Գեորգ Բազելից
Գեորգ Բազելից գերմ.՝ Georg Baselitz | |
---|---|
![]() | |
Ի ծնե | գերմ.՝ Hans-Georg Kern |
Կեղծանուն | Hans-Georg Kern և Baselitz, Hans-Georg |
Ծնվել է | հունվարի 23, 1938[1][2][3][…] (85 տարեկան) |
Ծննդավայր | Կամենց, Bautzen District, Սաքսոնիա, Նացիստական Գերմանիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող, համալսարանի դասախոս և նկարազարդող |
Ժանր | Նեոէքսպրեսիոնիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Die große Nacht im Eimer? |
Աշակերտներ | Christian Awe? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Բեռլինի գեղարվեստի ակադեմիա |
![]() |
Գեորգ Բազելից (ի ծնե անունը՝ Հանս-Գեորգ Կյորն, գերմ.՝ Georg Baselitz, հունվարի 23, 1938[1][2][3][…], Կամենց, Bautzen District, Սաքսոնիա, Նացիստական Գերմանիա), գերմանացի նկարիչ, քանդակագործ և համալսարանի պրոֆեսոր, համարվում է ներկայումս կենդանի ամենաշատ վարձատրվող նկարիչներից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանս-Գեորգ Կյորնը ծնվել է 1938 թվականի հունվարի 23-ին տարրական դպրոցի ուսուցչի ընտանիքում։ Նկարչությամբ սկսել է զբաղվել 1955 թվականից հաճախելով անհատական պարապմունքների [5]։
1956 թվականին տեղափոխվել է արևելյան Բեռլին, որտեղ ընդունվել է նկարչության բարձրագույն դպրոց, սակայն որոշ ժամանակ անց հեռացվել դպրոցից[6]։ Հետագայում տեղափոխվում է արևմտյան Բեռլին, որտեղ շարունակում է ուսումը մեկ այլ նկարչական դպրոցում։
1958 թվականին ուսանողական տարիքում հանդիպում է իր ապագա կնոջը՝ Էլկե Կրետչմարին։ 1962 թվականին նրանք ամուսնանում են և այդ տարի ծնվում է նրանց առաջնեկը՝ Դանիելը։ 1966 թվականին ծնվում է նրանց երկրորդ արու զավակը՝ Անտոնը։
1961 թվականին փոխում է անունը դառնալով Գեորգ Բազելից ի հիշատակ հայրենի քաղաքի[7];
1963 թվականին «Բեռլինի Werner & Katz» պատկերասրահում նրա անձնական ցուցահանդեսի ժամանակ տեղի ունեցավ սկանդալ, որի ժամանակ արգելվեց նրա երկու նկարների ցուցադրումը՝ «Կիսամերկ մարդը» («Naked Man», 1962) և «Մեծ գիշեր » («The Big Night Down The Drain», 1962/1963):
Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազելիցի ստեղծագործական կյանքի հասունության գլխավոր եզրագիծը կարելի է համարել 1960֊ական թվականների կեսերը։ Այդ ժամանակ հայտնվում են այսպես կոչված «Ֆրակտուրային նկարները» (գեր․ Frakturbildern), որտեղ մարդկանց մարմինները հայտնվում են մասնատված և անջատ վիճակում։ Իր նպատակը նկարիչը մեկնաբանում է հետևյալ կերպ․
![]() |
«Իրականությունը՝ ինքը նկարն է, բայց ոչ այն, ինչը պատկերված է նկարում»[8] - Գեորգ Բազելից
|
![]() |
1960 թվականի վերջից սկսած Բազելիցին բնորոշ հատուկ հնարքը դարձավ «Շրջված կերպարը» (մարմինների պատկերումը գլխիվայր)։
1970֊ական թվականների վերջից սկսել է զբաղվել քանդակագործությամբ։ Առաջին փորձը ստացավ «Մոդել քանդակագործության համար» անվանումը, որը իրենից ներկայացնում էր ներկած փայտե քանդակ։
1980֊ական թվականներից սկսած Բազելիցը սկսում է դառնալ ավելի ու ավելի հայտնի, նրա ոճը դառնում է ավելի ագրեսիվ։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1961 թվականին Սակսոնիայի այլ երիտասարդ նկարիչների հետ միասին Վիլմենսդորֆ թաղամասում կազմակերպում է «Պանդեմոնիում ֊ 1» ցուցահանդեսը։
1970֊ական թվականներին ունեցել է ցուցահանդեսներ Համբուրգում, Կասսելում, Մանգեյմում և Ամստերդամում։
1990 թվականին տեղի ունեցավ առաջին մեծ ցուցահանդեսը արևելյան Գերմանիայում, Բեռլինի հին թանգարանի ազգային պատկերասրահում։ 1995 թվականին տեղի ունեցան մեծ ցուցահանդեսներ Նյու Յորքում, Վաշինգտոնում և Լոս Անջելեսում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Georg Baselitz (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Georg Baselitz // Benezit Dictionary of Artists — OUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00013121
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-23-ին։ Վերցված է 2021-01-01
- ↑ http://contemporary-artists.ru/Georg_Baselitz.html
- ↑ https://www.guggenheim.org/artwork/artist/georg-baselitz
- ↑ A. Boelke-Heinrichs, A. Czock, J. Dilling, B. Esser, A. Feise. 100 художников ХХ века.
1
|