Ուսուցիչներն Արցախյան ազատամարտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուսուցիչներն Արցախյան ազատագրական պատերազմում, 1988-1989 ուսումնական տարում ՀԽՍՀ և ԼՂԻՄ հանրակրթական դպրոցներում աշխատել է համապատասխանաբար 59 հազար և շուրջ 3 հազար ուսուցիչ։ Ղարաբաղյան շարժման և պատերազմի տարիներին ուսուցիչների հիմնական խնդիրը եղել է ապահովել ուսուցման բավարար մակարդակը և որակը. աշակերտներին հայրենասիրական ոգով դաստիարակելը։

Բացի այդ, 1988-1994 թվականներին կամավորական ջոկատների և պաշտպանական բանակի ստորաբաժանումների կազմերում հազարավոր ուսուցիչներ մասնակցել են Հայաստանի Գորիսի (Շոտնուխ, Տեղ, Կոռնիձու), Իջևանի (Կիրանց), Նոյեմբերյանի, Շամշադինի, Արարատի, Վայքի, Եղեգնաձորի, Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտունիի, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ զոհվել է շուրջ 53 ուսուցիչ։

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մեդալներով պարգևատրվել են նրանցից 23-ը։

Պատերազմում աչքի ընկած ուսուցիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամո Աբրահամյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամո Էդիկի Աբրահամյան (դեկտեմբերի 18, 1964, Ճարտար գյուղ (ԼՂՀ Մարտունիի շրջան) - 1993, «Ալիբալի» տեղամաս (Աղդամի շրջան)), հայ ուսուցիչ-ազատամարտիկ։ Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (1990)։ 1990 թվականից աշխատել է Ճարտարի միջնակարգ դպրոցում։

1991-1993 թվականներին Մարտունիի պաշտպանական բանակի Ճարտարի առանձին մոտոհրաձգային գումարտակի վաշտի կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի ազատագրական մարտերին։ 1993 թվականին մի խումբ ազատամարտիկների հետ կասեցրել է Ֆիզուլի-Մարտունի ավտոմայրուղիով հակառակորդի ռազմական տեխնիկայի առաջխաղացումը։ Թաղված է Ճարտարում։

Շահիս Ալեքսանյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահիս Լևոնի Ալեքսանյան (մայիսի 28, 1957, գյուղ Հերհեր (ԼՂՀ Մարտունիի շրջան) - մայիսի 5, 1993, Ամարասի ձորակ), ռազմագիտության հայ ուսուցիչ, հրամանատար։

1975-1977 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1978 թվականից աշխատել է Հերհերի միջնակարգ դպրոցում։ 1988 թվականից սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնում։ 1990-1993-ին Մարտունիի ՊՇ ստորաբաժանումների կազմելում (դասակի, ապա՝ վաշտի հրամանատար) մասնակցել է Ամարասի ձորակի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Թաղված է Հերհերում։

Ալեքսանդր Առստամյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Գևուզի Առստամյան (հունվարի 29, 1962, Բաքու - ապրիլի 12, 1992, գյուղ Ջանհասան (ԼՂՀ Ասկերանի շրջան)), հայ ուսուցիչ-ազատամարտիկ։ Ադրբեջանական ԽՍՀ բռնցքամարտի պատանիների չեմպիոն (1980)։ Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը (1984

1988 թվականին Բաքվից ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ։ 1988 թվականից աշխատել է Ստեփանակերտի N°8 դպրոցում։ 1990-1992 թվականներին Ստեփանակերտի վաշտերի կամ Կենտրոնական պաշտպանական բանակի կազմերում մասնակցել է Կշկժանի, Մալիբեկլուի, Խոջալուի և Ջանհասանի ազատագրական մարտերին։ Թաղված է Ստեփանակերտում։

Պավել Ասատրյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Ավանեսի Ասատրյան (ապրիլի 12, 1932, գյուղ Ղազանչի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) - մարտի 4, 1992, գյուղ Ղազանչի), հայ ուսուցիչ-ազատամարտիկ։

1950-1953 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը (1960

1953 թվականից աշխատել է Ղազանչիի դպրոցում (1965 թվականից՝ տնօրեն)։ 1990-1992 թվականներին եղել է գյուղի ինքնապաշտպանական շտաբի անդամ։ Մասնակցել է Ղազանչիի և հարակից բարձունքների ինքնապաշտպանական մարտերին։ Թաղված է Ղազանչիում։

Վարդան Ավանեսյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Սերգեյի Ավանեսյան (փետրվարի 6, 1958, գյուղ Խնձրիստան (ԼՂՀ Ասկերանի շրջան) - հոկտեմբերի 27, 1992, գյուղ Քաշագլուխ (Ասկերանի շրջան)), հայ ուսուցիչ-ազատամարտիկ։ Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը (1979) ։ 1979 թվականից աշխատել է Խնձրիստանի դպրոցում։

1990-1992 թվականներին Խնձրիստանի կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Հայշենի գյուղի և Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին։ Թաղված է Խնձրիստանում։

Ավթանդիլյան Էդվարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Ներսեսի Ավթանդիլյան (ապրիլի 12, 1949, գյուղ Կարմիրավան (ԼՂՀ Մարտակերտի շրջան) - հուլիսի 3, 1992, գյուղ Կարմիրավան), հայ ուսուցիչ-ազատամարտիկ։

Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը (19801980 թվականից աշխատել է Կարմիրավանի, ապա՝ Մարտակերտի դպրոցներում։ 1992 թվականին Կարմիրավանի կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Սեյսուլանի և Կարմիրավանի ինքնապաշտպանական մարտերին՝ ապահովել բնակչության տարհանումն ապահով գոտի։

Միքայել Արզումանյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Սաշովսանի Արզումանյան (մարտի 21, 1967, Ասկերան - փետրվարի 26, 1992, Լաչին), հայ ուսուցիչ-ազատամարտիկ։ Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար և ռուսաց լեզուների մանկավարժական ինստիտուտը (1988

1988 թվականից աշխատել է Ասկերանի միջնակարգ դպրոցում։ 1988-1992 թվականին Ասկերանի կամավորական ջոկատի կազմում, եղբոր՝ Յա. Արզումանյանի (1959 թվականի հունվարի 17-1992 թվականի փետրվարի 27, Ասկերան) հետ մասնակցել է Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին։ Թաղված է Ասկերանում։

Բորիկ Բաբայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոշիկ Բենիկի Բաբայան (հուլիսի 12, 1957, գյուղ Կոլխոզաշեն (ԼՂՀ Մարտունիի շրջան) - 1993 թվականի հուլիսի 31, «Սիփան-1» պահակակետ (Մարտունիի շրջան)), հայ ուսուցիչ-ազատամարտիկ։

Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը (1979) ։ 1980 թվականից աշխատել է Կոլխոզաշենի դպրոցում (1992 թվականից՝ տնօրեն)։ 1992-1993 թվականներին մասնակցել է Կոլխոզաշենի ինքնապաշտպանական մարտերին։ Թաղված է Կոլխոզաշենում։

Ռոբերտ Բալայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Վարդանի Բալայան (ապրիլի 15, 1961, գյուղ Խնձրիստան (ԼՂՀ Ասկերանի շրջան) - հոկտեմբերի 10, 1992, գյուղ Քարսգլուխ (Ասկերանի շրջան)), հայ ուսուցիչ-ազատամարտիկ։ 1979-1981 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։

Ավարտել է Ստեփանակերտի զինղեկների դասընթացները (19821982 թվականից աշխատել է Խնձրիստանի դպրոցում։ 1990-1992 թվականներին Ստեփանակերտի առաջին վաշտի (հրամանատար՝ Աշոտ Ղուլյան) կազմում մասնակցել է Ասկերանի, Քարագլխի ինքնապաշտպանական և Կշկժանի ազատագրական մարտերին։ Թաղված է Խնձրիստանում։

Աշոտ Բարսեղյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Բարսեղի Բարսեղյան (նոյեմբերի 30, 1956, գյուղ Բալլուջա (ԼՂՀ Ասկերանի շրջան) - հունիսի 12, 1992, գյուղ Վարազաբուն (Ասկերանի շրջան), հայ ուսուցիչ-ազատամարտիկ։

1976-1978 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (19841984 թվականից աշխատել է Խնածախի միջնակարգ դպրոցում։

1992 թվականի մարտ-հունիս ամիսներին պաշտպանական բանակի ստորաբաժանումների, Ասկերանի պաշտպանական բանակի կազմերում մասնակցել է Ղյայբալուի, Ջանհասանի, Քյոսալափի, Կարագյավի, Շռլանի ենթաշրջանի, Լաչինի ազատագրական մարտերին։ 1992 թվականի հունիսին մի խումբ ազատամարտիկների հետ հակառակորդին դիմադրելով կարողացել են ապահովել Վարազաբունի բնակչության տարհանումն անվտանգ գոտի։ Թաղված է Բալլուջայում։

Մհեր Գրիգորյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մհեր Սամվելի Գրիգորյան(1966 թվականի ապրիլի 16, գյուղ Տումի (ԼՂՀ Հադրութի շրջան) - 1994 թվականի հունվարի 15, գյուղ Բոյուք Բահմանլու) Ֆիզուլիի շրջանրի ուսուցիչ-ազատամարտիկ։ 1985-1987 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի տեխնիկումը (1991)։ 1991 թվականից աշխատել է Տումիի դպրոցում։ 1991-1994 թվականներին պաշտպանական բանակի ստորաբաժանումների կազմերում մասնակցել է Հադրութի, Աղդամի. Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Թաղված է Տումիում։

Ներսես Գրիգորյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսես Աշոտի Գրիգորյան(1966 թվականի հունվարի 12, գյուղ Հաղուտի (ԼՂՀ Մարտունիի շրջան) - 1993 թվականի հուլիսի 16 Աղդամի շրջանումյ. ուսուցիչ, տանկի անձնակազմի հրամանատար։ 1986-1988 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում։ Ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի մեքենայացման բաժինը (1988)։ 1991 թվականից աշխատել է Հաղուտիի դպրոցում։ 1992-1993 թվականին Մարտունիի Պաշտպանական բանակի ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ղարադաղլուի, Ամխանլայի, Կուրապատկինոյի, Ավդալ-Գյուլափլուի, Բսպմանլարի և Աղդամի ազատագրական մարտերին։ Թաղված է Հաղուտիում։

Սլավա Գրիգորյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլավա Քրիստափորի Գրիգորյան (1959 թվականի ապրիլի 12, գյուղ Ջրակուս (ԼՂՀ Հադրութի շրջան) - 1994 թվականի մայիսի 5, գյուղ Բաբի ) Ֆիզուլիի շրջանրի ուսուցիչ-ազատամարտիկ։ Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը (1980)։ 1980 թվականից աշխատել է Տողի դպրոցում։ 1992-1994 թվականին Հադրութի Պաշտպանական բանակի ստորաբաժանումների կազմում մասնակցել է Հաղրութի, Ֆիզուլիի շրջանների ազատագրական մարտերին։ Թաղված է Ջոսկուսում։

Գագիկ Դանիելյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Գավրուշի Դանիելյան (1966 թվականի ապրիլի 12, գյուղ Հարությունագոմեր (ԼՂՀ Մարտակերտի շրջան) - 1994 թվականի հունվարի 11, գյուղ Շահբոդաղ) Աղդամի շրջանի ուսուցիչ-ազատամարտիկ, հրամանատար։ Պաշտպանական բանակի ավագ լեյտենանտ (1993)։ Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (1987)։ 1987 թվականից աշխատել է Դրմբոնի, Կիչանի (1991 թվականից՝ տնօրեն) դպրոցներում։ 1990-1994 թվականներին Մարտակերտի Պաշտպանական բանակի ստորաբաժանումների կազմում (վաշտի հրամանատար) մասնակցել է Մարտակերտի, Մարտունիի, Աղդամի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Թաղված է Հարաթյունագոմերում։

Սասան Դավթյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սասան Սերգեյի Դավթյան(1973 թվականի օգոստոսի 3, գյուղ Մեծշեն (ԼՂՀ Մարտակերտի շրջան) - 1994 թվականի մարտի 3, գյուղ Կարմիրավան) ԼՂՀ Մարտակերտի շրջանրի ուսուցիչ-ազատամարտիկ։ 1990-1993 թվականներին սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնում։ 1992 թվականից աշխատել է Մեծշենի միջնակարգ դպրոցում։ 1993-1994 թվականներին Մարտակերտի ստորաբաժանումների կազմում մասնակցել է Մարտակերտի ազատագրական մարտերին։ Թաղված է Մեծշենում։

Ալեքսանդր Հարությունյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Հմայակի Հարությունյան (1959 թվականի հունիսի 20, Ստեփանակերտ- 1994 թվականի փետրվարի 27, Ստեփանակերտի ուսուցիչ-ազատամարտիկ, հրամանատար։ Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական համալսարանը (19811983-1989 թվականներին աշխատել է կոմերիտմիության Ստեփանակերտի քաղաքային կոմիտեում, 1989-1992 թվականներին՝ Ստեփանակերտի համար 11 դպրոցում։ 1992 թվականից ծառայել է Պաշտպանական բանակի գնդում՝ օպերատոր, մարտկոցի անձնակազմի հրամանատարի տեղակալ, հրամանատար, գնդի շտաբի պետ։ 1992-1994 թվականներին մասնակցել է Ասկերանի, Մարտունիի, Հադրութի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Թաղված է Ստեփանակերտում։

Հովիկ Հարությունյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովիկ Վաչագանի Հարությունյան(1966 թվականի հոկտեմբերի 8, գյուղ Ճարտար (ԼՂՀ Մարտունիի շրջան) - 1994 թվականի հունվարի 27) «Միփան-2» դիրքեր (Մարտունիի շրջան)), ուսուցիչ-ազատամարտիկ, հրամանատար։ 1985-1987 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը (1991)։ 1991-1994 թվականներին ճարտարի կամավորական ջոկատի կամ մոտոհրաձգային զումարտակի 1-ին վաշտի (հրամանատար) կազմում մասնակցել է Մարտունիի (Կուրապատկինո, Ամիոսնլար, Մուղանլու), Մարտակերտի (Վաղուհաս, Հարությունագոմեր, Դրմբոն), Ֆիզուլիի (Հոարդիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Գյունե ճարտարի միջնակարգ դպրոցը կոչվել է նրա անունով։ Թաղված է Ճարտարում։

Վալերի Ղուլյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Գևորգի Ղուլյան (1953 թվականի դեկտեմբերի 1, գյուղ Խաչեն (ԼՂՀ Ասկերանի շրջան)-1993 թվականի սեպտեմբերի 9, գյուղ Գոյթափա (Աղդամի շրջան)), ուսուցիչ-ազատամարտիկ։ Պաշտպանական բանակի ավագ լեյտենանտ (1992)։ Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (1964)։ 1964 թվականից աշխատել է Խաչենի դպրոցում (1985 թվականից՝ փոխտնօրեն)։ Ասկերանի Պաշտպանական բանակի ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ասկերանի, Աղդամի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Թաղված է Խաչենում։

Սերգեյ Մարտիրոսյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Միքայելի Մարտիրոսյան (1961 թվականի ապրիլի 14, Ստեփանակերտ -1993 թվականի ապրիլի 12, գյուղ Առաքել (ԼՂՀ Հադրութի շրջան)), ուսուցիչ-ազատամարտիկ, հրամանատար։ Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը (1982)։ 1982 թվականից աշխատել է Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում։ 1990-1993 թվականներին Կենտրոնական պաշտպանական բանակի ստորաբաժանումների կազմում (դասակի, ապա՝ վաշտի հրամանատար) մասնակցել է Կրկժանի, Հադրութի, Աղդամի, Շուշիի ազատագրական մարտերին։ 1991 թվականի հուլիսին Աղդամի ազատագրական մարտերի ժամանակ ոչնչացրել է հակառակորդի գնդացրային կրակակետը, ապահովել վաշտի մարտանցումը։ Պատերազմում զոհվել է նաև Սերգեյի եղբայրը՝ Սամվել Միքայելի Սարտիրոսյանը։ Թաղված են Առաքելում։

Համլետ Մուսայելյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Համլետ Յուրիկի Մուսայելյան (1972 թվականի հոկտեմբերի 12, գյուղ Ճարտար (ԼՂՀ Մարտունիի շրջան) -1993 թվականի հունվարի 4, գ. Գևորգավան (Մարտունիի շրջան)), ոաուցիչ-ազատամարտիկ։ Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի տեխնիկումը (1991)։ 1991 թվականից աշխատել է Ճարտարի միջնակարգ դպրոցում։ 1992-1993 թվականներին Մարտունիի պաշտպանական բանակի ստորաբաժանումների կազմում մասնակցել է Խոջավենդի, Գյողափլուի, Վերին Դիվանլափ, Վերին Վեյսալոփ, Գևուգավանի ազատագրական մարտերին։ Վերին Վեյսալորի ազատագրական մարտերի ժամանակ վիրավորվել է, Երևանում ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։ Թաղված է Ճարտարում։

Գագիկ Պետրոսյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Յակովի Պետրոսյան (1959 թվականի սեպտեմբերի 15 , գյուղ Կարմրակուճ (ԼՂՀ Հադրութի շրջան), 1994 թվականի հունվարի 5, Բոյուք-Բահմանլու (Ֆիզուլիի շրջան))[1], ուսուցիչ-ազատամարտիկ։ 1976-1980 թվականներին սովորել և ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի բաժինը՝ մաթեմատիկայի ուսուցչի որակավորմամբ։ 1982-1984 թվականներին աշխատել է Շամախու շրջանի (Շիրվանի) Սաղիյան գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսմասվար, ապա՝ տնօրեն։

1984 թվականին տեղափոխվել է Հադրութի շրջան, 1984-1985 թվականներին աշխատել է Հին Թաղեր գյուղում՝ որպես ֆիզիկայի ուսուցիչ, 1986-1987 թվականներին՝ Բլութանի 8-ամյա դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ 1987 թվականի օգոստոսին նշանակվել է շրջժողկրթբաժնում՝ որպես դպրոցական տեսուչ, նույն թվականի սեպտեմբերին՝ Հադրութի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսմասվար։ 1988 թվականի մայիսից՝ ժամանակավոր ստանձնում է դպրոցի տնօրենի պարտականությունները, օգոստոսից՝ նշանակվում է դպրոցի տնօրեն։

1992 թվականի հունվարի 7-ին՝ անձնական դիմումի համաձայն, պատճառաբանելով առողջական ոչ բավարար վիճակը, Գագիկ Պետրոսյանն ազատվում է Հադրութի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից՝ նշանակվելով տնօրենի տեղակալ՝ դաստիարակության գծով։ 1992 թվականի հունվարից անդամագրվում է Մելիքաշենի կամավորական ջոկատին։

Մասնակցել է Մելիքաշենի, Նորաշենի, Խուռհատի, Սարինշենի, Այգեստանի, Ֆիզուլու, Ջաբրայելի, Հորադիզի, Շուշիի ազատագրման համար մղված մարտերին։

1993 թվականի նոյեմբերի 1-ից հրետանային դիվիզիոնի հրամանատար էր՝ ավագ լեյտենանտի կոչումով։

Զոհվել է 1994 թվականի հունվարի 5-ին Շուքուրբեյլիի խաչմերուկում (Բոյուք-Բահմանլու)[2]։ Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը։

2001թ․ նոյեմբերին ԼՂՀ Նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով տանկիստների և հրետանավորների մասնագիտական տոների կապակցությամբ հրետանավոր, ավագ լեյտենանտ Գագիկ Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խա»չ 2-րդ աստիճանի շքանշանով։

Մխիթար Ռուբենյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մխիթար Զավենի Ռուբենյան (1969 թվականի նոյեմբերի 2, գյուղ Առաջաձոր (ԼՂՀ Մարտակերտի շրջան)- 1996 թվականի ապրիլի 25, գյուղ Սպիտակաշեն (ԼՂՀ Հադրութի շրջան)՝ ավտովթարից), ուսուցիչ-ազատամարտիկ։ 1987-1989 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժինը (19931989 թվականից աշխատել է Ծմակահողի ութամյա դպրոցում։ 1992-1994 թվականներին ծառայել է ՊԲ ՀՕՊ-ի զուքելում և մասնակցել է Ասկերանի, Հադրութի, Մարտունիի, Մարտակերտի և այլ շրջանների ինքնապաշտպանական մարտերին։ Թաղված է Առաջաձորում։

Ստեփան Ստեփանյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Վլադիմիրի Ստեփանյան (1961 թվականի սեպտեմբերի 3, գյուղ Թաղավարդ (ԼՂՀ Մարտունիի շրջան)-Ֆիզուլիի շրջանում) ուսուցիչ-ազատամարտիկ։ ՊԲ ավագ լեյտենանտ (1992)։ Ավարտել է Ֆիզիկական կուլտորոսյի հայկական պետական ինստիտուտը (1982)։ 1982-1984 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1984 թվականից աշխատել է Ճարտարի և Թաղավարդի դպրոցներում։ 1986-1989 թվականներին սովորել է Տյումենի (Ռուսաստան) պետական համալսարանում։ 1990-1993 թվականներին մասնակցել է Կարմիր Շուկայի և Մարտունիի շրջանի մի շարք գյուղերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Թաղված է Թաղավարդում։

Օլեգ Փիրումյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլեգ Լազարի Փիրումյան (1953 թվականի մայիսի 4, Ստեփանակերտ - 1992 թվականի մայիսի 9, Շուշի), երաժիշտ, ուսուցիչ-խմբավար, ազատամարտիկ։ Ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ոաումնարանը (1972)։ 1972 թվականից աշխատել է Ստեփանակերտի երաժշտական դպրոցում, ղեկավարել «Ձնծաղիկ» և «Արեիկ» վոկալ-գործիքային համույթները։ Մասնակցել է Կրկժանի, Շուշիի ազատագրական մարտերին։ Տասնյակ երգերի հեղինակ է։ Մասնավորապես լայն տաշածում են ստացել նրա «Արցախ», «Վերադարձիր», «Գանձասար» և այլ երգեր։ Թաղված է Ստեփանակերտում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Առստամյան, Գալյա, ed. (2009). Փառքի հուշամատյան։ ԼՂՄ ազգային ազատագրական պայքար 1988-2009. Ստեփանակերտ: Դիզակ պլուս. ISBN 9789939800684.
  2. Առստամյան, Գալյա, ed. (2009). Փառքի հուշամատյան։ ԼՂՄ ազգային ազատագրական պայքար 1988-2009. Ստեփոնակերտ: Դիզակ պլուս. ISBN 9789939800684.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։