Խայտաքիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խայտաքիս
Խայտաքիս
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ [[Քորդավորներ]]
Դաս [[Կաթնասուններ]]
Կարգ [[Գիշատիչներ]]
Ընտանիք [[Կզաքիսներ]]
Ցեղ [[Խայտաքիսներ
Vormela Blasius, 1884]]
Տեսակ '''Խայտաքիս'''
Լատիներեն անվանում
Vormela peregusna
(Güldenstädt, 1770)
Հատուկ պահպանություն
Status iucn3.1 VU hy.svg Խոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : 29680
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 621958
NCBI 300627

Խայտաքիս (լատ.՝ Vormela peregusna), կզաքիսների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի։ Հայաստանում տարածված է Լոռու և Կոտայքի մարզերի լեռնատափաստաններում և կիսաանապատներում։ Բնակվում է տարբեր կենդանիների (հիմնականում՝ ավազամկների) լքված հին բներում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 27-35 սմ է, պոչինը՝ 12-20 սմ։ Մազածածկը կարճ է, հարթ, խայտաբղետ։ Դեղին ֆոնի վրա ցրված են շիկակարմիր կամ գորշադարչնագույն մանր, տձև բծեր, որոնք թիակների վրա ավելի խոշոր են։ Դնչի վերին ծայրը, ականջների միջև և պոչի ծայրը մուգ են, պոչի միջին մասը՝ բաց դարչնագույն։ Աչքերի վերին մասը, բերանի շուրջը և ականջների ծայրերն ընդգծված են սպիտակ շերտով։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է կրծողներով (հիմնականում՝ ավազամկներով), որոնց որսում է բների մեջ։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմացումը սկսվում է վաղ գարնանը։ Ձագերը ծնվում են մայիսի սկզբին։ Ունենում է 3-8 ձագ։ Ակտիվ է երեկոյան և լուսաբացին, ցերեկը թաքնվում է բնում։ Վտանգի դեպքում պաշտպանվում է։

Հատուկ պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար է. ոչնչացնում է վնասատու կրծողներ։ Հայաստանում որսն արգելված է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png