Բլրային արծիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գերեզմանարծիվից)
Jump to navigation Jump to search
Գերեզմանարծիվ
Գերեզմանարծիվ
Գերեզմանարծիվ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճուռականմաններ (Accipitriformes)
Ընտանիք Ճուռակներ (Accipitridae)
Ցեղ Aquila
Տեսակ Գերեզմանարծիվ (A. heliaca)
Միջազգային անվանում
Aquila heliaca
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 VU hy.svg
Խոցելի տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Բլրային արծիվ կամ գերեզմանարծիվ (լատ.՝ Aquila heliaca), ճուռակների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, հազվագյուտ։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 72-83 սմ է, թևերի բացվածքը՝ 190-210 սմ, կենդանի զանգվածը՝ մոտ 3 կգ։ Խոշոր գիշատիչ թռչուն է, մարմինը՝ սև-դարչնագույն, գագաթի հետին մասը և ծոծրակը՝ բաց գույնի, ուսափետուրներին կա սպիտակ փոքր բիծ։

Մարմինը թույլ զոլավոր է, պոչը վերևից՝ բաց մոխրագույն մուգ լայն ծայրաշերտով։ Թռիչքի պահին պոչը փակ է։ Երիտասարդի մարմինը բաց դեղին-դարչնագույն է՝ մուգ խայտերով։ Թռչում է թևերի դանդաղ թափահարումներով։ Թռիչքի ընթացքում բաց գույնի գագաթը, ծոծրակը և պոչավերևի հիմքը ցայտուն են դառնում արևի լույսի տակ։ Սավառնում է երկար, նեղ, հարթ թևերն ուղիղ տարածած, հասունները՝ պոչը փակած, իսկ երիտասարդները՝ բացած։ Սահասավառնում է թեթևակի վեր պարզած բազկաթևով, թևերի խոր ու դանդաղ թափահարումներով։ Սովորաբար հանդիպում է առանձին անհատներով, նույնիսկ՝ չվելիս։ Բնակվում է բարձրաբուն անտառներում, լքված պտղատու այգիներում, նոսր ծառերով լեռնատափաստաններում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է կաթնասուններով և թռչուններով (որսում է գետնին), լեշերով։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը խոշոր հարթակ է՝ ճյուղերից, կանաչ բույսերից։ Բնադրում է ծառերի վրա կամ թփուտներում։ Դնում է 73 մմ տրամագծով, խամրած սպիտակ 2-3 ձու։ Կենսակերպի և վարքի մանրամասների վերաբերյալ տեղեկությունները սուղ են։

Օգտակար է, ոչնչացնում է մկնակերպ կրծողներին, բնական սանիտար է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png