Ունիպոլային ինդուկցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ունիպոլային ինդուկցիա (լատին․՝ unus – մեկ և հուն․ JtoXo£ – բևեռ), միաբևեռ ինդուկցիա, էչեկտրաշարժ ուժի (էլշու) առաջացումը մագնիսացած մարմնում, երբ վերջինս շարժվում է մագնիսացման առանցքին ոչզուգահեռ։ Ընդորում էլշուն ուղղահայաց է այն հարթությանը, որի վրա դասավորված են մագնիսի մագնիսական ինդուկցիայի В և արագության v վեկտորները։ Եթե մագնիսացած մարմինը հաղորդիչ է, ապա Ու․ ի․ կարող է բացատրվել դասական էլեկտրադինամիկայի շրջանակներում, ազատ էլեկտրոնները մարմնի ներսում Լորենցի ուժի ազդեցությամբ տեղափոխ վում են v և В ուղղություններին ուղղա հայաց այնքան ժամանակ, մինչև մարմ նում առաջանում է այդ տեղափոխությանը խանգարող էլեկտրական դաշտ։ Ու․ ի–ի երևույթի հետևողական բացատրությունը տալիս է հարաբերականության տեսությունը։ Մագնիսի հետ կապված հաշվարկման համակարգում Е էլեկտրական դաշտը բացակայում է։ Եթե հաշվարկման լաբորատոր համակարգում մագնիսը շարժվում է համընթաց, հավասարաչափ և ուղղագիծ՝ v արագությամբ, ապա դաշտերի լարվածությունների ձևափոխման ռելյատի վիստական բանաձևերի համաձայն, Е= = –[vB]/c, որտեղ c-ն լույսի արագությունն է։ Այս բանաձևը կիրառելի է մագնիսացած մարմնի ինչպես ներսի, այնպես էլ դրսի տիրույթների համար, անկախ այն բանից՝ մարմինը հաղորդիչ է, թե անհա ղորդիչ։ Ու․ ի․ օգտագործվում է ունիպոլային մեքենաներում՝ հաստատուն հոսանք ստանալու համար։ Սակայն «Ու․ ի․» անհաջող տերմին է, առաջացել է այն պատճառով, որ ունիպոլային մեքենայում էլշուի մակածման կոնտուրը տեղավորված է մագնիսի մի բևեռի մոտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 251