Դաշտային մկնաճուռակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դաշտային մկնաճուռակ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Circus cyaneus | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Բնադրման տարածք
Ամբողջ տարին Ձմեռային միգրացիա | ||||||||||||||
|
Դաշտային մկնաճուռակ (լատ.՝ Circus cianeus), ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն։ Ձմեռող է, քիչ տարածված։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարությունը 44-52 սմ է, թևերի բացվածքը՝ 100-120 սմ. արուն վերևից մոխրագույն է, կուրծքը՝ մոխրագույն, փորը՝ սպիտակ։ Թևերը լայն են, ծայրերը՝ սև ու բութ, թևի հետին եզրը՝ մուգ մոխրագույնից սև։ Էգը վերևից մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ դեղին-դարչնագույն՝ դարչնավուն խիտ խայտերով, պոչը՝ շերտավոր։ Թռչելիս էգի և արուի գոտկատեղի սպիտակ բիծը տեսանելի է։
Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որսի պահին թռչում է գետնից մի քանի մետր բարձր՝ թևերը V-աձև վեր պարզած։ Հաճախ նստում է ցանկապատերի ցածր սյուներին կամ թմբերին։ Բնակվում է լեռնատափաստաններում, ցանքադաշտերում, կիսաանապատներում։
Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սնվում է մանր կաթնասուններով, թռչուններով, միջատներով։ Նպաստում է ցանքատարածությունների առողջացմանը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ դաշտամկներ և այլ մանր կրծողներ։ Ձմեռում է հիմնականում Արարատյան դաշտում։
|