Բոնի գեղարվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բոնի գեղարվեստի թանգարան
Kunst Museum Bonn logo.svg
Kunstmuseum Bonn-9592.jpg
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա[1]
ՏեղագրությունԲոն
ՎայրGronau?[2]
ՀասցեHelmut-Kohl-Allee?
Հիմնադրված է1985
Կայքkunstmuseum-bonn.de

Բոնի գեղարվեստի թանգարան[3][4] (գերմ.՝ Kunstmuseum Bonn, ավելի վաղ՝ գերմ.՝ Städtisches Kunstmuseum Bonn), 1989-1992 թվականներին Բոն քաղաքում հիմնադրված գեղարվեստի թանգարան, որը գտնվում է քաղաքի «Թանգարանային մղոնում»՝ Դաշնային ցուցահանդեսային սրահի հարևանությամբ։ Գերմանիայի ժամանակակից արվեստի խոշորագույն թանգարաններից մեկն է, որի հավաքածուն ներառում է 7500 ստեղծագործություն։ Թանգարանի շենքը նախագծել է բեռլինցի ճարտարապետ Աքսել Շուլտեսը։ Հայտնի է նկարիչ Ավգուստ Մակեի և հռենոսյան էքսպրեսիոնիստների աշխատանքների հավաքածուն, ինչպես նաև գերմանական մշակույթի հավաքածուն, որը ստեղծվել է 1945 թվականից հետո (հիմնականում Յոզեֆ Բոյսի ստեղծագործություններով)։

Պատմություն և նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոնում որպես Գերմանիայի այդ ժամանակվա մայրաքաղաքում մշակութային կենտրոնների կառուցման ընդհանուր կոնցեպցիայի մաս գեղարվեստական թանգարանի շինարարության պլանավորումը սկսվել է 1980-ական թվականների սկզբին։ 1985 թվականին քաղաքային վարչությունը հայտարարել է մրցույթ, որին ներկայացվել են 250 նախագիծ, ինչպես նաև առաջարկվել են գաղափարներ պլանավորվող Բունդեսկուստհալի համար։ Երկու թանգարաններ պետք է ձևավորեին այն տարածության ամբողջությունը, որն այսօր կոչվում է «Թանգարանային հրապարակ»։ Գեղարվեստական թանգարանի տեղում ի սկզբանե եղել է 1950-ական թվականներին կառուցված շենք, որտեղ գտնվում էր դաշնային կառավարության մաքսային ծառայությունը։

Կունստմուզեումը հիմնադրվել է 1985 թվականին BJSS ձեռնարկության ճարտարապետական նախագծով, որի հիմնական ճարտարապետն Աքսել Շուլտեսն (Axel Schultes) էր։ Թանգարանի շինարարության արժեքը, որը բացվել է արդեն Միասնական Գերմանիայում 1992 թվականին, կազմել է 100 միլիոն գերմանական մարկ։ Շենքը դարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո կառուցված առանցքային թանգարանային շենքերից մեկը։ Շուլտեսի ճարտարապետությունը նրա «սահուն» տարածական կոնցեպցիայով խորանարդային շենքը դարձնում է թանգարանային նոր ճարտարապետության վառ օրինակ։ Ինչպես ներսից, այնպես էլ դրսից շենքը «պայծառ» է ի շնորհիվ ձգված կտուրի, շրջանաձև սանդուղքի, ինչպես նաև «անկյունաձև» անցումներով սրահների։ Հիմնական լսարանը (դասախոսությունների սրահ) գտնվում է նկուղում և կառուցված է ամֆիթատրոնի տեսքով՝ ցուցադրում է ինչպես անտիկ տարրեր, այնպես էլ ժամանակակից դիզայնի օրինակներ։

Ի հակադրություն Բունդեսկուստհալեի՝ Շուլտեսը նոր թանգարանում կենտրոնական նշանակություն է տվել լույսին։ Գրեթե ամբողջ շենքը, բացառությամբ գրաֆիկական աշխատանքների համար նախատեսված սենյակների, նախագծված է որպես «ցերեկային լույսի թանգարան»։ Թանգարանը լուսավորվում է բազմաթիվ մեծ լուսամուտների միջոցով, իսկ վերևի հարկում գտնվող մանսարդային պատուհանն ապահովում է հավելյալ տարածվող լույս։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Կունստմուզեումի ժամանակակից հավաքածուի, որն ի սկզբանե պրոֆեսոր Ֆրանց Օբերնեի մասնավոր հավաքածուն էր և տեղավորված էր Villa Obernier վիլլայի քաղաքային թանգարանում, փաստական պատմությունը սկսվել է 1949 թվականին պատկերասրահի տնօրեն Վալտեր Հոլցհաուզենի կողմից Ավգուստ Մակեի երկու աշխատանքների՝ «Türkisches Café» (1914) և «Seiltänzer» (1914) գնումով։ Հռենոսյան էքսպրեսիոնիստների աշխատանքների և Մաքս Էռնստի աշխատանքների հավաքածուի հետ միասին Մակեն մինչ այժմ կազմում է ողջ հավաքածուի հիմքը։ Բացի դրանից որպես դաշնային մայրաքաղաք՝ Բոնի կարգավիճակը մի քանի տասնամյակների ընթացքում ենթադրել է, որ քաղաքային թանգարանը նախ և առաջ զբաղվելու է գերմանական արվեստով։ Այսպես վեց տասնամյակի ընթացքում ստեղծվել է գերմանական արվեստի առավել հարուստ հավաքածուներից մեկը, որը ընդգրկում է շուրջ 7500 ստեղծագործություն։

Մինչև 1990-ական թվականները թանգարանն եղել է գեղանկարչության մեջ մասնագիտացված ինստիտուտ և միայն Դիտեր Ռոնտեի և Ստեֆան Բերգի ղեկավարության ներքո թանգարանային ֆոնդերի կառուցվածքը զգալիորեն ընդարձակվել և սկսել է ներառել օպերատորական արվեստի և ինստալյացիայի ստեղծագործություններ։ 1945 թվականից հետո գերմանական արվեստը ներկայացված է նկարիչներ Զիգմար Պոլկեի, Գերհարդ Ռիխտերի, Գեորգ Բազելիցի և ZERO խմբի աշխատանքներով։ Ալբերտ Օելենի, Մարկուս Օելենի, Մարտին Քիփենբերգերի և Դանիել Ռիխտերի ստեղծագործությունները ևս իրենց տեղն են գտել հավաքածուում։

Թանգարանն ունի նկարիչ-պոստմոդեռնիստ Յոզեֆ Բոյսի ավելի քան 500 ստեղծագործություն և համարվում է նրա աշխատանքների ամենահարուստ հավաքածուներից մեկի պահպանման վայրը։ Բոյսի հավաքածուն իր մեջ ներառում է ինչպես քանդակներ և նկարներ, այնպես էլ նրա «Multiple»-ի շարքերը։

Ժամանակագրական հավաքածուն ներառում է հեղինակի ամբողջ ստեղծագործական կյանքը։ Այլ հավաքածուների («Sammlung Günter Ulbricht» և «Sammlung Murken») աշխատանքների հետ Բոյսի աշխատանքները ցուցադրվել են նաև հարևանությամբ գտնվող Landesvertretung Nordrhein-Westfalen շենքում։

Գրաֆիկական հավաքածուն ներառում է մեծամասամբ հռենոսյան էքսպրեսիոնիստների և Մաքս Էռնստի ավելի քան 5500 թերթ։ Բացի դրանից, ամերիկական և անգլիական փոփ արտի ստեղծագործությունների հավաքածուն ներառում է մինիմալիստների և ամերիկյան գունավոր դաշտի գեղանկարչության ներկայացուցիչների աշխատանքներ։ Դորոթի Ռոքի, Թոմաս Մյուլլերի, Սիլվիա Բեքլիի և Գերթ և Ուվե Թոբիասների աշխատանքները ներառում են 1990-ականների վերջից մինչև մեր օրերն ընկած շրջանը։

Բոնի թանգարանում ներկայացված են նաև լուսանկարներ և վիդեո արտ․ Բերնդ և Հիլլ Բեհերների, Կատարին Զիվերդինգի, Անդրեաս Գուրսկի, Թոմաս Շտրուտի, Թոմաս Ռուֆի և Յորգ Զասի աշխատանքները։ 2012 թվականին թանգարանին հաջողվել է Յուրգեն Կլաուկի 2004-2006 թվականներին ստեղծած «Sich selbst optimierendes System» շարքի հաշվին զգալիորեն մեծացնել իր հավաքածուն։ Ինգրիդ Օպենհայմի վիդեոհավաքածուն հայտնվել է թանգարանում դեռևս 1980 թվականին։ 1986 թվականին Կունստմուզեումը դարձել է հավաքածուի պաշտոնական սեփականատերը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. http://stadtplan.bonn.de/
  3. Елена Шумилова, Андрей Зорин, Елена Лапенкова Москва Берлин Берлин Москау хроника / Мартин-Гропиус-Бау (Берлин Германий), Государственный исторический музей (Моква). — Трилистник, 2004. — С. 119. — 336 с. — ISBN 9785894800660
  4. Дарья Брянцева (2012-10-29)։ «Нестоличный музей мирового масштаба»։ dw.com (ռուսերեն)։ Deutsche Welle։ Վերցված է 2019-08-05 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kunstmuseum Bonn. Vom Rheinischen Expressionismus bis zur Kunst der Gegenwart. Hrsg. Kunstmuseum Bonn, 2013, ISBN 978-3-943676-01-3.
  • Kunstmuseum Bonn, Berlin : Nicolai, 2. Aufl., 2006.
  • Schultes, Axel: Kunstmuseum Bonn. — Berlin : Ernst und Sohn, 1994.
  • Denk, Andreas; Flagge, Ingeborg: Architekturführer Bonn, Berlin, 1997, S. 88.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dr. Klaus-Dieter Kleefeld։ «Kunstmuseum Bonn»։ kuladig.de (գերմաներեն)։ LVR-Dezernat Kultur und Landschaftliche Kulturpflege: Redaktion KuLaDig / Abteilung Digitales Kulturerbe LVR։ Վերցված է 2019-08-05