Փոքր պայտաքիթ
Փոքր պայտաքիթ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Rhinolophus hipposideros Bechstein, 1800 |
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Փոքր պայտաքիթ (լատիներեն` Rhinolophus hipposideros), չղջիկների ենթակարգի պայտաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Մեծ Բրիտանիայում, Աֆրիկայից մինչև Իռլանդիա, Հարավային Լեհաստան, Կենտրոնական և Հարավարևելյան Կովկասում, Փոքր, Առաջավոր և Միջին Ասիայում։ Հայաստանում հանդիպում է բոլոր մարզերում։ Արցախում ունի տարածման համեմատաբար նեղ արեալ, որը սահմանափակվում է Մարտակերտի շրջանի լեռնատափաստանային գոտով և դեպի հարավ ձգվում մինչև Շուշիի կիրճը։
Կենսակերպը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարելի է հանդիպել քարանձավների նախադռների մոտ, ճեղքերում, ժայռաբեկորների արանքում։ Հաճախ որպես թաքստոց ընտրում են նաև նկուղները, տարբեր շինությունների կտուրները, կամուրջների տակը, չօգտագործվող անասնագոմերը։ Մեծաթիվ գաղութներ չի առաջացնում։ 100-ից ավելի գլխաքանակից կազմված գաղութներ հանդիպում են միայն բազմացման շրջանում, հաճախ` 2-15 խմբերով։ Փոքր պայտաքիթները մեծ ֆաունայում նստակյաց են, և թաքստոցների սեզոնային փոփոխություների շամանակ կատարում են աննշան միգրացիաներ։
Արտաքին տեսքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պայտաքիթներից ամենափոքրն է։ Մեջքից դեպի փորի կողմը գունավորումն աննշան անցնում է գորշադեղնավունից կամ մոխրագույնից դեպի սպիտակավունը։ Մարմնի երկարությունը՝ 36-40 մմ `, պոչինը` 25,2-29,8 մմ, պայտի լայնությունը՝ 3,8-5,2 մմ, նախաբազկի երկարությունը՝ 34,5-41,7 մմ, քաշը՝ 8,37-12,9 գ։
Սնունդը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է հիմնականում երկթևանիներով (գիշորվա ընթացքում՝ 800-1000 արյունածուծ միջատ)։ Սննդային մրցակիցներն են պայտաքիթների մյուս տեսակները, հարթաքիթ չղջիկներից շատերը։
Բազմացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Զուգավորվում է աշնանը։ Հետազոտված էգերի մոտ հոկտեմբերի կեսերին հայտնաբերվել են հեշտոցային խցաններ, որոնք պահպանվում են մինչև ապրիլի կեսերը, երբ տեղի է ունենում ձվաբջջի բեղմնավորումը։ Ծինը սկսում է հունիսի կեսերից և տևում է մինչև հուլիսի կեսերը։ Սերնդում ունենում է մեկ-երկու ձագ։
Թվաքանակը սահմանափակող գործոններն ճանապարհաշինարարությունները, ժայռերի պայթեցումը, անտառահատումները, բնակատեղերի ջրաջերմային ռեժիմի խախտումը, անթրոպոգեն գործոնները, մանավանդ ծնի շրջանում։
Թշնամիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր պայտաքիթների թշնամիներից են գիշերային գիշատիչ թռչունները, օձերը, կզաքիսները, թափառող կատուները։
Հիվանդությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարակվում է էնդո և էկտո մակաբույծներով։
Նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարևոր նշանակություն ունեն կենսացենոցների սննդային շղթաների ամբողջականության պահպանման, գյուղատնտեսական և անտառատնտեսության վնասատու միջատների դեմ պայքարի կենսաբանական միջոց[1][2][3][4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ղարաբաղի կենդանիների Կարմիր գիրք, Ե., Էդիթ Պրինտ, 2012, էջ 196։
- ↑ Յավրույան Է. Գ., Հայրապետյան Վ. Տ., Ղարաբաղի վայրի կաթնասունները, մաս I, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2003։
- ↑ Հայաստանի բնաշխարհ. հանրագիտարան, Ե., 2006, էջ 534։
- ↑ Հայրապետյան Վ. Տ. Ղարաբաղի ձեռքաթևավորները, թեկն. ատենախոս., Ե., 2004։
- ↑ Koopman K. Chiroptera: Sistematics: Hanbd. Der Zoologie, VIII, Mammalia, Part 60, W. de Gruyter, Berlin, N. York, 1994.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր պայտաքիթ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր պայտաքիթ» հոդվածին։ |
|