Եռագույն գիշերաչղջիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եռագույն գիշերաչղջիկ
Եռագույն գիշերաչղջիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Ձեռնաթևավորներ
Ենթակարգ Չղջիկներ
Ընտանիք Հարթաքիթ չղջիկներ
Ցեղ Գիշերաչղջիկ
Տեսակ Եռագույն գիշերաչղջիկ
Լատիներեն անվանում
Myotis emarginatu
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 632015
NCBI 109480

Եռագույն գիշերաչղջիկ (լատ.՝ Myotis emarginatus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։

Արտաքին կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափերով մոտ է Նատերերի գիշերաչղջիկին. մարմնի երկարությունը 43-55 մմ է, պոչինը՝ 38-44 մմ, նախաբազկինը՝ 39-44 մմ. Գորշ ականջախեցիները նկատելի արտահայտված են եռագույն մորթու (այստեղից՝ անվանումը) ընդհանուր գունավորման վրա։ Յուրաքանչյուր մազն ունի 3 իրար հաջորդող երանգներ՝ արծաթափայլ, շեկ և մուգ գորշ, ինչն առավել նկատելի է մեջքային մասում։ Դեպի փորը գույները խամրում և սպիտակում են։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է միջին մեծության և խոշոր միջատներով (թիթեռներ, բզեզներ, ուղղաթևեր, թաղանթաթևավորներ և այլն)։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է ամենուր, որտեղ կա մեծ պայտաքիթ չղջիկը։ Վերջինիս հետ տարբեր խորության քարանձավներում կազմում է խառը գաղութներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png