Անտառային կատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտառային կատու
Wildcat at British Wildlife Centre.jpg
Անտառակատու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ [[Քորդավորներ]]
Դաս [[Կաթնասուններ]]
Կարգ [[Գիշատիչներ]]
Ընտանիք [[Կատվազգիներ]]
Ցեղ [[Կատու]]
Տեսակ Անտառային կատու
Լատիներեն անվանում
Felis silvestris
Schreber, 1777
Հատուկ պահպանություն
Տարածվածություն
պատկեր
Եվրասիա, Աֆրիկա

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180589
NCBI 9683

Անտառային կատու (լատ.՝ Felis silvestris լատ.՝ fēles (fēlis)-ից), եվրոպական կամ վայրի կատու, կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կատվազգիների ընտանիքից։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 63-75 սմ է, պոչինը՝ 30-34 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 6 կգ։ Շիկամոխրագույն է՝ դեղնավուն երանգով, որովայնի վրա երբեմն լինում են միահավասար դասավորված բծեր։ Գլխի և պարանոցի վերին մասով անցնում են 4 սև շերտեր, որոնցից միջին 2-ը շարունակվում են մեջքի վրայով մինչև պոչի հիմքը։ Պոչի վրա կան 4-6 լայն, սև օղակներ։ Մազածածկը խիտ է և փափուկ։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է մանր կրծողներով, թռչուններով, քիչ քանակությամբ՝ խոտաբույսերով և մրգերով։ Ունի լավ հոտառություն և լսողություն, թույլ տեսողություն։ Կտղուցը սկսվում է հունվար-մարտին։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղիությունը տևում է 63-68 օր։ Ունենում է 3-5 (երբեմն՝ 7) ձագ, որոնք կաթով կերակրվում են 3- 4 ամիս (1-1,5 ամսականից սնվում են նաև մսով)։ Մազափոխվում են տարին 2 անգամ՝ գարնանը և աշնանը։ Ակտիվ է մայրամուտից մինչև կեսգիշեր (հանգստանալուց հետո՝ նաև լուսաբացին)։ Օգտակար է. ոչնչացնում է մեծ քանակությամբ կրծողներ։ Մորթին սակավարժեք է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառակատուն հանդիպում է Եվրոպայում, հյուսիսային Ասիայում, Աֆրիկայում։ Որսում է մանր կաթնասուններ, թռչուններ։ Անտառային կատու բնակություն է հաստատում այնտեղ, որտեղ շատ են հողում ապրող նապաստակները, ճագարները, թռչունները։ Բոլոր անտառակատուները վախկոտ են և չեն մոտենում մարդկանց բնակավայրերին։ Ըստ հետազոտությունների, բոլոր այժմյան տնային կատուները առաջացել են անտառակատվի ենթատեսակներից մեկից, մոտ 10.000 տարի առաջ, Մերձավոր Արևելքում։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում տարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի, Լոռու, Տավուշի մարզերում։ Բնակվում է ծառերի փչակներում, ժայռաճեղքերում, գետնափոր բներում և այլ բնական թաքըստոցներում։

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։