Մեծ ջրցուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ ջրցուլ
Bak Botaurus stellaris Poznan ZOO.jpg
Մեծ ջրացուլը Լեհաստանի Պոզնան քաղաքի կենդանաբանական այգում
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Հավալուսնանմաններ
Ընտանիք Տառեղներ
Ցեղ Botaurus
Տեսակ Մեծ ջրցուլ
Լատիներեն անվանում
Botaurus stellaris
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Բնակալման արեալ

     Կլոր տարին      Ձմեռման արեալ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Մեծ ջրացուլ (լատ.՝ Botaurus stellaris), արագիլանմանների կարգի խոշոր թռչնատեսակ։ Բնադրվում է գաղութներում, հաճախ տառեղների և ձկնկուլների հետ համատեղ։

Բավականին լռակյաց թռչուն է։ Մեծ ջրցուլը ձայներ է արձակում միայն բնի մոտ գտնվելու պահին։ Այս թռչունը ունի բավականին կոշտ ձայն, որը նման է մռթմռթոցի։

Կազմում է փոքր երամներ։ Մեծ ջրցուլը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և գտնվում է անհետացման եզրին։ Սնվում է ծանծաղուտներում՝ ճահճային անողնաշարավորներով, խխունջներով, իսկ հազվադեպ նաև ձկներով և որդերով։

Տնային հավից չափերով ավելի խոշոր է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Մեծ Բրիտանիա կղզում, Նիդերլանդներում, Իսպանիայում՝ մինչև Դանուբ։ Ձմռան ամիսներին հանդիպում է նաև Աֆրիկայում և Հեռավոր Արևելքում՝ մինչև Չինաստան և Ճապոնիա։

Հանդիպում է նաև Հայաստանի տարածքում։ Այստեղից որոշ քանակությամբ ներթափանցել է նաև հարևան Վրաստան, Թուրքիա և Իրան։

Հայաստանում նախկինում ապրել է Սևանա լճի հարակից ճահճուտներում։ Հայաստանում բավականին քիչ է և հանդիպում է միայն Արարատյան հարթավայրում՝ գարնանային և աշնանային չուի ժամանակ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանի հավից մի փոքր մեծ է։ Մարմնի երկարությունը կազմում է 70 սմ, իսկ թևերինը՝ 31-34 սմ։ Ունի խոշոր և երկար ոտքեր։ Կտուցը ևս խոշոր է՝ դիմային ծայրի հատվածում գդալանման լայնացած։

Գլխին ունի փուփուլանման դեղնավուն փետուրներ։ Մարմնի փետրածածկը ունի սպիտակ գունավորում։ Կտուցը և ոտքերը սև են, սակայն կտուցի հիմքը և ծայրը, ինչպես նաև կղզկը դեղին են։

Գլխի փուփուլը հայտնվում է տարիքի մեծանալուն զուգընթաց։ Կշռում է 1,7 կգ։ Թռչող է։ Թռիչքի ընթացքում ջրցուլի պարանոցը երկտակ ծալվում է դեպի մեջքը[1]։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ադամյան, Մ.Ս, Գիտահանրամատչելի ակնարկ դպր. միջին և բարձր տարիքի համար, Հայաստանի թռչունները (խմբ. Մ.Գ. Բերբերյան), Երևան, Հայկական ԽՍՀ, ««Սովետական գրող» հրատարակչություն», 1985, էջ 31 — 231 էջ։