաշխման» հասարակության ստեղծման գաղափարների ջատագով։ Առա­ջին իսկ երկում («Մշտական կադաստր»), գրված Ֆրանսիական հեղա­փոխության առաջին տարում և ներկայացված Սահմանադիր ժողովին, նա առաջադրում է մի շարք հրատապ սոցիալ-դիմակայող երկու խավերի՝ հա­րուստների ու աղքատների տրոհման և դրանց միջև պայքարի, ինչպես նաև հասարակության դասակարգային կա­ռուցվածքի մեջ փոփոխություններ՝ կապ­ված բանվորների քանակի եւ գործազր­կության աճի, աշխատավարձի կրճատ­ման մշտական վտանգի և վերացման հետ։ Բաբյոֆը կոչ էր անում վերացնել հողի սեփականությունը, ավատատիրական իրա­վունքները և արտոնություններն առանց փրկագնի վճարման, պաշտպանում էր համայնքային հողերի բաշխման, բոլոր կարիքավորներին հավասար հողակ­տորներ տրամադրելու (ցմահ օգտագործելու պայմանով) գաղափարները։ 1791 թվականին, թագավորի փախուստից հետո, Բաբյոֆը պահանջում էր հաստատել հանրապե­տություն։ Նոր, արդար հասարակության ստեղծման ուղին նա տեսնում էր սոսկ հե­ղափոխության և աշխատավորների դիկտատուրայի հաստատման մեջ։ Իր համախոհներով առաջնորդեց հանուն հասարակության կոմունիստական վե­րափոխման դավադրությունը, որը բացահայտվում է, իսկ ղեկավարները՝ ձեր­բակալվում։ Դատարանի որոշմամբ նա գլխատվում է։ Բաբյոֆի գաղափարները և ծրա­գիրը նպաստեցին հետագա կոմունիստական ուտոպիաների, ինչպես նաև XIX դարի 30-40-ական թվականներին ֆրանսիական գաղտնի, հատկապես բլանկիստական, ընկերությունների առաջացմանը։ Հիմնական երկերն են՝ «Մշտական կա դաստր», «Դավադրություն հանուն հա­վասարության»։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ., Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ., Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ., Москва

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. Бабёф Гракх // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.