Մարդը, որ քայլում էր աշտարակների միջև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդը, որ քայլում էր աշտարակների միջև
անգլ.՝ The Man Who Walked Between the Towers
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևնկարազարդ գիրք
ՀեղինակMordicai Gerstein?
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն[1]
ՏեսարանՖրանսիա
ՆկարազարդողMordicai Gerstein?
ՀրատարակչությունMacmillan Publishers
Հրատարակվել է2003

«Մարդը, որ քայլում էր աշտարակների միջև» (անգլ.՝ The Man Who Walked Between the Towers), մանկական նկարազարդ գիրք, որ գրվել և նկարազարդվել է 2003 թվականին ամերիկացի Մորդիքայ Գերշտեյնի կողմից։ Գրքում պատմվում է ֆրանսիացի Ֆիլիպ Պետիի անգերազանցելի հնարքի մասին, որը 1974 թվականի օգոստոսյան մի առավոտ քայլել, պառկել, ծնկի է եկել ու պարել Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների միջև՝ 400 մետր բարձրության վրա ձգված լարի վրա։ Գրքի նկարազարդումների համաև Գերշտեյնը 2004 թվականին արժանացել է Կալդեկոտի մեդալի[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը պատմում է ֆրանսիացի փողոցային արտիստ Ֆիլիպ Պետիի մասին։ Ֆիլմը տարված է Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների միջև ձգված լարի վրայով անցնելու երազանքով, որի իրականացմանը նախորդել է երկարատև պլանավորումն ու նախապատրաստումը։ Օգոստոսյան վաղ առավոտյան Ֆիլիպն իր ընկերոջ հետ շինարարների համազգեստներով բարձրացել են Հարավային աշտարակ։ 440 ֆունտ կշռող ճոպանը նրանք վերելակով բարձրացրել են 110-րդ հարկ։ Հաղթահարելով ևս 108 աստիճան՝ ընկերները դուրս են եկել տանիք։ Կեսգիշերին մյուս աշտարակի վրա գտնվող ևս երկու օգնականներ նետ են արձակել Հարավային աշտարակի ուղղությամբ, որպեսզի կարթաթելի օգնությամբ ձգեն ճոպանն աշտարակների միջև։ Նետն ընկել է տանիքի ամենածայրին, և Ֆիլիպն ստիպված է եղել իջնել քիվի վրա, որպեսզի վերցնի այն։ Պատրաստի գծով ձգվել է 5/8 դյույմ հաստությամբ ճոպանը։ Այն այնքան ծանր է եղել, որ երեք ժամ է պահանջվել այն ձգելու համար։ Աշխատանքն ավարտվել է 1974 թվականի օգոստոսի 7-ի առավոտյան։ Ֆիլիպ Պետին հագել է իր հագուստը, վերցրել 28 ֆուտ կշռող հավասարակշռության ձողն ու դուրս եկել ճոպանի վրա։ Շուտով աշտարակների ներքևում հավաքվել է ամբոխ, իսկ տանիքի է բարձրացել ոստիկանությունը։ 45 րոպե Ֆիլիպը մնացել է ճոպանի վրա՝ կատարելով էկվիլիբրիստիկայի տարբեր հնարքներ։ Երբ Ֆիլիպն իր երազանքը համարել է իրականացած, հասել է Հարավային աշտարակի տանիքին և հանձնվել ոստիկանությանը։ Դատարանը Ֆիլիպին պարտավորեցրել է ելույթ ունենալ քաղաքային այգում տեղացի երեխաների համար, ինչը նա ուրախությամբ կատարել է։ Ելույթի ժամանակ պատանի հանդիսատեսներից մեկը քաշել է ճոպանը, և Ֆիլիպը հազիվ է խուսափել ընկնելուց։ Ներկայում Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակներն այլևս գոյություն չունեն, սակայն 1974 թվականի օգոստոսի 7-ի առավոտյան տեղի ունեցած դեպքի հիշատակը շարունակում է ապրել։

Ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Weston Woods Studios-ի պատվերով ռեժիսոր Մայքլ Սփորնը գրի հիման վրա ստեղծել է համանուն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը։ Որպես պատմող հանդես է եկել Ջեյք Ջիլենհոլը։ Նույն թվականին ֆիլմը Հարթլենդի կինոփառատոնում արժանացել է հանդիսատեսի համակրանքի մրցանակի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում[3], իսկ 2006 թվականին Օտտավայի միջազգային անիմացիոն փառատոնում ստացել է մրցանակ «Երեխաների համար նախատեսված լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում[4]։ Հետագայում այն տարածվել է DVD-ով որպես լրացուցիչ նյութ ռեժիսոր Ջեյմս Մարշի կողմից նկարահանված «Մարդը ճոպանի վրա» բրիտանական օսկարակիր վավերագրական ֆիլմի հետ։

Գրքի հիման վրա Rowan University թատրոնում (Գլասբորո, Նյու Ջերսի) բեմադրվել է երկու գործողությունից կազմված բալետ, որի կոնցեպցիայի, խորեոգրաֆիայի հեղինակն ու ռեժիսորը Փոլ Թերներն է։ Բեմադրության մեջ օգտագործվել են տիկնիկային ներկայացման տարրեր, այդ թվում նաև հանգուցալուծման մեջ՝ ճոպանի վրա դուրս գալու ժամանակ։ Պրեմիերան տեղի է ունեցել 2008 թվականի դեկտեմբերին։ Բալետն արժանացել է բացառապես դրական արձագանքների[5]։ 2015 թվականին վարձույթի է հանվել «Զբոսանք» լիամետրաժ դրաման 3D ձևաչափով։ Ֆիլմի բյուջեն կազմել է 35 մլմ ամերիկյան դոլար, իսկ որպես ռեժիսոր հանդես է եկել Ռոբերտ Զեմեկիսը։ Վերջինս պնդել է, որ Պետիի սխրանքի մասին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ նկարահանելու գաղափարը ծագել է տասը տարի առաջ «Մարդը, որ քայլում էր աշտարակների միջևW գիրքը կարդալուց հետո[6][7]։

Քննադատների արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի լույս տեսնելուց հետո հայտնվել են բազմաթիվ էմոցիոնալ արձագանքներ պրոֆեսիոնալ քննադատների կողմից։ Այսպես, Kirkus Reviews-ի գրախոսողը նշել է. «Բոլոր տարիքների ընթերցողները նորից ու նորից վերադառնում են այս պատմությանը, արկածին ու հումորին՝ հարգանքի տուրք մատուցելով արտասովոր կառույցներին ու հիանալի մարդուն»[8]։ Publishers Weekly հրատարակության քննադատը նշել է, թե հայացքը «դրամատիկական պատկերների վրա, ներառյալ որոշ հեռանկարներ, կարող է ցանկացած ընթերցողի շունչը կտրեցնել»[9]։ The School Library Journal հրատարակությունից Վենդի Լյուքհարթը հատուկ նշել է նկարազարդումները՝ «գլխապտույտ առաջացնող բնանկարներ», և կարծիք է հայտնել, թե գիրքը միաժամանակ «անհավատալի մարդու դիմանկար է, յուրօրինակ հուշարձան Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակներին և և նրա հետ կապված բոլոր կյանքերին»[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «Caldecott Medal Winners, 1938 - Present» (անգլերեն). ala.org. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. «Heartland Film Festival concludes another record breaking year» (անգլերեն). heartlandfilmfestival.org. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  4. «Ottawa International Animation Festival 2006» (անգլերեն). animationfestival.ca. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. The Whit Online. — 11 December 2008.
  6. Kurson R. «To Do This Wednesday: See Robert Zemeckis' 'The Walk'» (անգլերեն). observer.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  7. Sharf Z. «Robert Zemeckis Reveals the Power of 3D and Honors the Twin Towers at 'The Walk' NYFF Press Conference» (անգլերեն). indiewire.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  8. Brook R. «The man who walked between the towers by Mordicai Gerstein, Mordicai Gerstein - Kirkus Reviews» (անգլերեն). kirkusreviews.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  9. «Children's Book Review: The man who walked between the towers by Mordicai Gerstein, Author . Millbrook/Roaring Brook $17.95 (40p) ISBN 978-0-7613-1791-3» (անգլերեն). publishersweekly.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  10. Lukehar W. «The Man Who Walked Between The Towers» (անգլերեն). mordicaigerstein.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.