Մոխրագույն տառեղ
| Մոխրագույն տառեղ | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||||
| Ardea cinerea | ||||||||||||||
| Հատուկ պահպանություն | ||||||||||||||
| Արեալ | ||||||||||||||
| Բնադրավայրեր
Ողջ տարի Ձմեռային միգրացիա | ||||||||||||||
|
|
Մոխրագույն տառեղ (լատ.՝ Ardea cinerea), արագիլանմանների կարգի թռչուն, տառեղների ընտանիքից։ Արտաքին տեսքն ամբողջովին բնորոշ է այս տեսակին։ Այս տեսակն աչքի է ընկնում երկար ոտքերով, երկար վզով։ Մարմնի վերին հատվածներում մոխրագույն է, իսկ ստորին հատվածներում՝ սպիտակ երանգավորմամբ։ Ունի բավականին երկար կտուց[1]։ Չափերը բավականին մեծ է, հասուն արուն կարող է կշռել 2 կգ։ Էգերը համեմատաբար ավելի փոքրամարմին են։
Մոխրագույն տառեղը լայն տարածում ունի։ Այս կենդանու բնական արեալն ընդգրկում է Եվրասիայի և Աֆրիկայի մեծ մասը։
Միևնույն ժամանակ, այս կենդանին շատ վայրերում նորմալ քանակությամբ է, որոշ տեղերում համարվում է աճող թռչնատեսակ: Բնակվելու հիմնական վայրը ջրամբարներն են: Մոխրագույն տառեղների մեծամասնությունը չի լքում իր արեալը, իսկ մյուս մասը չվում են: Հաճախ բնակվում է խմբերով, որոնք կարող են զգալի չափերի: Սովորաբար բնադրում են գաղութներով, որում կարող են հայտնվել նաև այլ տեսակի թռչնատեսակների ներկայացուցիչներ: Չեն խուսափում մարդկանց մոտ լինելուց, հաճախ են լինում ցանքատարածքներում, մեծ քաղաքներում: Մոխրագույն տառեղը համարվում է բոլոր տառեղների մեջ ամենաշատ ուսումնասիրվածն ու հայտնին:
Մոխրագույն տառեղը մեծամասմաբ սնվում է կենդանի սնունդով: Նրա կերակրացանկի հիմնական մասը կազմում են ձկները: Սնվում են նաև գորտերով, տարատեսակ մանր կաթնասուններով, ինչպես օրինակ՝ կրծողներ (Գետնասկյուռները ներառյալ), սողուններով, շերեփուկներով, միջատներով: Գրականության մեջ հաճախ կարելի է հանդիպել նրանց վնասակար լինելու հաստատումների, որը տառեղը հասցնում է թանկարժեք ձկների գլխաքանակին, հատկապես ձկնաբուծական տնտեսություններին: Այդ պատճառով անցյալում (1980-ականներ), բայց երբեմն ներկա ժամանակներում մոխրագույն տառեղներին վնասել են՝ տարբեր մեթոդներով նվազեցնելով նրանց թվաքանակը: Բայց վերջին տարիների հետազոտությունները խոսում են այն մասին, որ այս տառեղին հասցրած վնասը չափազանց փոքր է և որ տառեղին կարելի է համարել օգտակար, որ սանիտարի դեր են խաղում, որովհետև ուտում են ձկների առողջության վնաս հասցնող մակաբույծների մեծ մասը:
Մոխրագույն տառեղի միսն ուտելի է, բայց շատ մեկնաբանությունների համաձայն, անհամ է, թեև այս թռչունը երբեմն հայտնվում է որսորդների ուշադրության կենտրոնում[1]:
Բովանդակություն
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոխրագույն տառեղը տարածված է ամբողջ Եվրոպայում՝ բացի հյուսիսից: Հյուսիսային երկրներից ապրում է միայն Նորվեգիայում: Տարածված են Ամերիկայից մինչև Ճապոնիա, Հնդկաչին թերակղզում, Փոքր Ասիայում, Իրանում, Միջագետքում, ինչպես նաև Հայաստանի տարածքում:
Հայաստանում տարածված է բոլոր ջրամբարներում, լճերում և նույնիսկ խոշոր գետերում: Նախկինում բնադրել է նաև Հայաստանի Գիլլիի ճահճուտներում:
Նախընտրում է ապրել ջրավազանների ճահճուտ հատվածներում, որտեղ կան եղեգնուտի խիտ մացառներ: Ներկայումս, որպես բնադրվող թռչնատեսակ, չափավոր քանակությամբ հանդիպում է Արարատյան հարթավայրի լճերի և ճահիճների եղեգնուտներում:
Մոխրագույն տառեղը հաճախ այլ տեսակի տառեղների, մասնավորապես շիկակարմիր տառեղների հետ կազմում է բնադրվող փոքր գաղութներ:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարությունը կազմում է 84-102 սմ, հազվադեպ նաև 155-195 սմ: Մարմինը ունի մոխրագույն գունավորում ունեցող փետրավորում: Թևերի ծայրերը, կրծքի և որովայնի կողային հատվածները և պարանոցով երկայնակի անցնող շերտերը ունեն սև գունավորում:
Սպիտակ փետրածածկ ունի միայն որովայնը: Կտնառքին ունի զգալի երկար փետուրներ: Ոտքերն ու կտուցը երկար են, դեղնագորշավուն, աչքերը դեղին են, իսկ նրանց շրջափակող օղակը՝ կանաչավուն:
Քաշը կազմում է 1,1-1,77 կգ[2]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Тугаринов, Портенко, 1952, էջ 36—37
- ↑ Ադամյան, Մ.Ս, Գիտահանրամատչելի ակնարկ դպր. միջին և բարձր տարիքի համար, Հայաստանի թռչունները (խմբ. Մ.Գ. Բերբերյան), Երևան, Հայկական ԽՍՀ, ««Սովետական գրող» հրատարակչություն», 1985, էջ 21 — 231 էջ։