Մեծ քսանյակի գագաթնաժողով Կաննում (2011)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գագաթնաժողովի անցկացման վայրը Կաննում։

G-20 գագաթնաժողովը Կաննում 2011 թվականին G20 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների վեցերորդ հանդիպումն է, որը նվիրված է համաշխարհային տնտեսական ճգնաժամի նոր փուլի սպառնալիքի կանխարգելմանը[1], 2008-2011 թվականների շարունակվող համաշխարհային ֆինանսական ճգնաժամի վերաբերյալ։ Այն տեղի ունեցավ 2011 թվականի նոյեմբերի 3-ից նոյեմբերի 4-ը Ֆրանսիայի Կանն քաղաքում։ Գագաթնաժողովի հիմնական թեմաներից էին բանկերի նկատմամբ վերահսկողության խստացման հարցերը[2]։

Գագաթնաժողովի հիմնական հարցերի թվում էր նաև միջազգային բանկային գործարքների կամ այսպես կոչված « Տոբինի հարկի » ներդրման հարցը (ի պատիվ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջեյմս Թոբինի, ով առաջինն առաջարկեց միջազգային բանկային գործարքների համար վճար սահմանել և աջակցել այդպիսով զարգացող երկրներին)[2]։

Իրավիճակը գագաթնաժողովից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի նոյեմբերի 2-ին ՝ G20-ի գագաթնաժողովի նախօրեին, եվրոպական առաջնորդները սկսեցին իրենց աշխատանքը Կաննում՝ անդրադառնալով եվրոգոտու խնդիրներին։ Այս հանդիպման անհրաժեշտությունը ծագեց այն բանից հետո, երբ Հունաստանի կառավարությունը, համազգային գործադուլների և երկիրը ընդգրկող բողոքի ցույցերի արդյունքում, հանդես եկավ Եվրոպական միության հետ վարկային համաձայնագրի շուրջ հանրաքվեի անցկացման օգտին[3], որը համաձայնեցվեց հոկտեմբերի 26-ին 2011 թվականին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Եվրոպական գագաթնաժողովում և նախատեսում էր միջոցներ՝ Հունաստանը խնայողության պայմաններով դեֆոլտից փրկելու համար[4]։ Իսկ որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Հունաստանի կառավարության քաղաքական անվճռականությունը կհանգեցնի նրան, որ Հունաստանը ստիպված կլինի լքել եվրագոտին, և դա իր հերթին «կարող է խեղդել ողջ Եվրոպան»[5]։

Գագաթաժողովի մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագաթաժողովի արդյունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

G20-ի գագաթնաժողովում որոշվել է խստացնել վերահսկողությունը բանկերի նկատմամբ և քննարկել համաշխարհային ճգնաժամը կանխելու միջոցները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «G20 в Канне займется предотвращением угрозы нового кризиса». vesti.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
  2. 2,0 2,1 «На саммите G20 будет принято решение об ужесточении контроля за банками». NEWSru.com (ռուսերեն). 2011 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
  3. Новости, Р. И. А. (20111102T1352). «Греция настаивает на референдуме по соглашению с ЕС, Европа в шоке». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
  4. «Саммит ЕС согласовал меры по спасению Греции и еврозоны от кризиса». www.greek.ru. Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
  5. Новости, Р. И. А. (20111102T1801). «Греция может утопить всю Европу». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.

Արտաքին ղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]