Եղջերապոչեր (լատին․՝ Siricidae),թաղանթաթևավորների կարգի միջատներ։ Մարմնի երկարությունը 5-40 մմ է։ Ունեն երկարավուն գլանաձև փորիկ, որը էգերի մոտ վերջանում է երկար ամուր ձվադիրով։ Թրթուրները սպիտակ են կամ դեղնավուն, կրծքային ապաճած ոտիկներով, զարգանում են ծառերի բնափայտում և առաջացնում վնասվածքներ։ Տարածված են արևադարձային երկրներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 509)։