Ջեյքոբ Զումա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյքոբ Զումա
Jacob Zuma
Malcolm Turnbull and Jacob Zuma in Jakarta 2017 11 cropped.jpg
Ջեյքոբ Զուման Ջակարտայում, 2017 թ․
ՀԱՀ չորրորդ նախագահ
9 տարի
Նախորդող Կգալեմա Մոտլանտե
Հաջորդող Սիրըլ Ռամափոսա
Աֆրիկայի Ազգային Կոնգրեսի նախագահ
2007 դեկտեմբերի 18 - 2017 դեկտեմբերի 18
Հաջորդող Սիրըլ Ռամափոսա
 
Կուսակցություն՝ Աֆրիկյան ազգային կոնգրես և Հարավաֆրիկյան կոմունիստական կուսակցություն (1990)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և international forum participant
Դավանանք բողոքականություն
Ծննդյան օր ապրիլի 12, 1942(1942-04-12)[1][2][3][…] (80 տարեկան)
Ծննդավայր Nkandla, Թագավոր Կետչվայո, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ
Քաղաքացիություն Flag of South Africa.svg ՀԱՀ[4] և Flag of South Africa (1928–1994).svg Հարավաֆրիկյան Միություն
Ի ծնե անուն անգլ.՝ Jacob Gedleyihlekisa Zuma
Ամուսին Գերտրուդե Սիզակելե Խումալո (1973)
Քեյթ Մանտշո (1976-2000)[5]
Նկոսազանա Դլամինի-Զումա(1982-1998)
Նոմպումելելո Նտուլի(2008)
Կաղապար:Marriage[6]
Գլորիա Բոնգեկիլե Նգեմա(2012)
Զավակներ Thuthukile Zuma?, Gugulethu Zuma-Ncube?, Duduzane Zuma?, Sinqumo Zuma?, Mziwoxolo Edward Zuma? և Mxolisi (Saady) Zuma?
 
Պարգևներ
Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Խոսե Մարտի շքանշան, Աբդուլազիզ ալ-Սաուդի շքանշան, Order of the Eagle of Zambia և Սերբիայի Հանրապետության օրդեն

Ջեյքոբ Գեդլեյիհլեկիսա Զումա (անգլ.՝ Jacob Gedleyihlekisa Zuma, ապրիլի 12, 1942(1942-04-12)[1][2][3][…], Nkandla, Թագավոր Կետչվայո, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ), Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նախկին, թվով չորրորդ նախագահը։ Ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2009 թվականին, իսկ 2018 թվականի փետրվարի 14-ին հրաժարական է ներկայացրել է լքել այն[7]։ Զուման հայտնի է նաև «ՋեյԶի» մականունով և «Էմշոլոզի» տոհմական անունով[8][9][10]։

1999-ից 2005 թվականը եղել է Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի նապագահ[11][12]։ 2005 թվականին Թաբո Մնեկին հեռացրել է Զումային պաշտոնից, երբ վերջինիս ֆինանսական խորհրդատուն՝ Սչաբիր Շայկը, մեղադրվել է կաշառակերության մեջ։ 2007 թվականի դեկտեմբերի 18-ին ներկայացված բոլոր մեղադրանքներից հետո Զուման այնուամենայնիվ հաղթանակ է կրել հակառակորդ Մբեկիի դեմ և ընտրվել է Աֆրիկյան Ազգային Կոնգրեսի (ԱԱԿ) նախագահ։ 2008 թվականի սեպտեմբերի 20-ին ԱԱԿ-ի Գործադիր Իշխանության Ազգային Կոմիտեն հեռացրել է Մբեկիի պաշտոնից, ինչից հետո վերջինս հրաժարական է ներկայացրել[13]։ Պաշտոնազրկության որոշումը կայացվել է, երբ հարավաֆրիկայն բարձրագույն դատավոր Քրիտոֆեր Նիկոլսոնը մեղադրել է Մբեկիին Ազգային Անվտանգության Ծառայության աշխատանքներին անրօրինականորեն միջամտելու մեջ՝ ներառյալ Ջեյքոբ Զումայի գործը։2009 թվականի ընտրություններին ԱԱԿ-ն Զումայի առաջնորդությամբ հաղթանակի է հասել, ինչից հետո վերջինս ՀԱՀ-ի նախագահ է ընտրվել։ 2012 թվականի Մանգաունգում անցկացվող ԱԱԿ ժողովի ժամանակ Զուման մեծամասնության ձայների օգնությամբ վերընտրել է ԱԱԿ նախագահի պաշտոնում՝ հաղթահարելով հակառակորդ Կգալեմա Մոտլանտեին։ Առաջնորդի պաշտոնը պաշտպանելուց հետո շարունակում է նախագահել երկիրը մինչև 2014 թվականի հանրային ընտրությունը[14]։ Կուսակցությունը, սակայն, կորցրել է հանրության աջակցությունը, ինչի պատճառը հանդիսացել է ղեկավարի հանդեպ շարունակ աճող դժգոհությունը։

Կառավարման տարիների ընթացքում Զուման հանդիպել է բազմաքանակ օրինական խոչընդոտների։ 2005 թվականին մեղադրվել է բռնաբարության մեջ և ձերբակալվել, սակայն քիչ անց ազատվել կալանքից։ Խորհրդատու Սչաբիր Շայկի խարդախության և կաշառակերության մեղադրանքներին հետապնդել են Զումայի հանդեպ օրինախախտության կասկածները, որոնք երկար ժամանակահատված ստիպել են նրան պայքարել իր անմեղությունը պաշտանելու համար։

2009 թվականի ապրիլի 6-ին ԱԱԾ-ն հանել է Զումայի հանդեպ բոլոր մեղադրանքները, առաջնորդվելով քաղաքական ազդեցությամբ, և բախվել է հակառակորդ կուսակցական ուժերի դժգոհությանը և մարտահրավերներին։ Այս գործը շարունակել է քննվել մինչև 2018 թվականի փետրվար ամիսը։ Ըստ վիճակագրության Զումայի կառավարման տարիների ընթացքում ՀԱՀ-ի տնտեսությունը կրել է 86 միլիարդ ԱՄՆ դոլարի կորուստ[15]։ Նա նաև հայտնվել է որոշ հոդվածներում, որտեղ մեղադրվել է ազդեցիկ Գուպտա ընտանիիքի միջոցով կառավարության սեփականաշնորհման մեջ։ Բազում անգամ ցուցաբերել անվստահ վարքագիծ և՛ խորհրդարանում, և՛ կուսակցությունում, սակայն կարողացել է պահել իր պաշտոնը։

2017 թվականի դեկտեմբերի 18-ին Յոհանսբերգի Նասրեք քաղաքում անցկացված ԱԱԿ ժողովի ժամանակ Սիրըլ Ռամաֆոսան ընտրվել է Զումային հաջորդող[16]։ Հետագա ամիսների ընթացքում նախագահի հանդեպ լարվածության զգալի աճը հանգեցրել է նրան, որ ԱԱԿ-ն հանել է Զումային նախագահի պաշտոնից։ Անվստահության ալիքին բախվելուց հետո՝ 2018 թվականի փետրվարի 14-ին Ջեյքոբ Զուման հրաժարական է ներկայացրել[17]։ Նրան հաջորդել է Ռամաֆոսան, հրաժականի անմիջապես հաջորդ օրը։

2021 թվականի սեպտեմբերին արդարադատությունը հաստատեց obեյկոբ umaումայի դատապարտումը 15 ամսվա ազատազրկման։

Վաղ կյանք և քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուման ծնվել է Նատալ պրովինցիայի Նկանդլա քաղաքում (այժմ ԿվաԶուլու-Նատալ պրովինցիայի մաս)[18]։ Հայրը ոստիկան էր և մահացել է, երբ Զուլան դեռ հինգ տարեկան էր[19]։ Մայրը տնային տենտեսուհի էր[20]։ Նրա միջին անունը՝ Գեդլեյիհլեկիսան, զուլուերենում նշանակում է «անձ, որը ծիծաղում է` միաժամանակ վնաս պատճառելով»[21]։ Ֆորմալ կրթություն չի ստացել[22]։

Կյանքի վաղ տարիների ընթացքում Զուման անընդհատ փոխել է բնակավայրը՝ շրջելով Նատալ պրովինցիայի տարբեր շրջաններում և Դուրբանի արվարձաններում[23]։ Ունի երկու եղբայր՝ Մայքլ և Ջոսեֆ[24]։

Բանտարկում և աքսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուման քաղաքանությունով սկսել է հետաքրքրվել մանուկ հասակից։ 1959 թվականին համալրել է «Աֆրիկայի Ազգային Կոնգրես» կուսակցության շարքրերը։ 1961 թվականին ՀԱՀ-ի կառավարությունը արգելափակում է ԱԱԿ-ն, ինչից մեկ տարի անց նա դարձել է «Ումկոնտո վե Սիզվե»-ի ակտիվ անդամ[25]։

Այդ տարում Զուման 45 սկսնակների հետ միասին արևմտյան Տրանսվալի Զերաստ բնակավայրի մոտ (ներկայումս Նորթ Վեսթ պրովինցիայի մասն է) ձերբակալվում է[26]։ Նա մեղադրվել է ափարթեիդ կառավարության դեմ դավադրություն հարուցելու մեջ, ինչի պատճառով ենթարկվել է 10 տարի ազատազրկման։ Բանտարկվել է Ռոբեն կղզում, Նելսոն Մանդելայի և այն նշանակավոր ԱԱԿ անդամների միասին[26]։ Բանտարկության տարիների ընթացքում զբաղվել է բանտարկյալների ամերիկյան ֆուտբոլի խաղերը դատելով[27]։

Բանտից ազատ արձակվելուց հետո Զուման գործիքային անձ է եղել Նատալ պրովինցիայում ԱԱԿ-ի ստվերային կառույցների վերահաստատման գործընթացում։ Այդ ժամանակահատվածում նա միացել է Աֆրիկայի Ազգային Կոնգրեսի Հետախուզության բաժնին, իսկ որոշ ժամանա անց դարձել է բաժնի ղեկավարը[28]։

1975 թվականին Զուման առաջին անգամ լքել է հայրենիքը, հանդիպել Թաբո Մբեկիին Սվազիլենդում և ուղևորվել Մոզամբիկ, որտեղ առընչվել է սոուետոյի ապստամության պատճառով ժամանած հազարավոր աքսորյալների հետ։ 1977 թվականին դարձել է ԱԱԿ-ի Գործադիր Իշխանության Ազգային Կոմիտեի անդամ[26]։ Զբաղեցրել է Մոզամբիկում ԱԱԿ ներկայացուցիչ հանձնաժողովի պատգամավոր-ղեկավարի պաշտոնը, որը ստանձնել է մինչ 1984 թվականի ՀԱՀ-ի և Մոզամբիկի կառավարությունների միջև կնքված Նկոմատիի համաձայնագիրը։ Համաձայնագրի կնքումից հետո Զուման նշանակվել է ԱԱԿ գլխավոր ներկայացուցիչ[26]։

1980-ականներին ձևավորվել է ԱԱԿ քաղաքական և ռազմական խորհուրդը, որի շարքերում տեղ է գտել նաև Զուման։ 1989 թվականի ապրիլին ընտրվել է ՀԱԿԿ պոլիտբյուրոյում[29]։

1986 թվականի դեկտեմբերին ՀԱՀ կառավարությունը դիմել է Մոզամբիկի իշխանական մարմիններին հեռացնել ԱԱԿ 6 ավագ անդամների, այդ թվում նաև Ջեյքոբ Զումային։ Մոզամբիկի ափարթեիդ կառավարության գործադրած ճնշման արդյունքում 1987 թվականի հունվարին Զուման հարկադրաբար լքել է երկիրը։ Այս ամենից հետո նա տեղափոխվել է Զամբիայի մայրաքաղաք Լուսակայում գտնվող ԱԱԿ գլխավոր գրասենյակ, որտեղ զբաղեցրել է ստվերային կառույցների ղեկավար, իսկ քիչ անց՝ Հետախուզական Բաժնի ղեկավար պաշտոնը[26]։

1963 թվականին դարձել է ՀԱԿԿ անդամ[25], իսկ 1990 թվականին լքել է այն[30]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. LIBRIS — 2018.
  5. Berger Sebastien (5 January 2009)։ «ANC's Jacob Zuma to marry for fifth time»։ The Daily Telegraph (London)։ Արխիվացված օրիգինալից 6 March 2010-ին։ Վերցված է 5 May 2010 
  6. «SA's Zuma marries his third wife»։ BBC News։ 4 January 2010։ Արխիվացված օրիգինալից 4 April 2010-ին։ Վերցված է 5 May 2010 
  7. «Zuma sworn in as SA's fourth democratic President»։ SABC։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 29, 2011-ին։ Վերցված է մայիսի 9, 2009 
  8. Mbuyazi Nondumiso (սեպտեմբերի 13, 2008)։ «JZ receives 'death threat'»։ The Star։ էջ 4։ Արխիվացված օրիգինալից մայիսի 18, 2009-ին։ Վերցված է սեպտեմբերի 14, 2008 
  9. Gordin Jeremy (օգոստոսի 31, 2008)։ «So what are Msholozi's options?»։ Sunday Tribune։ Վերցված է սեպտեմբերի 14, 2008 
  10. Lander Alice (դեկտեմբերի 19, 2007)։ «Durban basks in Zuma's ANC victory»։ BBC News։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 24, 2007-ին։ Վերցված է սեպտեմբերի 14, 2008 
  11. «Jacob Gedleyihlekisa Zuma»։ The Presidency։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 9, 2009-ին։ Վերցված է դեկտեմբերի 11, 2007 
  12. SA News/Staff Reporter (մայիսի 22, 2014)։ «Jacob Zuma elected president»։ iafrica.com։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 21, 2014-ին։ Վերցված է մայիսի 30, 2014 
  13. «SA's Mbeki says he will step down»։ London, UK: BBC News։ սեպտեմբերի 20, 2008։ Վերցված է սեպտեմբերի 21, 2008 
  14. Conway-Smith Erin (դեկտեմբերի 18, 2012)։ «Jacob Zuma re-elected as head of ANC»։ The Telegraph։ Արխիվացված օրիգինալից հունվարի 1, 2014-ին։ Վերցված է նոյեմբերի 27, 2013 
  15. «Budget 2018 is Zuma's Costly Legacy»։ Mail & Guardian։ Վերցված է փետրվարի 28, 2018 
  16. Herman Paul (դեկտեմբերի 18, 2017)։ «Ramaphosa wins ANC presidency – AS IT HAPPENED»։ News24 (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 18, 2017-ին 
  17. «Time’s up: Jacob Zuma has resigned»։ Mail & Guardian։ փետրվարի 14, 2018։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 14, 2018-ին 
  18. Gordin, J: Zuma, A Biography, page 1. Jonathan Ball, 2008.
  19. The Trials of Jacob Zuma Archived 16 December 2017 at the Wayback Machine., BBC, 15 December 2017.
  20. Gordin, J: Zuma, A Biography, pg 4. Jonathan Ball, 2008.
  21. «The disastrous legacy of South Africa’s President Jacob Zuma»։ The Economist։ փետրվարի 14, 2018։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 15, 2018-ին 
  22. «The Jacob Zuma Page»։ ANC։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 4, 2013-ին։ Վերցված է օգոստոսի 13, 2011 
  23. «Biography of Jacob ZUMA»։ African Success։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է հոկտեմբերի 18, 2012 
  24. Smith David (ապրիլի 20, 2009)։ «Jacob Zuma the chameleon brings South Africans joy and fear»։ The Guardian (London, UK)։ Արխիվացված օրիգինալից հունվարի 12, 2017-ին 
  25. 25,0 25,1 Beresford David (փետրվարի 22, 2009)։ «Zuma's missing years come to light»։ The Times (UK)։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 28, 2009-ին 
  26. 26,0 26,1 26,2 26,3 26,4 «Jacob Gedleyihlekisa Zuma»։ SA History Online։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 8, 2017-ին։ Վերցված է փետրվարի 17, 2018 
  27. «Fifa gives Zuma his ref's certificate»։ SouthAfrica.info։ հունիսի 30, 2009։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 11, 2011-ին։ Վերցված է նոյեմբերի 3, 2009 
  28. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ anc-bio2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  29. Trewhela Paul (փետրվարի 15, 2009)։ «Jacob Zuma in exile: three unexplored issues»։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 28, 2009-ին 
  30. Gevisser Mark (2007)։ Thabo Mbeki: The Dream Deferred 


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջեյքոբ Զումա հոդվածին
Քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Թաբո Մբեկի
ՀԱՀ խորֆրդարանի նապագահ
1999–2005
Հաջորդող:
Փումզիլե Մլամբո-Նգցուկա
Նախորդող:
Կգալեմա Մոտլանտե
ՀԱՀ նախագահ
2009–2018
Հաջորդող:
Սիրըլ Ռամափոսա
Պաշտոն քաղաքական կուսակցությունում
Նախորդող:
Թաբո Մբեկի
Աֆրիկայի Ազգային Կոնգրեսի նախագա
2007–2017
Հաջորդող:
Սիրըլ Ռամափոսա