Շահդաղի ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շախդաղի ազգային պարկից)
Շախդաղի Գյոլազգային պարկ
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
ՏեղագրությունԱդրբեջան Ադրբեջան, Փայտակարան, Բեղամեջ
Կոորդինատներ40°55′26″ հս․. լ. 48°15′10″ ավ. ե.HGЯO
Տարածք130,508.1 հա (1305.081 կմ²)
Հիմնադրված է2006 թվականի դեկտեմբերի 8
Քարտեզ
 Shahdag National Park Վիքիպահեստում

Շախդաղի ազգային պարկ (ադրբ.՝ Şahdağ Milli Parkı), Ադրբեջանի ազգային պարկերից մեկը։ Ստեղծվել է 2006 թվականին։ Գտնվում է պետության հյուսիսային մասում, Մեծ Կովկասյան լեռնաշղթայի հարավային լանջին, Ռուսաստանի և Վրաստանի սահմանին։ Ընդհանուր մակերեսը պարկի 130,508.1 հեկտար է (1305.081 քառակուսի կիլոմետր)։ Բազարդյուզի լեռը Ադրբեջանի ամենաբարձր լեռն է և գտնվում է Շախդամի ազգային պարկում։ Ազգային պարկի ստեղծման հրամանը ստորագրվել է Ադրբեջանի նախագահի կողմից 2006 թվականի դեկտեմբերի 8–ին։ Պարկը ստեղծվեց 2008 թվականին Պիրգուլինյան և Իսմաիլյան արգելոցների հիման վրա։ Ենթադրվում է, որ պարկի տարածքը հետագայում կընդլանվի, այնպես որ այն կդռանա պետության ամենամեծ ազգային պարկը և կգտնվի արդեն Ադրբեջանի հինգ շրջանների վրա։ Դրանք են՝ Իսմաիլյան, Գուբինյան, Գուսարի, Գաբալյան և Օղուզի շրջանները։

Ֆլորա և Ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկի տարածքում ապրում է 271 տեսակ ողնաշարավորներ, այդ թվում 7 երկկենցաղներ, 18 սողուններ, 195 թռչուն և 51 տեսակ կաթնասուններ։ Շախդամի ազգային պարկում գտնվող 108 կենդանիներ գրանցավեծ են Ադրբեջանի Կարմիր գրքում։

Ազգային պարկի կաթնասունների ցանկ, որոնք գրանցված են Ադրբեջանի Կարմիր գրքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղանիշով նշված կենդանիները գրանցված են նաև Միջազգային Կարմիր գրքում։

Պատկերը Անվանումը
(տեղական անվանումը)
Գիտական անվանումը
Կովկասյան տուր*
(Dağıstan turu)
Capra cylindricornis
Ազնիվ եղջերու*
(Nəcib maral)
Cervus elaphus L.
Քարայծ*
(Köpgər)
Rupicapra rupicapra L.
Գորշ արջ*
(Qonur ayı)
Ursus arctos L.
Սովորական լուսան*
(Adi vaşaq)
Felis lynx L.
Ջրասամույր*
(Su samuru)
Lutra lutra
Փոքր պայտաքիթ Rhinolophus hipposideros
Բեխշտեյնի գիշերաչղջիկ Myotis bechsteinii
Խայտաքիս Vormela peregusna
Գորշուկ
(Porsuq)
Meles meles
Անտառային կատու
(Çöl pişiyi)
Felis silvestris
Եղեգնակատու
(Qamışlıq pişiyi)
Felis chaus

Ազգային պարկի թռչունների ցանկ, որոնք գրանցված են Ադրբեջանի Կարմիր գրքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղանիշով նշված կենդանիները գրանցված են նաև Միջազգային Կարմիր գրքում։

Պատկերը Անվանումը
(տեղական անվանումը)
Գիտական անվանումը
Կովկասյան մայրեհավ*
(Qafqaz tetrası)
Lyrurus mlokosiewiczi
Կովկասյան ուլար*
(Qafqaz uları)
Tetraogallus caucasicus
Սև արագիլ*
(Qara leylək)
Ciconia nigra
Գերեզմանարծիվ*
(Məzar qartalı)
Aquila heliaca
Մեծ ջրցուլ
(Böyük danquşu)
Botaurus stellaris
Սպիտակ մեծ տառեղ
(Böyük ağ leylək)
Egretta alba
Սպիտակ փոքր տառեղ
(Kiçik ağ vağ)
Egretta garzetta
Մոխրագույն տառեղ
(Boz vağ)
Ardea cinerea
Շիկակարմիր տառեղ
(Qırmızı vağ)
Ardea purpurea
Սպիտակ արագիլ
(Ağ leylək)
Ciconia ciconia
Կրետակեր
(Qara leylək)
Pernis apivorus
Սև ցին
(Qara çalağan)
Milvus migrans
Բազե
(Tetraçalan)
Accipiter gentilis
Քարարծիվ
(Berqut)
Aquila chrysaetos
Գիշանգղ Neophron percnopterus
Գառնանգղ Gypaetus barbatus
Սև անգղ Aegypius monachus
Սպիտակագլուխ անգղ Gyps fulvus
Օձակեր արծիվ Circaetus gallicus
(İlanyeyən)
Դաշտային մկնաճուռակ Circaetus gallicus
Մարգագետնային մկնաճուռակ Circus pygargus

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]