Եղեգնակատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եղեգնակատու
Եղեգնակատու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Կատվազգիներ
Ցեղ Կատուներ
Տեսակ Եղեգնակատու
Լատիներեն անվանում
Felis chaus
Հատուկ պահպանություն
Բնապահպանական կարգավիճակը

Քիչ վտանգված

Status iucn3.1 LC.svg
Արեալ
պատկեր

  Տարածվածությունը

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 183802
NCBI 61376


Եղեգնակատու (լատիներեն՝ Felis chaus), կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի։

ՀՀ-ում տարածված է Արարատի, Արմավիրի մարզերում (Արաքս գետի հովտում), հանդիպում է նաև Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և այլ մարզերում։

Բույնը կառուցում են թփուտներում, չոր ճյուղերի մեջ կամ գետնի վրա, երբեմն զբաղեցնում է տարբեր կենդանիների հին բները։

Մարմնի երկարությունը 57-90 սմ է, պոչինը՝ 21-31 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 12 կգ։ Վայրի կատուներից ամենամեծն է։ Մարմնի վերին մասը դեղնադարչնամոխրոգույն է, բերանի շուրջը, ծնոտի ու կոկորդի շրջանը՝ սպիտակավուն։ Ականջների հետևը շիկավուն է, ծայրերը՝ սև, վրձնաձև մազափնջով։ Ոտքերը երար են։ Սնվում է ջրլող թռչուններով, կրծողներով, նապաստակներով, սողուններով և այլ մանր ողնաշարավորներով, երբեմն՝ կուղբերով, նաև քիչ քանակությամբ բուսական կերով։

Ունի լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն։

Հղիությունը տևում է 60 օր։ Ունենում է մինչև 6 ձագ, որոնք կաթով կերակրվում են 2 ամիս, ամռան վերջին հեռանում են մորից։ Մազափոխվում է տարին 2 անգամ՝ փետրվար-ապրիլին և սեպտեմբեր-նոյեմբերին։ Ակտիվ գործում է գիշերը, տաք եղանակներին՝ նաև ցերեկը։

Մորթին սակավարժեք է։ Մեծ վնաս է հասցնում ջրլող թռչուններին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]