Նիկողայոս V (հակապապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկողայոս V
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
Ծնունդ մոտ 1260, մոտ 1258[1][2] կամ մոտ 1275[3]
Corvaro (Italy), Բորգորոզե, Ռիետի, Լացիո, Իտալիա[1][2][4]
Մահ հոկտեմբերի 16, 1333[1][2][4]
Ավինյոն[1][2][4]


Նիկողայոս V (լատին․՝ Nicolaus Quintus, մոտ 1260, մոտ 1258[1][2] կամ մոտ 1275[3], Corvaro (Italy), Բորգորոզե, Ռիետի, Լացիո, Իտալիա[1][2][4] - հոկտեմբերի 16, 1333[1][2][4], Ավինյոն[1][2][4]), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հակապապ, որը կառավարել է 1328 թվականի մայիսի 12-ից մինչև 1330 թվականի հուլիսի 25-ը, Հովհաննես XXII-ի պապության օրոք։ Աշխարհիկ անունը՝ Պիետրո Ռայնալդուչի։ Եղել է վերջին կայսերական հակապապը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիետրո Ռայնալդուչին ծնվել է Կորվարոյում, որը հին քաղաք էր Լացիոյում։ Նրա աշխարհիկ կյանքի մասին ոչինչ հայտնի է, բացի նրանից, որ նա ամուսնացած է եղել Ջովանե դի Մատեոյի հետ և երեխաներ է ունեցել։

1310 թվականին նա թողել է իր ընտանիքն ու մեկուսացել ֆրանցիսկյան վանքում՝ դառնալով քարոզիչ։ Պիետրոն եղել է ծայրահեղական ֆրանցիսկյան հոգևորականների կողմնակից, որոնք կողմ էին եկեղեցու բացարձակ չքավորությանը։ Հովհաննես XXII պապի հետ ունեցած հակամարտության ժամանակ Լյուդվիգ IV Բավարացի կայսրը Պիետրոյին պապ է հռչակում՝ կոչելով նրան Նիկողայոս V։ Նա վերջին հակապապն էր, որ առաջադրվել էր կայսեր կողմից։ Որոշ ժամանակ անց Լյուդվիգ IV-ը զիջում է իր դիրքերը Իտալիայում, իսկ Նիկողայոս V-ը չորս ամիս Հռոմում մնալուց հետո հեռանում է սկզբում Վիտերբո, իսկ հետո Պիզա, որտեղ դեռևս կայսրը պահպանում էր իր իշխանությունը։

1329 թվականի ապրիլին Հովհաննես XXII պապը Նիկողայոսին արտաքսում է եկեղեցուց։ 1330 թվականին կայսրը լքում է Իտալիան։ Նիկողայոս V-ը որոշ ժամանակ մնում է Պյոմբինոյում, իսկ հետ նամակ է գրում պապին՝ նրանից ներողություն խնդրելով։ 1330 թվականի օգոստոսի 25-ին նա գնում է Ավինյոն և պապի ու կարդինալների ներկայությամբ հասարակայնորեն խոստովանում իր մեղքը, ինչից հետո Հովհաննես XXII պապը ներում է շնորհում նրան։ Նրան այլևս չեն թողնում հեռանալ Ավինյոնից։ Երեք տարի անց՝ 1333 թվականի հոկտեմբերին անտեղ էլ մահանում է[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Vincentiis A. D. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2013. — Vol. 78.
  3. 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #100955223 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Encyclopædia Britannica
  5.  One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm, Hugh, ed. (1911). «Nicholas s.v. Nicholas V. (Pietro Rainalducci)». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 19 (11th ed.). Cambridge University Press. էջ 651.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկողայոս V (հակապապ)» հոդվածին։