Սղոցողներ, թաղանթաթևավոր միջատների կարգի նստափորների ենթակարգի մի քանի ընտանիքների հավաքական անվանումը։
Հայտնի է սղոցողների 5 հազար (Հայաստանում՝ մոտ 300, (1970-80-ական թվականների տվյալներով)) տեսակ՝ տարածված հիմնականում անտառային շրջաններում։ Բերանային ապարատը կրծող տիպի է։ Ձվադիրը սղոցաձև կամ ասեղնաձև է, փորի մեջ թաքնված կամ դուրս կոկռոշենու սղոցող հասուն միջատը, 2 թրթուրը, 3 վնասված շիվը ցցված։ Էգերը սովորաբար ձվադրում են բույսերի փափուկ հյուսվածքներում՝ նախապես ձվադիրով սղոցելով դրանք (այստեղից՝ անվանումը)։ Թրթուրները որդանման են, ունեն 3 զույգ կրծքային (իսկական) և 6—8 զույգ փորային (կեղծ) ոտքեր։ Որոշ տեսակներ ոտքեր չունեն։ Տարեկան տալիս են հիմնականում մեկ (որոշ տեսակներ՝ երկու և ավելի) սերունդ։ Սղոցողների թրթուրները և հասուն միջատների մեծամասնությունը բուսակեր են (կան նաև գիշատիչներ)։ Սղոցողները բույսերի վնասատուներ են։ Շատ տեսակներ, հաճախ զանգվածաբար բազմանալով, զգալի վնաս են հասցնում դեկորատիվ (վարդենու, մասրենու ցողունային, վարդենու շիվերի սղոցողներ և այլն), անտառային (սոճու, բարդու, կեչու սղոցողներ և այլն), հացահատիկային (հացահատիկի սև, հացահատիկի սովորական սղոցողներ և այլն) կուլտուրաներին, պտղատու ծառերին (բալենու լորձնոտ, տանձենու, խնձորենու սղոցողներ և այլն) ու թփերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։