Սև ցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սև ցին
Սև ցին
Գիտական դասակարգում
Լատիներեն անվանում
Milvus migrans
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Սև ցին, ճուռակների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 55-60 սմ է, թևերի բացվածքը՝ 160-180 սմ, կենդանի զանգվածը՝ 0,7-1,1 կգ։ Բավական բարեկազմ է, թևերը երկար են, պոչը՝ մկրատաձև ոչ խորը կտրվածքով։ Հասունի մարմինը մուգ դարչնագույն է, գլուխը՝ բաց գույնի, թևավերևի երկրորդային ծածկողները՝ ավելի բաց։ Երիտասարդի մարմինը ներքևից խայտերով է, գլուխը և թևատակը՝ ավելի բաց։ Թռիչքը ճարպիկ է, ոլորածածան ու շարժուն պոչով, սավառնում է՝ թևերը հորիզոն, տարածած։

Սնվում է միջատներով, մանր կրծողներով, սպանդանոցի թափոններով, լեշերով։ Նախկինում աշնան, ձմռան ամիսներին սև ցիներըերը խոշոր կուտակումներով կեր էին որոնում մեծ աղբանոցներում, սպանդանոցների շրջակայքում, հատկապես՝ Երևանի հարվայինր մասում՝ Հրազդան գետի հարևանությամբ։ Հարսանեկան խաղերն ուղեկցվում են էգի ու արուի թռիչքների բարդ կատարումներով։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը ծավալուն հարթակ է (տրամագիծը՝ 76,7-90 սմ)՝ ճյուղերից, թափոններից, կանաչ տերևներից։ Բնադրում է սաղարթավոր (Խոսրովի անտառ արգելոցում՝ բավական բարձր) ծառերին։

Ձվերը բներում հայտնվում են մայիսին։ Դնում է 54 մմ տրամագծով, աղոտ սպիտակ՝ կարմիր-դարչնագույն պտերով 2-3 ձու։ Թխսակալում է էգը՝ 13-15 օր։ Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 57-րդ օրը։ Բնային կյանքում կերի պակասության ժամանակ նկատվում է կանիբալիզմի երևույթը (ձագերից մեկին հոշոտում են մյուսները)։ Վտանգի դեպքում ծնողները ձագերին պաշտպանում են՝ թշնամու վրա վազքով հարձակվելով։

Բացարձակ օգտակար է, բնական սանիտար է, ոչնչացնում է կրծողներին։ Ներկայումս թվաքանակը կրճատվել է 4-5 անգամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Integrated Taxonomic Information System — 1996.
  2. IOC World Bird List. Version 6.3 — 6.3 — 2016. — doi:10.14344/IOC.ML.6.3
  3. IOC World Bird List, Version 6.4 — 2016. — doi:10.14344/IOC.ML.6.4
  4. IOC World Bird List, Version 7.1, آئی او سی ورلڈ برڈ لسٹ 7.1 — 2017. — doi:10.14344/IOC.ML.7.1
  5. IOC World Bird List. Version 7.2 — 2017. — doi:10.14344/IOC.ML.7.2
  6. IOC World Bird List. Version 7.3 — 2017. — doi:10.14344/IOC.ML.7.3
  7. IOC World Bird List. Version 8.1 — 2018. — doi:10.14344/IOC.ML.8.1
  8. HBW and BirdLife Taxonomic Checklist v2 / BirdLife International — 2017.
  9. eBird Taxonomy v2018 / eBird — 2018.
  10. Clements Checklist v2018 — 2018.
  11. IOC World Bird List. Version 8.2 — 2018. — doi:10.14344/IOC.ML.8.2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png