Յոշիհիքո Նոդա
| Յոշիհիքո Նոդա 野田 佳彦 | |||
| |||
|---|---|---|---|
| Սեպտեմբերի 2 2011 թվական - Դեկտեմբերի 26 2012 թվական | |||
| Նախորդող | Նաոտո Կան | ||
| Հաջորդող | Սինձո Աբե | ||
| |||
| Հունիսի 8 2010 - Սեպտեմբերի 2 2011 | |||
| Կուսակցություն՝ | Ճապոնիայի դեմոկրատական կուսակցություն | ||
| Կրթություն՝ | Վասեդայի համալսարան | ||
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
| Ազգություն | Ճապոնացի | ||
| Դավանանք | Բուդիզմ | ||
| Ծննդյան օր | մայիսի 20, 1957 (68 տարեկան) | ||
| Ծննդավայր | |||
| Քաղաքացիություն | |||
| Ամուսին | Հիտոմի Նոդա | ||
| Կայք՝ | nodayoshi.gr.jp | ||
| Ինքնագիր | |||
Յոշիհիքո Նոդա (ճապ.՝ 野田佳彦 ռուս.՝ Нода, Ёсихико, մայիսի 20, 1957[1][2], Ֆունաբասի, Ճապոնիա), Ճապոնացի քաղաքական գործիչ։ Ճապոնիայի 62-րդ վարչապետը (2011—2012)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոշիհիքո Նոդան ծնվել է 1957 թվականի մայիսի 20-ին Ճապոնիայի Ֆունաբասի քաղաքում։ Նոդայի հայրը եղել է Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի անդամ[3]։
1980 թվականին հաջողությամբ ավարտել է Վասեդայի Համալսարանը։ Յոթ տարի անց ընտրվել է Տիբայի պրեֆեկտուրայի ներքին պալատի կազմում[4]։ 2010 թվականի հունիսին Նոդան դառնում է Ճապոնիայի ֆինանսաների նախարարը՝ այդ պաշտոնում փոխարինելով Նաոտո Կանին։ Իր աշխատանքային գործունեության սկզբում Նոդան հայտնի է դառնում որպես ռեֆորմատոր՝ արժանանալով Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության՝ այն ժամանակվա քարտուղար Իտիրո Օդզավի քննադատությանը[5]։
Դեմոկրատական կուսակցության լիդեր Նաոտո Կանի հրաժարականից (2011 թվականի օգոստոսի 26) հետո Նոդան համարվել է այդ պաշտոնի հիմնական թեկնածուներից մեկը[6]։ 2011 թվականի օգոստոսի 29-ին Նոդան հաղթում է կուսակցական ընտրություններում՝ առաջ անցնելով իր գլխավոր մրցակից բանրի Կայէդայից[7][8]։ 2011 թվականի օգոստոսի 30-ին խորհրդարանի ստորին պալատի կողմից հաստատվում է Ճապոնիայի վարչապետի պաշտոնում, իսկ սեպտեմբերի 2-ին նշանակվում է վարչապետ[9]։ 2012 թվականի դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններում պարտվելուց անմիջապես հետո Յոշիհիքո Նոդան հայտարարում է իր՝ կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին[10]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոշիհիքո Նոդան ամուսնացած է, ունի երկու երեխա։ Քաղաքական գործիչը մարտարվեստի և պրոֆեսիոնալ ըմբշամարտի երկրպագու է[4]։ Ունի ձյուդոյի սև գոտի[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pletcher K. Encyclopædia Britannica
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ Profile: Yoshihiko Noda, a fiscal hawk flies into Japan's top post
- ↑ 4,0 4,1 4,2 Yoshihiko Noda Is Low-Key Politician With Hawkish Bent
- ↑ Japan Times, Cabinet Profiles: Kan's lineup, страница 4
- ↑ «Noda declares DPJ election candidacy, calls for fiscal discipline». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Yoshihiko Noda wins Japan leadership race
- ↑ «В Японии депутаты нижней палаты парламента утвердили Иосихико Ноду на посту премьера». Новости - Радио Свобода. 30 августа 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Японский император официально назначил Ёсихико Ноду премьер-министром
- ↑ Японский премьер признал поражение на выборах http://www.interfax.ru/politics/news.asp?id=281223

