Յոզեֆ Բոյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոզեֆ Բոյս
գերմ.՝ Joseph Beuys
Beuys-Feldman-Gallery.jpg
Ծնվել էմայիսի 12, 1921(1921-05-12)[1][2][3][…]
ԾննդավայրԿրեֆելդ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4][5]
Վախճանվել էհունվարի 23, 1986(1986-01-23)[2][6][3][…] (64 տարեկան)
Մահվան վայրԴյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4][7]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա[8]
ԿրթությունFreiherr-vom-Stein-Gymnasium? և Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ, պարուսույց, նկարիչ, համալսարանի պրոֆեսոր, նկարազարդող, լուսանկարիչ, կոնցեպտուալ արվեստագետ և performance artist
ՈճFluxus?[5]
Ժանրկոնցեպտուալիզմ[9]
Թեմաներկատարողական արվեստ
Ուշագրավ աշխատանքներHow to Explain Pictures to a Dead Hare?
ՈւսուցիչEwald Mataré?
ԱշակերտներAnselm Kiefer?, Lothar Baumgarten?, Peter Angermann?, Յորգ Իմենդորֆ և Anatol Herzfeld?
ՊարգևներԳոսլար քաղաքի «Կայզերինգ» մրցանակ
ԿուսակցությունThe Greens?
Կայքbeuys.org
ստորագրություն
Joseph Beuys Signatur.svg
Joseph Beuys Վիքիպահեստում

Յոզեֆ Բոյս (գերմ.՝ Joseph Beuys; մայիսի 12, 1921(1921-05-12)[1][2][3][…], Կրեֆելդ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4][5] - հունվարի 23, 1986(1986-01-23)[2][6][3][…], Դյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4][7]), գերմանացի նկարիչ, պոստմոդեռնիզմի գլխավոր տեսաբաններից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Բոյսը ծնվել է 1921 թվականի մայիսի 12-ին Կրեֆելդում՝ Յոզեֆ Յակոբ Բոյսի (1888-1958) և Յոհաննա Մարիա Մարգարետ Բոյսի (1889-1974) ընտանիքում։ Նույն տարվա աշնանը ընտանիքը տեղափոխվել է Ստորին Հռենոսի (Գերմանիա) Կլեվե արդունաբերական քաղաք, որը մոտ է հոլանդական սահմանին։ Այնտեղ Յոզեֆը հաճախել է տարրական կաթոլիկ դպրոց, ապա գիմնազիա։ Ուսուցիչներն անմիջապես նկատել են, որ տղան նկարելու տաղանդ ունի։ Բացի այդ, նա հաճախել է դաշնամուրի և թավջութակի դասերի։ Մի քանի անգամ այցելել է ֆլամանդացի գեղանկարիչ և քանդակագործ Աքիլես Մոորտգատի արվեստանոց։

Դեռևս դպրոցական ուսուցման ժամանակ Բոյսն ուսումնասիրել է գեղարվեստական գրականության մեծ մասը․ անտրոպոսոֆիայի հիմնադիր Ռուդոլֆ Շտայների գիտական շարադրությունները, Շիլլերի, Գյոթեի, Շոպենհաուերի և Նովալիսի ստեղծագործությունները, բժշկության, արվեստի, կենսաբանության և կենդանաբանության վերաբերյալ աշխատությունները։ Բոյսի խոսքով՝ 1933 թվականի մայիսի 19-ին (այսինքն այն ժամանակ, երբ նացիստական կուսակցությունը սկսել է զանգվածային ակցիաներ կազմակերպել ոչ պիտանի գրականության այրման ուղղությամբ) իր դպրոցի բակում «… այդ մեծ, բոցավառ կույտից» փրկել է Կառլ Լիննեյի «Բնության համակարգը» գիրքը։

1936 թվականին Բոյսը դարձել է Հիտլերյուգենդի անդամ։ Քանի որ կազմակերպության անդամակցությունը դարձել է պարտադիր, ավելի շատ երեխաներ և դեռահասներ են անդամակցվել։ 1936 թվականի սեպտեմբերին, երբ ընդամենը 15 տարեկան էր, մասնակցել է Նյուրնբերգում կայացող բողոքի ցույցին։

1939 թվականին աշխատել է կրկեսում և մոտավորապես մեկ տարի հոգ է տարել կենդանիների մասին։ 1941 թվականի գարնանն ավարտել է դպրոցը։ Այդ ժամանակ պատերազմն արդեն ընդգրկել էր ամբողջ աշխարհը։

1941 թվականին Բոյսը եղել է Լյուֆտվաֆեի կամավոր։ Զինվորական ծառայությունը սկսել է Պոզնանում, Հայնց Սայլմանի հրամանատարության ներքո՝ որպես ռադիստ։ Նրանք երկուսն էլ տեղական համալսարանոմ մասնակցել են կենսաբանության և կենդանաբանության դասախոսությունների։ Այդ նույն ժամանակ Բոյսը սկսել է լրջորեն ուսումնասիրել նկարչի կարիերան։

1942 թվականին Բոյսը տեղափոխվել է Ղրիմ։ 1943 թվականից դարձել է Ju 87 ռմբակոծիչի ետին հրաձիգը։ Այս ժամանակի նկարներում և էսքիզներում, որոնք հասել են մեր օրերը, արդեն դրսևորվել է նրա բնորոշ ոճը։ Այն փաստը, որը չի տարբերվում հորինվածքից 1944 թվականի մարտի 16-ի իր ինքնաթիռի վթարն էր Ղրիմի Թելմանովսկի շրջանի Ֆրայֆելդ գյուղի մետ, որն էլ հանդիսանում է իր «անձնական առասպելաբանության» սկիզբը։

Այս իրադարձությունը նկարիչի կարիերայի սկզբնակետն է եղել. «Վերջին բանը, որը ես հիշում եմ, այն էր, որ ցատկելու համար շատ ուշ էր, շատ ուշ` պարաշյուտը բացելու համար։ Բարեբախտաբար, ես չէի ամրացել։ «Ես միշտ գերադասում էի ազատությունը ամրագոտուց ... Իմ ընկերը ամրացվել էր, և նրանից գրեթե ոչինչ չէր մնացել, որ իրեն նման լիներ»։ Ինքնաթիռը ընկավ գետնին, և դա ինձ փրկեց, չնայած ես վնասվածքներ էի ստացել դեմքի և գանգի ոսկորների վրա ... Հետո պոչը շրջվեց, և ես ամբողջովին թաղվեցի ձյան մեջ։ Թաթարներն ինձ գտան մեկ օր անց։ Ես հիշում եմ ձայները, ասում էին «Ջուր», ես զգում էի հալված ճարպի և կաթի հոտը։ Նրանք մարմինս ճարպով ծածկեցին, որպեսզի օգնեն ջերմությունը վերականգնել և տաքացնելով փաթաթեցին ինձ։

Միևնույն ժամանակ ականատեսները պնդում են, որ օդաչուն մահացել է վթարից անմիջապես հետո, Բոյսը անգիտակից է եղել և հայտնաբերվել է որոնողական թիմի կողմից։ Այն ժամանակ գյուղում թաթարներ չեն եղել։ Չնայած դա չի հակասում Բոյսեի խոսքերին, որոնք միշտ ասում էին, որ իր կենսագրությունը սեփական մեկնաբանության առարկա է։ Բայց գլխավորն այն է, որ այս պատմությունը Բոյսեի գեղարվեստական անհատականության ծագման առասպելն է։ Բոյսը տեղափոխվել է ռազմական հիվանդանոց, որտեղ նա մնացել է երեք շաբաթ՝ մարտի 17-ից ապրիլի 7-ը։

Չնայած նրա վնասվածքներին Բոյսը վերադարձել է Արևմտյան ճակատ՝ 1944 թվականի օգոստոսին՝ վատ սարքավորված վայրէջքային ստորաբաժանումում և ավելի քան հինգ անգամ վիրավորվել է ճակատամարտում։ 1945 թվականի մայիսի 8-ին գերմանական բանակի պարտությունից մեկ օր անց Բոյսը գերի է ընկել Կուկհավենում և ուղարկվել բրիտանական ճամբար, որտեղից էլ նրան ազատել են նույն տարվա օգոստոսի 5-ին։ Նա վերադարձել է իր ծնողների մոտ, որոնք տեղափոխվել են Քլեվու արվարձան։

1947-1951 թվականներին սովորել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ նրա հիմնական ուսուցիչը եղել է քանդակագործ Էվալդ Մաթարը։

1967 թվականի հունիսը Արևմտյան Բեռլինի համար նշանավորվել է ուսանողական մեծ ցույցով։ Ոստիկանության հետ բախումից հետո մասնակիցներից մեկը մահացել է։ Ի պատասխան այս իրադարձության՝ Յոզեֆ Բոյսը ստեղծում է իր քաղաքական կուսակցությունը, որում ընդգրկված էին բացառապես ուսանողներ։ Նրանց հիմնական պահանջներից էին ինքնակառավարումը ուսանողների համար և բոլորի համար համալսարանի բացարձակ անվճար ընդունելությունը։ 1961 թվականին Դյուսելդորֆի ակադեմիայում պրոֆեսորի կոչում ստացած նկարիչը հեռացել է 1972 թվականին, այն բանից հետո, երբ նա և իր չընդունված դիմորդները բողոքեցին և «գրավեցին» նրա քարտուղարությունը։ 1978 թվականին դաշնային դատարանը ազատումն անօրինական է ճանաչել, բայց Բոյսն այլևս չի ընդունել պրոֆեսորադասախոսական կազմը՝ փորձելով հնարավորինս անկախ լինել նահանգից։

1970 թվականին Յոզեֆ Բոյսը Դյուսելդորֆում եղել է քանդակագործության պրոֆեսոր։ Kunstakademie Düsseldorf-ում նրա ամենաերիտասարդ ուսանողը եղել է Էլիաս Մարիա Ռետին, որը նրա հետ քանդակագործություն էր սովորում ընդամենը տասնհինգ տարեկան հասակում[10]։

1974 թվականին մեծամասշտաբ պլանները սկսում են կյանքի կոչվել։ Հայնրիխ Բյոլ հետ համատեղ նա բացում է միջազգային մակարդակի Ազատ համալսարան, որի ուսանողը կարող էր դառնալ բացարձակապես ցանկացած մեկը, առանց տարիքային սահմանափակման։ Բացի այդ, ոչ մի ընդունելության մրցույթ չանցնելով։ Նրա ակտիվությունը բավական էր ամեն ինչի համար, թեև Յոզեֆն ինքն իրեն հռչակել է արվեստի մարդ, որը հեռու է քաղաքականությունից։  

1975 թվականին նկարիչը սրտի ծանր կաթված է ստացել։

Ձախ ընդդիմության ալիքի վրա նա հրապարակել է «սոցիալական քանդակ» (1978) մասին մանիֆեստ՝ դրանում արտահայտելով «ուղիղ ժողովրդավարության» անարխո-ուտոպիական սկզբունքը, որը կոչված է փոխարինելու առկա բյուրոկրատական մեխանիզմները անհատական քաղաքացիների և կոլեկտիվների ազատ ստեղծագործական կամքի հանրագումարով։ 1983 թվականին իր թեկնածությունն է առաջադրել Բունդեսթագի ընտրություններում («Կանաչների» ցուցակում), սակայն պարտություն է կրել։

Բոյսը մահացել է Դյուսելդորֆում 1986 թվականի հունվարի 23-ին։

Վարպետի մահից հետո ժամանակակից արվեստ յուրաքանչյուր թանգարան ձգտել է նրա արվեստի առարկաներից մեկը պատվավոր հուշի կերպով կանգնեցնել առավել նշանավոր վայրում։ Այդ հուշերից ամենանշանավորը, և միևնույն ժամանակ առավել բնորոշը՝ «Աշխատանքային Բլոկ»-ը գտնվում է Հեսսենի Դարմշտադտ քաղաքի թանգարանի անֆիլադ սրահում։

Ստղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Beuys Filtz TV von Lothar Wolleh
Յոզեֆ Բոյսը և Էրվին Հերիխը։ Ողբացող ծերունիներ։ Քյոլն, 1954

1940-1950-ական թվականների վերջին նրա գործերում գերակշռում էր «պրիմիտիվ» ոճը, նկարում էր ջրաներկով և կապարե բույթով ժայռապատկերաների նման՝ նապաստակների, որմզդեղնի, ոչխարների և այլ կենդանիների պատկերով։ Նա զբաղվում էր քանդակագործությամբ ՝ Վ.Լեմբրուկի և Մատարի էքսպրեսիոնիզմի ոգով, կատարում էր գերեզմանաքարերի մասնավոր պատվերներ։ Նա զգում էր Ռ.Շտայների մարդաբանության խոր ազդեցությունը։

1960-ական թվականների առաջին կեսին նա դարձավ «Fluxus»-ի հիմնադիրներից մեկը, որը փերֆորմանս արվեստի հատուկ բազմազանություն էր և ամենատարածվածն էր Գերմանիայում։ Ցայտուն խոսնակն ու ուսուցիչը, իր գեղարվեստական ​​գործողություններով միշտ դիմել էր հանդիսատեսին հրամայական քարոզչական էներգիայով։ Այս ժամանակահատվածում հաստատուն է դարձնում սեփական իմիջը (ֆետրե գլխարկը, թիկնոցը, ձկնորսության բաճկոնը)։

Բոյսի հայտնի ներկայացումները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սիբիրական սիմֆոնիա, մաս 1»[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականի նախագիծ։ Այս աշխատանքում Բոյսը նախ հայտնվեց մահացած նապաստակի տեսքով։ Այս նախագծի երկրորդ տարբերակը կոչվում է «Եվրասիա» (1966

«Ինչպես նկարը բացատրել մահացած նապաստակին»[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականի նախագիծ։ Նապաստակի դիակով, որին վարպետը «դիմում էր», գլուխը ծածկելով մեղրով և ոսկուց նրբաթիթեղով, Բոյսը տեղափոխվում է պատկերասրահ մի նկարից մյուս նկարի մոտ գնալով, «բացատրում է» մահացած նապաստակին, թե ինչպիսի պատկեր է։

«Դաշնամուրի համասեռ ներթափանցում»[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականի նախագիծ։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бычков В. Эстетика. — М.: Гардарики, 2004. — 556 с. — .
  • Герольд Й. 16.03.1944. Один день из жизни Йозефа Б. / Й. Герольд; авт.-ст. В. Гуркович и П. М. Пиксхауз; фот. Й. Либхена. — [Симферополь] : Крым. респ. краевед. музей, [2001].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Joseph Beuys
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kunstindeks Danmark (դան.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118510460 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 https://www.guggenheim.org/artwork/artist/joseph-beuys
  6. 6,0 6,1 6,2 Joseph Beuys — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  7. 7,0 7,1 7,2 https://www.britannica.com/biography/Joseph-Beuys
  8. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  9. http://www.artnet.com/artists/joseph-beuys/
  10. «Elias Maria Reti - Künstler - Biografie» (գերմաներեն)։ www.eliasmariareti.de։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-18-ին։ Վերցված է 2018-12-20 
  11. Толстова А. Терапевтическое влечение // Коммерсантъ Weekend. — 2012. — 7 сент.
  12. Васильева Ж. Икар, который выжил // Российская газета. — 2012. — 13 сент.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tisdall C. Joseph Beuys. — N. Y.: Guggenheim Museum, 1979։
  • Borer A. The Essential Joseph Beuys. — : Thames and Hudson, 1996։
  • Hiltrud Oman Joseph Beuys. Die Kunst auf dem Weg zum Leben. — München: 1998 (Heyne). — ISBN 3-453-14135-0։
  • Rosenthal M. Joseph Beuys: Actions, Vitrines, Environments. — : Tate, 2005։