Բեխշտեյնի գիշերաչղջիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեխշտեյնի գիշերաչղջիկ
Բեխշտեյնի գիշերաչղջիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Ձեռքաթևավորներ
Ընտանիք Հարթաքիթներ
Ցեղ Գիշերաչղջիկներ
Տեսակ Բեխշտեյնի գիշերաչղջիկ
Լատիներեն անվանում
Myotis bechsteinii
Kuhl, 1817
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 632002
NCBI 59462

Բեխշտեյնի գիշերաչղջիկ (լատ.՝ Myotis bechsteinii), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Անգլիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Իսպանիայում, Բելգիայում, Լեհաստանում։

Հայաստանի Հանրապետության կաթնասունների ֆաունայի ցանկում նոր տեսակ է։ Հայտնաբերվել է 2000 թվականին՝ Սյունիքի մարզի հարավային շրջաններում։ ՀՀ-ում առաջին անգամ տեսակը նկարագրվել է 2003–ին Սյունիքի մարզի հյուսիս–արևելքում (Գորիսի շրջան), իսկ 2004 թ–ին՝ Լեռնային Ղարաբաղին սահմանակից գյուղերում՝ Խնձորեսկ և Գորիսի շրջակայքում (Թեղ և Կոռնիձոր

Արցախում արեալը նեղ է։ Հայտնի է Ասկերանի և Մարտակերտի շրջաններում։

Կենսակերպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերադասում է մեծաթիվ գաղութներ չկազմել և ավելի հաճախ որպես ապաստան նախընտրում է հաստաբուն ծառերի փչակները, մարդկային շինությունների փայտաշեն տանիքները։ Վարում է մթնշաղագիշերային կենսակերպ։

Արտաքին տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորթին մեջքային կողմում մուգ շագանակագորշավուն է, դեպի փորի կողմը՝ համեմատաբար բաց մոխրածխագույն։ Մուգ է նաև թևաթաղանթը։ Ականջները եմծ են ու լայն, սակայն թաղանթը բարակ է, թևը՝ Myotis-ների ցեղին ոչ բնորոշ համեմատաբար կարճ և լայն։ Համեմատաբար մեծ չղջիկ է, մարմնի երկարությունը 49,1-50,7 մմ է, պոչինը՝ 42,3-47,5 մմ, ականջինը՝ 22-26 մմ, նախաբազկինը՝ 43-44,7 մմ, քաշը՝ 17,5-25,6 գ։ Գագի կոնդիլոբազալ երկարությունը՝ 14,6-17,2 մմ։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է խոշոր բզեզներով, գիշերային թիթեռներով, միջատների թրթուրներով, մորեխներով ու սարդերով։ Ամռան կեսերին ծնում է 1 ձագ։ Սննդային մրցակիցներն են սրականջ գիշերաչղջիկը, եռագույն գիշերաչղջիկը և հարթաքիթ չղջիկների այլ ներկայացուցիչներ։

Թշնամիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թշնամիներից են կատուները, կզաքիսները, աքիսները, առնետները և գիշերային գիշատիչ թռչունները։

Հիվանդությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակվում է էկտո և էնդոմակաբույծներով։

Նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարևոր նշանակություն ունի կենսացենոզների դինամիկ հավասարակշռության պահպանման գործում և որպես վնասատու միջատների դեմ պայքարի կենսաբանական միջոց[1][2][3][4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղի կենդանիների Կարմիր գիրք, Ե., Էդիթ Պրինտ, 2012, էջ 207։
  2. Յավրույան Է. Գ., Հայրապետյան Վ. Տ., Ղարաբաղի վայրի կաթնասունները, մաս I, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2003։
  3. Հայաստանի բնաշխարհ. հանրագիտարան, Ե., 2006, էջ 370։
  4. Соколов В. Е., Систематика млекопитающих, Изд. Высшая школа, М., 1973.
  5. Բեխշտեյնի գիշերաչղջիկի մասին ՀՀ Բնապահպանության նախարարության կայքում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png