Մարդը պարանի վրա (ֆիլմ, 2008)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդը պարանի վրա
անգլ.՝ Man on Wire
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրվավերագրական ֆիլմ[1][2][3] և կենսագրական ֆիլմ
Թեմաtightrope walker?
Թվականհունվարի 22, 2008, մայիսի 14, 2009[4] և հունվարի 22, 2009[5]
Լեզուանգլերեն և ֆրանսերեն
ՌեժիսորՋեյմս Մարշ[2][6][7][…]
ՊրոդյուսերSimon Chinn?
Սցենարի հեղինակPhilippe Petit?
ԴերակատարներPhilippe Petit?[8][9][3]
ՕպերատորIgor Martinović?
ԵրաժշտությունՄայքլ Նայման
ՄոնտաժՋինքս Գոդֆրի
Պատմվածքի վայրՖրանսիա
Տևողություն90 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Մարդը պարանի վրա» (անգլ.՝ Man on Wire), ամերիկական վավերագրական ֆիլմ՝ նկարահանված 2008 թվականին։ 2009 թվականին ֆիլմը «Օսկարի» է արժանացել «լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում[10]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպպ Փեթի

Գովազդային կարգախոս.1974. 1350 feet up. The artistic crime of the century.[11]

Ֆիլմը պատմում է 1974 թվականի օգոստոսի 7-ին ֆրանսիացի լարախաղաց ֆիլիպպ Փեթիի համարձակ ու ճարպիկ արարքի մասին։ Փեթին, առանց ամրագոտիների, անցնում է Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու զույգ շենքի միջև կապված պարանի վրայով[12]։ Բարձրությունը գետնից 415 մետր էր։ Ավարտից հետո նրան ձերբակալում են։ Ֆիլմում ցուցադրվում է նաև բացառիկ սիրողական նկարներ, իրական իրադարձության նկարներ, ինչպես նաև հարցազրույց ականատեսների հետ (մեր օրեր)։ Ֆիլմը նկարահանվել է հենց իր՝ ֆիլիպպ Փեթիի «Հասնել ամպերին» (To Reach the Clouds) գրքի հիման վրա։

Ֆիլմի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պրոդյուսեր Սայմոն Չիննը Ֆիլիպպ Փեթիի հետ ծանոթացել է 2005 թվականին BBC Radio 4 ռադիոկայանում՝ Desert Island Discs հաղորդման ժամանակ։ Չիննը փորձում է լարախաղացից գնել «Հասնել ամպերին» գրքի հեղինակային իրավունքները։ Մի քանի ամիս մտորումներից հետո Փեթին համաձայնվում է այն պայմանով, որ ինքը պետք է ֆիլմում խաղա գլխավոր և ակտիվ դեր[13]։

Հետագայում այն հարցին, թե ինչու ֆիլմում չի խոսվում շենքերի՝ ահաբեկչական հարձակումների հետևանքով փլուզման մասին, ռեժիսորը պատասխանել է, որ Փեթիի հնարքն այնքան գեղեցիկ էր, որ արդար չէր լինի ֆիլմում խոսել այդ մասին, մանավանդ, որ իրական հնարքը կատարելու ժամանակ շենքերը փլուզված չէին[14]։

Երիտասարդ Ֆիլիպպ Փեթիի կերպարը մարմնավորել է Փոլ Մակգիլլը[15]։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Fish Beach" – Մայքլ Նայման (Drowning by Numbers)
  2. "History of the Insipid" –Մայքլ Նայման (The Libertine)
  3. "Albatross" – Fleetwood Mac
  4. "Dreams of a Journey" – Մայքլ Նայման (հատված «Դաշնամուր» ֆիլմից)
  5. "Time Lapse" – Մայքլ Նայման ( A Zed & Two Noughts)
  6. "The Disposition of Linen" – Մայքլ Նայման ( The Draughtsman's Contract)
  7. "A Fifth of Beethoven" – Walter Murphy
  8. "Chasing Sheep Is Best Left To Shepherds" – Մայքլ Նայման (The Draughtsman's Contract)
  9. "An Eye For Optical Theory" – Մայքլ Նայման(The Draughtsman's Contract)
  10. The Lark Ascending – English Northern Philharmonia (ըստ Ռալֆ Վոան Ուիլյամսի)
  11. "A Ramble in St. James's Park" – Մայքլ Նայման (The Libertine)
  12. "Passage de L'Egalité" – Մայքլ Նայման (La Traversée de Paris)
  13. "In the Hall of the Mountain King" – Philadelphia Orchestra (composed by Edvard Grieg)
  14. "Drowning By Number 2" – Մայքլ Նայման(Drowning by Numbers)
  15. "Trysting Fields/Sheep 'n' Tides" – Մայքլ Նայման ( Drowning by Numbers)
  16. "Memorial" – Մայքլ Նայման
  17. "Leaving Home" (Opening Titles) – J. Ralph
  18. "Leaving Home Sunday Exploration" (End Credits) – J. Ralph
  19. "Gnossienne No. 1" – Gheorghe Constantinescu, pianist (composed by Erik Satie)
  20. "Gymnopédie No. 1" – Anne Queffélec, pianist (composed by Erik Satie), this music also used for the DVD menu

Առաջադրումներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի փետրվարին ստացած «Օսկարից» բացի, ֆիլմն առաջադրվել է ևս 34 մրցանակի և շահել 26-ը[10]։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի հիմնական սաունթրեքը ընտրվել է Մայքլ Նայմանի «The Composer's Cut Series Vol. II: Nyman/Greenaway Revisited» երաժշտական ալբոմից[16]։
  • 2003 թվականին հրատարակվել է Մորդիքայ Գերշտեյնի «Մարդը, որ քայլում էր աշտարակների միջև» վերնագրով մանկական գիրքը,որը պատմում է նույն հնարքի մասին։ 2005 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է մուլտֆիլմ։ Գիրքը[17] և մուլտֆիլմը[18] մրցանակների են արժանացել։
  • Ֆիլմի դրամամուտքերը կազմել են մոտ 5 մլն դոլար[19]։
  • Ֆիլմը ռուսական վարձույթ դուրս չի եկել,այդ պատճառով հնարավոր է նաև «Լարախաղաց» անվան թարգմանությունը[19]։

Պրեմիերային ցուցադրում տարբեր երկրներում[20][խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԱՄՆ — 2008 թվականի հունվարի 22 «Արևային պար»( անգլ.՝ Sundance Film Festival) կինոփառատոն (ապրիլ, մային հունիս ամիսներին ՝ այլ կինոփառատոներում), մեծ էկրան (միայն Նյու-Յորք) — 2008 թվականի հուլիսի 25
  • Գերմանիա — 2008 թվականի փետրվարի 8 («Եվրոպական կինոշուկա»), մեծ էկրան — 2009 հունվարի 22
  • Չեխիա — 2008 թվականի հուլիսի 6 (Կառլովի Վարի կինոփառատոն)
  • Մեծ Բրիտանիա — 2008 թվականի օգոստոսի 1
  • Իտալիա — 2008 թվականի սեպտեմբերի 24 (Հռոմի կինոփառատոն ), 2009 թվականի սեպտեմբերի 21 - ցուցադրություն հեռուտատեսությամբ
  • Բրազիլիա — 2008 թվականի սեպտեմբերի 26 (Ռիո-դե-Ժանեյրոյի կինոփառատոն), մեծ էկրան 2009 թվականի ապրիլի 9 (միայն Սան Պաոլո)
  • Կանադա — 2008 թվականի սեպտեմբերի 30 2008 (Էդմոնտե միջազգային կինոփառատոն)
  • Բելգիա — 2008 թվականի հոկտեմբերի 16 (Գենտի միջազգային կինոփառատոն)
  • Ավստրիա — 2008 թվականի հոկտեմբերի 21 (Վիեննայի միջազգային կինոփառատոն)
  • Նորվեգիա — 2008 թվականի հոկտեմբերի 21 (Բերգեն միջազգային կինոփառատոն), 2008 թվականի նոյեմբերի 24 (Օսլո միջազգային կինոփառատոն), մեծ էկրան 2009 թվականի փետրվարի 20
  • Դանիա — 2008 թվականի նոյեմբերի 13 (կինոփառատոն CPHDOX)
  • Ֆրանսիա — 2008 թվականի դեկտեմբերի 4 2008 (DVD)
  • Նոր Զելանդիա — 2009 թվականի հունվարի 29
  • Թայվան — 2009 թվականի փետրվարի 6
  • Պորտուգալիա 2009 — մարտի 5
  • Թուրքիա — 2009 մարտի 13
  • Լեհաստան — 2009 մարտի 27
  • Հունգարիա — 2009 թվականի մարտի 28 (Միջազգային կինոփառատոն Titanic Filmpresence)
  • Իսլանդիա — 2009 թվականի ապրիլի 17 ( «Կանաչ լույս» կինոփառատոն)
  • Իսպանիա — 2009 թվականի ապրիլի 17
  • Սինգապուր — 2009 թվականի հուլիսի 4
  • Ճապոնիա — 2009 թվականի հունիսի 13
  • Շվեդիա — 2010 թվականի հունվարի 22
  • Հարավային Կորեա — 2010 թվականի փետրվարի 4
  • Հունաստան — 2010 թվականի մարտի 25
  • Ֆինլանդիա — 2010 թվականի ապրիլի 7 (ցուցադրություն հեռուստատեսությամբ)
  • Մեքսիկա — 2010 թվականի ապրիլի 30
  • Ռուսաստան — 2011 թվականի փետրվարի 19 (ցուցադրություն հեռուստատեսությամբ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. A.O. Scott Walking on Air Between the Towers — 2008.
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt1155592/
  3. 3,0 3,1 http://www.metacritic.com/movie/man-on-wire
  4. http://nmhh.hu/dokumentum/158984/2009_filmbemutatok_osszes.xls
  5. http://www.kinokalender.com/film6911_man-on-wire.html
  6. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=133938.html
  7. http://bbfc.co.uk/releases/man-wire-film
  8. http://stopklatka.pl/film/czlowiek-na-linie-man-on-wire
  9. http://www.imdb.com/title/tt1155592/fullcredits
  10. 10,0 10,1 Man on Wire (2008) — Awards
  11. Man on Wire (2008)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  12. На то время самые высокие здания в мире
  13. «Screadow " Человек на канате / Man on Wire». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 19-ին.
  14. Neil Smith (2008 թ․ օգոստոսի 2). «BBC NEWS: Wire walk film omits 9/11 tragedy». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 3-ին.
  15. Man on Wire (2008) — Full cast and crew
  16. Man on Wire (2008) — Soundtracks
  17. ALA |
  18. «Heartland Truly Moving Pictures — 2000—2005 Award Winners». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 19-ին.
  19. 19,0 19,1 «ФИЛЬМ: «Канатоходец» / Man on Wire (2008)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
  20. Man on Wire (2008) — Release dates

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]