Թաղանթաթևավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաղանթաթևավորներ
Թաղանթաթևավորներ
Մեղուն ծաղկի վրա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Թաղանթաթևավորներ
Լատիներեն անվանում
Hymenoptera

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 152741
NCBI 7399
EOL 648

Թաղանթաթևավորներ (լատ.՝ Hymenoptera), միջատների կարգ։ Հայտնի են 150-300 հազար ժամանակակից տեսակներ, Հայաստանում՝ մինչև 3 հազար տեսակ։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 0, 2 մմ-ից 4-6 սմ է։ Մեծ մասն ունի 2 զույգ թափանցիկ, յուրօրինակ ջղավորությամբ թաղանթաթևեր (այստեղից՝ անվանումը)։ Որոշ տեսակների (օրինակ՝ մրջյունների) թևերը բացակայում են։ Ստորակարգ թաղանթաթևավորների բերանային ապարատը կրծող է, բարձրակարգերինը՝ լիզողկրծող։ Ստորին շրթունքը վերածվել է կնճիթիկի։ Ոտքերը վազող, քայլող կամ փորող են։ էգերն ունեն ձվադիր, որը խայթակիրների մոտ վերածվել է խայթիչի։ Մրջյունների մի մասի խայթիչը հետզարգացած է։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արուները զարգանում են չբեղմնավորված, էգերը՝ բեղմնավորված ձվաբջջից, առանձին տեսակներ՝ կուսածնությամբ։ Մակաբույծ և խայթակիր որոշ տեսակների բնորոշ է բազմասաղմությունը։ Զարգացումը լրիվ կերպարանափոխությամբ է։ Թրթուրները որդանման են՝ առանց աչքերի։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասուն թաղանթաթևավորները սնվում են շաքարային հյութերով (ծաղիկների նեկտար, բույսերի հյութեր), որոշները գիշատիչ են։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են ընտանիքներով. կրետների, իշամեղուների թիվը կարող է հասնել տասնյակների ու հարյուրների, մեղուներինը՝ մի քանի տասնյակ հազարի, մրջյուններինը՝ միլիոնների։ Խայթակիրներից շատերը խնամք են տանում սերնդի նկատմամբ. թրթուրներին կերակրում են էգի բերած կենդանական (միջատ) կամ բուսական (մեղր, ծաղկափոշի) կերով։ Ավելի բարդ բնազդ նկատվում է մրջյունների, մեղուների, կրետների մոտ։

Տնտեսական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ թաղանթաթևավորներ (տելենոմուս, աֆելինուս, պսևդաֆիկուս և այլն) կենսաբանական պայքարի միջոց են։ Բուսակեր թաղանթաթևավորներ (եղջերապոչեր, սղոցողներ) մեծ վնաս են հասցնում անտառային տնտեսություններին։ Կան օգտակար տեսակներ (մեղուներ և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png