Մասնակից:Armeene/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուևա դե լաս Մանոս`<<Ձեռքերի քարանձավ>>, Պերիտո Մորենո, Արգենտինա։ Քարանձավի արվեստը մոտավորապես 13,000 տարեկան է, հիմնականում ներկայացված են ձախ ձեռքեր։

Քարանձավային նկարչություն , պարիետալ արվեստի տեսակ (որը ընդգրկում է ժայռապատկերներ, կամ փորագրանկարներ), հայտնաբերված քարանձավների պատերին ու առաստաղներին։ Տերմինը ենթադրում է նախապատմական ծագում, և հայտնի ամենահին աշխատանքը ավելի քան 44,000 տարեկան է (վաղ պալեոլիթի արվեստ), որը հայտնաբերվել է ինչպես Ֆրանկո-Կանտաբրյան տարածաշրջանում՝ Արևմտյան Եվրոպայում, այնպես էլ Մարոսի շրջանի քարանձավներում (Սուլավեսի, Ինդոնեզիա): Ամենահները հաճախ ստեղծվել են ձեռքի տրաֆարետներից և պարզ երկրաչափական ձևերից[1]։ Վերջերս՝ 2021 թվականին, հաղորդվեց Ինդոնեզիայի կղզում հայտնաբերված խոզերի քարանձավի մասին, որը թվագրվում է ավելի քան 45,000 տարվա[2][3]։

2018 թվականի մի հետազոտության մեջ նշվում էր, որ Պիրենեյան թերակղզում ոչ պատկերավոր քարանձավային նկարչության հնագույն նմուշների տարիքը 64,000 տարի է։ Ներկայացված երեք կարմիր ոչ պատկերավոր խորհրդանիշները, որոնք հայտնաբերվել են Մալտրավիեսո, Արդալես և Լա Պասիեգա (Իսպանիա) քարանձավներում, առնվազն 20,000 տարով նախորդում են ժամանակակից մարդկանց հայտնվելուն Եվրոպայում և դրանք արվել են ոչ թե ժամանակակից մարդկանց այլ նեանդերթալացիների կողմից[4]։

2018 թվականի նոյեմբերին գիտնականները հաղորդեցին, որ Ինդոնեզիայի Բորնեո կղզու Լուբանգ Ջերիջի Սալե քարանձավում հայտնաբերել են այդ պահին ավելի քան 40,000 (հնարավոր է 52,000) տարեկան անհայտ կենդանի պատկերող հնագույն գեղանկար[5][6]։ Սակայն 2019 թվականի դեկտեմբերին Սուլավեսիի Մարոս-Պանգկեպ կարստի խոզերի որսը պատկերող գեղատեսիլ ժայռապատկերները, ըստ գնահատականների, ավելի հին էին՝ առվազն 43,900 տարեկան։ Նշվում է, որ գտածոն «պատմվածքների ամենահին գեղանկարչական գրառումն է և աշխարհի ամենահին պատկերազարդ ստեղծագործությունը»[7][8]։

Թվագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի ամենահին պատկերավոր նկարներից մեկը՝անհայտ խոշոր եղջերավոր անասունի պատկեր, հայտնաբերվել է Լուբանգ Ջերիջի Սալե քարանձավում և թվագրվում է ավելի քան 40,000 (գուցե 52,000) տարվա վաղեմության:[5][6]

Ֆրանսիայում և Իսպանիայում այժմ հայտնաբերված է գրեթե 350 քարանձավ, որոնք պարունակում են նախապատմական ժամանակների արվեստ: Սկզբում նկարների տարիքը վիճելի հարց էր, քանի որ այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են ռադիոածխածնային թվագրումը, կարող են հանգեցնել սխալ արդյունքների, եթե դրանք աղտոտված են այլ նմուշներով[9], իսկ քարանձավներն ու ժայռոտ ելուստները (որտեղ հայտնաբերվել է պարիետալ արվեստը), սովորաբար ծածկված են բազմաթիվ ժամանակաշրջանների բեկորներով: Սակայն հետագա տեխնոլոգիանները թույլ են տվել նկարները թվագրել պիգմենտի նմուշառման միջոցով, պատերի վրա ջահերի հետքերով[10] կամ նկարների վերևում կարբոնատ նստվածքների ձևավորման միջոցով[11]։ Առարկան կարող է նաև ցույց տալ ժամանակագրությունը, օրինակ, Իսպանիայի Կուևա դե Լաս Մոնես քարանձավում պատկերված հյուսիսային եղջերուն բնորոշ է վերջին սառցադաշտային շրջանի նկարներին:

Հայտնի ամենահին քարանձավային նկարը Իսպանիայի Կասերես քաղաքում գտնվող Մալտրավիեսո քարանձավում է, որը պատկերում է կարմիր ձեռքեր: Այն թվագրվել է ուրանի-թորիումի մեթոդի[11] օգտագործմամբ և ավելի քան 64,000 տարեկան է և պատրաստվել է Նեանդերթալյան մարդու կողմից[4]։ Կենդանիների ժայռապատկերների վրա նշված ամենահին թվագրությունը վերագրվում է մի քանի մարդկային գործիչների պատկերի, որոնք խոզեր են որսում Ինդոնեզիայի Սուլավեսի շրջանի հարավում գտնվող Մարոս-Պանգկեպ քարանձավներում, որոնց տարիքը գերազանցում է 43,900 տարին[8]։ Մինչ այդ հայտնի ամենահին պատկերավոր ժայռապատկերները եղել են ցլի նկարներ, որոնք 40,000 տարեկան են և գտնվում են Լուբանգ Ջերիջի Սալե քարանձավում (Արևելյան Կալիմանտան, Բորնեո[12]) և նվազագույնը 35,400 տարեկան խոզի պատկեր, որը գտնվում է Սուլավեսիի Տիմպուսենգ քարանձավում[1]։

Եվրոպայի հայտնի ամենավաղ ժայռապատկերները Ֆրանսիայում Շովե քարանձավի նկարներն են, որոնք թվագրվում են մ. թ. ա. ավելի քան 30 000 տարի (Վերին պալեոլիթ) ՝ ռադիոածխածնային թվագրության տվյալներով[13]։ Որոշ հետազոտողներ կարծում են, որ նկարները չափազանց առաջադեմ են այդ դարաշրջանի համար և կասկածի տակ են դնում դրանց տարիքը[14]։ Սակայն 2011 թվականին ստացվել է ավելի քան 80 ռադիոածխածնային թվագրություն, ընդ որում նմուշները վերցվել են ջահերի հետքերից և հենց նկարներից, ինչպես նաև քարանձավի հատակին հայտնաբերված կենդանիների ոսկորներից և փայտածուխից: Այդ նմուշների ռադիոածխածնային թվագրությունները ցույց են տալիս, որ Շովում ստեղծագործական երկու շրջան է եղել ՝ 35 000 տարի առաջ և 30 000 տարի առաջ։ Անակնկալներից մեկն այն էր, որ նկարներից շատերը բազմիցս փոփոխվել էին հազարամյակների ընթացքում[15]։

Ռնգեղջյուրների խմբի գեղարվեստական պատկերն ավարտվել է Շովե քարանձավում ՝ 30 000-ից 32 000 տարի առաջ ։

2009 թվականին քարանձավագետները Ռումինիայում հայտնաբերել են Կոլիբոայի քարանձավում արված նկարներ, որոնք ոճականորեն համադրելի են Շովեի նկարների հետ[16]։ Սկզբնական թվագրությունը պատկերի տարիքը դնում է այն նույն սահմանում, ինչ Շովեին ՝ մոտ 32 000 տարի[17]։

Ավստրալիայում Արնեմ-Լենդ սարահարթում հայտնաբերվել են քարանձավային նկարներ, որտեղ պատկերված է մեգաֆաունա, որը ենթադրաբար ոչնչացվել է ավելի քան 40,000 տարի, ինչը այս վայրը դարձնում է ամենահին հայտնի նկարչության մեկ այլ թեկնածու․ սակայն, ենթադրյալ տարիքը կախված է ոչնչացված տեսակների գնահատումից, որոնք, ըստ երևույթին, պատկերված են նկարներում[18]։ Ավստրալական մեկ այլ վայրում՝ Նավարլա-Գաբարնմանգում, կան ածուխով արված նկարներ, որոնք ռադիոածխածնային մեթոդով թվագրվում են 28,000 տարի առաջվա՝ այն դարձնելով Ավստրալիայի և աշխարհի ամենահին վայրը, որի թվագրության համար կան հուսալի ապացույցներ[19]։

Այլ օրինակներ կարող են թվագրվել վաղ բրոնզի դարաշրջանին, բայց հայտնի մագդալենական ոճը, որը կարելի է տեսնել Ֆրանսիայի Լասկո քարանձավում (մ․թ․ա․ մոտ 15,000 տարի) և Իսպանիայի Ալտամիրա քարանձավում անհետացել է մ․թ․ա․ մոտ 10,000 տարի առաջ, համընկնելով նոր քարի դարի սկզբին։ Որոշ քարանձավներ հավանաբար շարունակել են նկարվել հազարամյակների ընթացքում[20]։

Եվրոպական նախապատմական գեղանկարչության հաջորդ պահպանված փուլը Իսպանիայի միջերկրածովյան ափերի ժայռապատկերներն են, որոնք բոլորովին այլ էին։ Դրանք ստեղծվել են մոտավորապես 10,000-ից 5,500 տարի առաջ և նկարվել են ժայռափոր ապաստարաններում և ոչ խորը քարանձավներում, ի տարբերություն խորը քարանձավների խորշերի, որոնք օգտագործվել են ավելի վաղ (և շատ ավելի ցուրտ) շրջանում։

Առարկաներ, թեմաներ և օրինաչափություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների նախապատմական քարանձավային նկարներ(Ալբառասին, Տերուել, Իսպանիա)
Եղջերուի նկար(մ․թ․ա․ 3000-2500) Ֆինլանդիայի Միկկելի քաղաքում գտնվող Ռիստինա քաղաքի Աստուվանսալմի տարածքում

Քարանձավային նկարների ամենատարածված թեմաները խոշոր վայրի կենդանիներն են, ինչպիսիք են բիզոնները, ձիերը, եղջերուները և վայրի ցլեր, մարդկային ձեռքերի նկարները, ինչպես նաև աբստրակտ նախշերը։ Հայտնաբերված կենդանիների տեսակները հարմար էին որսորդության համար։ Մարդկանց նկարներ հազվադեպ են լինում և սովորաբար սխեմատիկ են։ Երկրաբան Օ'Հարան իր «Քարանձավային արվեստը և կլիմայի փոփոխությունը» գրքում ենթադրում է , որ կլիման է կարգավորում պատկերվող թեմաները [21]։ Օգտագործված գունանյութերը պարունակում են կարմիր և դեղին օքրա, հեմատիտ, մանգանի օքսիդ և ածուխ։

Խոշոր կենդանիները նույնպես ամենատարածված առարկաներն են, որոնք փորագրվել են ոսկորների կամ փղոսկրների վրա։ Բայց դրանց թվում կան նաև Վեներայի արձանիկներ, որոնք քարանձավային նկարներում համարժեք չունեն։ Ձեռքի նկարներում, որոնք ստեղծվում էին ձեռքերը պատին սեղմելու և պիգմենտով շրջապատող տարածքը պատելու միջոցով, հանգեցնում էին նրան, որ ձեռքի կենտրոնում առաջանում էր անգույն, կլոր հատված, որը կարող էր զարդարվել կետերով, գծիկներով և նախշերով։ Հաճախ դրանք հայտնաբերվում են նույն քարանձավում այլ նկարների հետ, կամ տվյալ քարանձավում հանդիպող միակ նկարներն են լինում։ Որոշ պատերի վրա լինում են բազմաթիվ ձեռքերի նկարներ։ Նմանատիպ ձեռքերը նույնպես նկարվել են սովորական եղանակով։ Մի քանի ձեռքերի առկայության դեպքում մի մատը ամբողջովին կամ մասամբ բացակայում է, որի համար տրվել են մի շարք բացատրություններ։ Ձեռքի նմանատիպ պատկերներ հանդիպում են Եվրոպայում, Արևելյան Ասիայում և Հարավային Ամերիկայում[22]։

Տեսություններ և մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների քարանձավից ժայռապատկերներ (Գիլֆ Կեբիր, Լիբիական անապատ), գնահատվում է մ․թ․ա․ 7000 տարի

20-րդ դարի սկզբին, հետևելով Ուոլթեր Բոլդուին Սպենսերի և Ֆրենսիս Ջեյմս Գիլենի աշխատանքներին, այնպիսին գիտնականներ, ինչպիսիք են Սալոմոն Ռեյնախը, Հենրի Բրեյլը և Կոմս Բեգուենը, նկարները մեկնաբանել են «ուտիլիտար» որսորդական մոգություն՝ որսի առատությունը մեծացնելու համար[23]։ Ջեյքոբ Բրոնովսկին ասում է․«Ես կարծում եմ, որ այն ուժը, որը մենք տեսնում ենք այստեղ առաջին անգամ, կանխազգացման ուժն է՝ առաջ նայող երևակայությունը։ Այս նկարներում որսորդը ծանոթ է այն վտանգներին, որոնց դեմ առ դեմ է հանդիպել, բայց ոչ նրանց որոնք դեռ չեն եղել»[24]։

Մեկ այլ տեսություն, որը մշակվել է Դեյվիդ Լյուիս-Ուիլյամսի կողմից և լայնորեն հիմնված է հավաքչությամբ զբաղվող ժամանակակից հասարակությունների ազգագրական ուսումնասիրությունների վրա, այն է, որ նկարներն արվել են պալեոլիթյան շամանների կողմից[25]։ Շամանը նահանջում էր դեպի քարանձավների խավարը, ընկնում հափշտակության մեջ, հետո նկարում իր երևակայությունների պատկերները, հնարավոր է ինչ-որ գաղափարներ էլ կորզելով քարանձավի պատերից։

Ռ․ Դեյլ Գաթրին, ով ուսումնասիրել է ինչպես բարձրորակ, այնպես էլ ցածրորակ նկարներն ու արձանիկները, նկարիչների շրջանում առանձնացնում է հմտությունների ու տարիքի լայն շրջանակ։ Նա ենթադրում է, որ նկարների և այլ գտածոների հիմնական թեմաները (հզոր գազաններ, ռիսկային որսորդական տեսարաններ և կանանց ներկայացում Վեներայի արձանիկներում) երիտասարդ տղամարդկանց աշխատանքներն են, ովքեր այդ ժամանակ կազմում էին մարդկային բնակչության զգալի մասը[26]։ Այնուամենայնիվ, վերլուծելով ֆրանսիական և իսպանական քարանձավներում ձեռքերի հետքերը և նմուշները, Փենսիլվանիայի համալսարանի դեկան Սնոուն ենթադրել է, որ դրանց մի մասը, ներառյալ Պեշ Մեռլում բծավոր ձիերի պատկերներում հանդիպած ձեռքերը, կանացի ձեռքեր էին[27]։

Հին քարե դարի քարանձավային նկարչությունը ըստ տարածաշրջանների[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

30,000 տարեկան քարանձավային բորենու նկար Շովե քարանձավում, (Ֆրանսիա)
Ալթամիրայի քարանձավը և Հյուսիսային Իսպանիայի հին քարե դարի քարանձավային արվեստը

Հայտնի քարանձավային նկարներ կան հետևյալ քարանձավներում․

Գայլի պոլիքրոմ քարանձավային նկար Ֆոն դե Գոմում (Ֆրանսիա):

Երբ Մարսելինե Սանց դե Սաուտուլան 1879 թվականին առաջին անգամ տեսավ Իսպանիայի Կանտաբրիա քաղաքում գտնվող Ալթամիրա քարանձավի մագդալենական կտավները, ժամանակի ակադեմիկոսները դրանք համարեցին կեղծիքներ։Վերջին վերագնահատումները և բազմաթիվ այլ հայտնագործություններ ցույց տվեցին դրանց իսկությունը, միևնույն ժամանակ խթանելով հետաքրքրությունը վաղ պալեոլիթյան ժողովուրդների և սիմվոլիզմի[29] հանդեպ։


Արևելյան և հարավարևելյան Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Cave of Pettakere, Bantimurung district (kecamatan), South Sulawesi, Indonesia. Hand stencils estimated between 35,000 and 40,000 years old[30]
Քարանձավներ Մարոս-Պանգկեպ կարստում (Սուլավեսի, Ինդոնեզիա)։ Ձեռքի նկարները գնահատվում են մ․թ․ա․ 35,000-40,000 տարվա սահմաններում և պատկերված են աջ ձեռքեր։

Պալեոլիթի դարաշրջանում ստեղծված ժայռապատկերները, որոնք հայտնաբերվել են Մոնղոլիայի Խոիտ Ցենխեր քարանձավում, ներառում են խորհրդանիշներ և կենդանիների պատկերներ, որոնք նկարված են պատերից մինչև առաստաղ[31]։ Նկարներում հաճախ պատկերվում էին եղջերուներ, բիզոններ, եզներ, այծյամներ, առյուծներ, ոչխարներ, այծքաղներ, ուղտեր, փղեր, ջայլամնե և այլ կենդանիներ։ Նկարները դարչնագույն են կամ կարմիր և ոճականորեն նման են աշխարհի տարբեր վայրերի պալեոլիթի ժայռապատկեներին, բայց նման չեն Մոնղոլիայում գտնված օրինակներին։

Ինդոնեզիայիում Սուլավեսիի Մարոս շրջանում գտնվող քարանձավները հայնտի են իրենց ձեռքերի հետքերով։ Կալիմանտանի Սանգկուլիրանգ շրջանի 30 քարանձավներում հայտնաբերվել են մոտ 1500 ձեռքի հետքեր․ 2005 թվականի դրությամբ դրանց տարիքը 10,000 տարեկանի սահմաններում է[32]։ 2014 թվականին ուրան-թորիումի մեթոդով իրականացրած թվագրումը Մարոս քարանձավի ձեռքի մի նկար թվագրեց 39,900 տարեկան։

Բիրմայի Պդահ-Լին քարանձավներում կան 11,000 տարվա պատմություն ունեցող նկարներ և ժայռերի համար նախատեսված բազմաթիվ գործիքներ։

2021 թվականի հունվարին հնէաբանները հայտարարեցին Լեանգ Տեդոնգ քարանձավում առնվազն 45,000 տարեկան ժայռապատկերների հայտնաբերման մասին։ Համաձայն Science Advances ամսագրի, խոզերի ժայռապատկերները մարդու կողմից այդ տարածաշրջանում բնակություն հաստատելու ամենավաղ վկայություններն են[33][34]։ Հաղորդվում էր, որ տարածաշրջանում կլիմայի փոփոխության հետևանքով այն արագորեն վատթարանում է[35]։

Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բհիմբետկայի ժայռապատկերները

Բհիմբետկայի ժայռերում գտնվող ապաստարանները Հնդկաստանում մարդկային կյանքի ամենավաղ հետքերից են։ Բհիմբետկայի նկարները թվագրվում են մոտավորապես մ․թ․ա․ 8,000 տարվա[36][37][38][39][40]։ Նմանատիպ նկարներ հայտնաբերվել են Հնդկաստանի այլ մասերում նույնպես։ Թամիլ Նադում հնագույն պալեոլիթի նկարներ հայտնաբերվել են Կոմբայկադուում, Կիլվալայում, Սեթտավարայում և Նեհանուրպատում։ Օդիշայում դրանք հանդիպում են Յոգիմաթայում և Գուդահանդիում։ Կարնատակայում այդ նկարներից հայտնաբերվել են Բադամիի մոտակայքում գտնվող Հիրեգուդդայում։ Երկրաչափական պատկերներից բաղկացած ամենավերջին նկարները արվել են միջնադարյան ժամանակաշրջանում։ Նկարները արված են հիմնականում կարմիր և սպիտակ գույներով, ժամանակ առ ժամանակ կանաչ և դեղին և պատկերում են քարանձավներում ապրող մարդկանց կյանքն ու ժամանակները, այդ թվում՝ ծննդաբերության, պարերի և խմելու տեսարաններ, կրոնական ծեսեր և թաղումներ, ինչպես նաև այդ վայրերին բնորոշ կենդանիներ[41]։

Հարավային Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամիբիայի Ապոլոն 11 քարանձավում հայտնաբերված նկարները, ըստ գնահատականների, թվագրվում են մոտավորապես 25,500-27,500 տարվա[42]։

2011 թվականին հնէաբանները Բլոմբոս քարանձավում պեղված այլ նյութերի մեջ գտել էին մի փոքրիկ ժայռի բեկոր, Քեյփթաունից մոտ 300կմ (190 մղոն) դեպի արևելք՝ Հարավային Աֆրիկայի հարվային հրվանդանի ափամերձ գոտում։ Յոթ տարվա մանրակրկիտ փորձարկումներից հետո հայտնաբերվել է, որ ժայռի վրա նկարված գծերը արվել են ձեռքով և օքրե մատիտով և թվագրվում են 73,000 տարվա[43][44]։

Ավստրալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկար Ջաբիրու Դրիմինգում, Կակադու ազգային պարկ

Ավստրալիայի Քիմբերլի և Կակադու շրջաններում հայտնաբերվել են վաղ քարանձավային նկարներ, որոնք կատարվել են օքրայով։ Օքրան օրգանական նյութ չէ, ուստի ածխածնային մեթոդով թվագրումը այս նկարների համար հաճախ անհնար է։ Մինչ այժմ 17,300 տարեկան թվագրությամբ կենգուրուի ամենահին նկարը հայտնաբերվել է Քիմբերլի շրջանում[45]։ Երբեմն նկարի մոտավոր թվագրությունը կամ առնվազն դարաշրջանը կարելի է ենթադրել նկարի բովանդակությունից, գտածոներից, կամ օրգանական նյութերից, որոնք խառնվել են ներկերին[10]։

Արնեմ-Լենդում հայնաբերված կարմիր օքրայով արված նկարներում պատկերված են էմու ջայլամին նման երկու թռչուն։ Մի հնէաբան պարզել է, որ այդ նկարները պատկերում են մեգաֆաունայի հսկա թռչուններ, որոնք վերացել են ավելի քան 40,000 տարի առաջ․ սակայն, այս ենթադրությունը վերջնական չէ նկարների թվագրությունը որոշելու համար։

Ուիթսանդեյ կղզիների Հուկ կղզին համարվում է մի շարք քարանձավային նկարների տուն, որոնք ստեղծվել են ծովագնաց Նգարո մարդկանց կողմից[46]։

Հոլոցենի քարանձավային արվեստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժայռապատկերներ Էրիթրեայում

Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպինների Տաբոն քարանձավում ամենահին արվեստի գործը շնաձկան ռելիեֆն է, որը պատկերված է քարանձավի մուտքի վերևում։ Այն մասամբ այլանդակվել է։ Հնդկաստանի Կերալա նահանգի Էդակկալայի քարանձավներում կան նկարներ, որոնց ժամանակաշրջանը տատանվում է նեոլիթից սկսած մինչև մ․թ․ա․ 5000 կամ մ․թ․ա․ 1000 թվականները[47][48][49]։

Ադի Ալաուտի քարանձավի ժայռապատկեր, Էրիթրեա
Ժայռապատկերներ Հյուսիսային Սոմալիլենդի Լաաս Գիլլ համալիրում։

Հյուսիսային Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասսիլին Աջջերի քարանձավային արվեստը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։

Ալժիրի հարավ-արևելքում գտնվող Տասսիլին Աջջերի լեռներում հայնաբերվել են քարանձավային շատ նկարներ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն հանդիսացող ժայռապատկերներն առաջին անգամ հայտնաբերվել են 1933 թվականին և իրենցից ներկայացնում են 15,000 փորագրություններ և գծանկարներ, որոնք պատկերում են տարաբնույթ կենդանիների միգրացիաներ, կլիմայական և մարդու բնակության օրինաչափությունների փոփոխություններ Սահարայի այդ հատվածում՝ մ․թ․ա․ 6,000 թվականից մինչև ուշ անտիկ ժամանակաշրջան[50]։ Քարանձավային այլ նկարներ նույնպես հայտնաբերվել են Լիբիայի Ակակուս, Մեսակ Սեթթաֆեթ և Թադրարտ շրջաններում և Սահարայի այլ շրջաններում, այդ թվում՝ Այր լեռներ, Նիգեր և Տիբեստի, Չադ։

Լողորդների քարանձավը և Կենդանիների քարանձավը գնտվում են Եգիպտոսի հարավ-արևմուտքում, Լիբիայի հետ սահմանի մոտ, Սահարա անապատի լեռնային Գիլֆ Կեբիր շրջանում։ Լողորդների քարանձավը հայտնաբերվել է 1933 թվականի հոկտեմբերին հունգարացի հետազոտող Լասլո Ալմասիի կողմից։ Տեղանքը պարունակում է լողացող մարդկանց ժայռապատկերներ, որոնք, ըստ գնահատումների, ստեղծվել են 10,000 տարի առաջ՝ Սառցե դարաշրջանում։

2020 թվականին Զբոսաշրջության և Հնությունների նախարարության հնագիտական առաքելության ընթացքում Վադի Ալ-Սուլմա տարածքում հայտնաբերվեց կրաքարե քարանձավ, որը զարդարված էր կենդանիների պատկերներով` ավանակներ, ուղտեր, եղնիկներ, ջորիներ և լեռնային այծեր։ Քարանձավը ունի 15 մետր խորություն և 20 մետր բարձրություն[51][52]։

Հարավային Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուշմենական ժայռապատկերներ Հարավային Աֆրիկայի Արևմտյան Կապում։

Ուխախլամբա/Դրակենսբերգ պարկում, որն այժմ մոտ 3,000 տարեկան է, շուրջ 8,000 տարի առաջ այդտեղ բնակություն հաստատած բուշմենները նկարներում պատկերել են կենդանիներ և մարդիկ, ենթադրվում է, որ դրանք կրոնական հավատալիքներ են։ Մարդկային կերպարները ավելի շատ տարածված են Աֆրիկայի ժայռապատկերներում քան Եվրոպայի[53]։

Հյուսիսային Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարված քարանձավ, Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա շրջան

Մոնոխրոմ և պոլիխրոմ քարանձավային նկարներ և որմնանկարներ կան Ստորին Կալիֆոռնիայի և Հարավային Ստորին Կալիֆոռնիայի շրջաններում, որոնք ներառում են նախակոլումբիական նկարներ՝ մարդիկ, ցամաքային կենդանիներ և վերացական դիզայններ։ Այս նկարները հիմնականում գտնվում են այդ շրջանի լեռներում, բայց կարելի է գտնել նաև հեռավոր լեռներում և ժայռերի ապսատարաններում։

Չումաշ ցեղերի բնիկ նկարիչները ստեղծել են քարանձավային նկարներ, որոքն տեղակայված են ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի ներկայիս Սատնա Բարբարա, Վենտուրա և Սան Լուիս Օբիսպո շրջաններում։

Ամերիկայի բնիկների պատկերագրության օրինակներ կան Միացյալ Նահանգների հարավ-արևմտյան քարանձավներում։ 6,000 տարվա պատմություն ունեցող քարանձավային արվեստ է հայտնաբերվել Թենեսի նահանգի Քամբերլենդ սարահարթի շրջանում[54]։

Հարավային Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավային նկարներ Բրազիլիայի Սեռա դա Կապիվարա ազգային պարկում

Սեռա դա Կապիվարան ազգային պարկ է Բրազիլիայի հյուսիս-արևելքում, որտեղ կան բազմաթիվ նախապատմական նկարներ․ պարկը ստեղծվել է նախապատմական նկարները և գտածոները պաշտպանելու համար։ Այն համաշխարհային ժառանգության օբյեկտ է դարձել 1991 թվականին։ Նրա ամենահայտնի հնագիտական հուշարձանը Պեդրա Ֆուրադան է։

Այն գտնվում է Պիաուի նահանգում։ Մակերեսը կազմում է 1291․4 քառակուսի կիլոմետր(319,000 ակր)։ Ամերիկյան մայրցամաքներում տարածքն ունի նախապատմական փոքր ֆերմերային տնտեսությունների ամենամեծ կենտրոնացնումը։ Գիտական ուսումնասիրությունները հաստատում են, որ Կապիվարա լեռնաշղթան նախապատմական ժամանակաշրջանում եղել է խիտ բնակեցված։

Կուևա դե լաս Մանոս քարանձավը գտնվում է Արգենտինայի Սանտա Կրուս գավառում, Պերիտո Մորենո քաղաքից 163 կմ (101 մղոն) հարավ՝ Ֆրանցիսկո Պ․ Մորենո ազգային պարկի սահմաններում, որն իր մեջ ներառում է հնագիտական և հնէաբանական նշանակության բազմաթիվ վայրեր։

Քարանձավում պատկերված են ձեռքի նկարներ։ Բացի դրանից կան նաև մարդկանց, գուանակոների, նանդուների, կատվազգիների և այլ կենդանիների պատկերներ, ինչպես նաև երկրաչափական ձևեր, զիգզագ պատկերներ, արևի պատկերներ և որսորդական տեսարաններ։ Նմանատիպ նկարներ, չնայած ավելի փոքր թվով, կարելի է գտնել մոտակա քարանձավներում։ Նկարների գույները տարբերվում են կարմիրից մինչև սպիտակ, սև կամ դեղին։ Ձեռքերի մեծ մասը ձախ ձեռքեր են, ինչը խոսում է այն մասին, որ նկարիչները աջ ձեռքով պահում էին ցողող խողովակը։

Հարավարևելյան Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժայռապատկերներ կան Թաիլանդի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Բիրմայի քարանձավներում։ Թաիլանդի Թաի-Բիրմական սահմանի երկայնքի քարանձավներում, Կենտրոնական Թաիլանդի Պետչաբուն լեռնաշղթայի և Նակորն Սավան նահանգի Մեքոնգ գետին նայող բոլոր քարանձավներում կան ժայռապատկերներ։ Մալայզիայում Տամբունի ժայռապատկերները թվագրվում են 2000 տարվա, իսկ նրանք, որոնք գտնվում են Նիա քարանձավի ազգային պարկում՝ 1200 տարվա։ Մարդաբան Այվոր Հյու Նորման Էվանսը 1920-ականների սկզբին այցելել է Մալայզիա և պարզել, որ որոշ ցեղեր(հատկապես Նեգրիտոսները) դեռ նկարում էին քարանձավային նկարներ և նկարներում ավելացրել էին ժամանակակից առարկաների պատկերներ, ներառյալ ավտոմեքենաներ։[55]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 M. Aubert et al., "Pleistocene cave art from Sulawesi, Indonesia", Nature volume 514, pages 223–227 (09 October 2014). "using uranium-series dating of coralloid speleothems directly associated with 12 human hand stencils and two figurative animal depictions from seven cave sites in the Maros karsts of Sulawesi, we show that rock art traditions on this Indonesian island are at least compatible in age with the oldest European art. The earliest dated image from Maros, with a minimum age of 39.9 kyr, is now the oldest known hand stencil in the world. In addition, a painting of a babirusa (‘pig-deer’) made at least 35.4 kyr ago is among the earliest dated figurative depictions worldwide, if not the earliest one. Among the implications, it can now be demonstrated that humans were producing rock art by ∼40 kyr ago at opposite ends of the Pleistocene Eurasian world."
  2. Brumm, Adam; Oktaviana, Adhi Agus; Burhan, Basran; Hakim, Budianto; Lebe, Rustan; Zhao, Jian-xin; Sulistyarto, Priyatno Hadi; Ririmasse, Marlon; Adhityatama, Shinatria; Sumantri, Iwan; Aubert, Maxime (2021-01-01). «Oldest cave art found in Sulawesi». Science Advances (անգլերեն). 7 (3): eabd4648. doi:10.1126/sciadv.abd4648. ISSN 2375-2548. PMC 7806210. PMID 33523879.
  3. Ferreira, Becky (January 13, 2021). «Pig Painting May Be World's Oldest Cave Art Yet, Archaeologists Say - The depiction of the animal on an Indonesian island is at least 45,500 years old, the researchers say». The New York Times. Վերցված է January 14, 2021-ին.
  4. 4,0 4,1 . D. L. Hoffmann; C. D. Standish; M. García-Diez; P. B. Pettitt; J. A. Milton; J. Zilhão; J. J. Alcolea-González; P. Cantalejo-Duarte; H. Collado; R. de Balbín; M. Lorblanchet; J. Ramos-Muñoz; G.-Ch. Weniger; A. W. G. Pike (2018). «U-Th dating of carbonate crusts reveals Neandertal origin of Iberian cave art». Science. 359 (6378): 912–915. doi:10.1126/science.aap7778. PMID 29472483. "we present dating results for three sites in Spain that show that cave art emerged in Iberia substantially earlier than previously thought. Uranium-thorium (U-Th) dates on carbonate crusts overlying paintings provide minimum ages for a red linear motif in La Pasiega (Cantabria), a hand stencil in Maltravieso (Extremadura), and red-painted speleothems in Ardales (Andalucía). Collectively, these results show that cave art in Iberia is older than 64.8 thousand years (ka). This cave art is the earliest dated so far and predates, by at least 20 ka, the arrival of modern humans in Europe, which implies Neandertal authorship."
  5. 5,0 5,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «NYT-20181107-cz» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. 6,0 6,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «NAT-20181107» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  7. Aubert, M.; և այլք: (11 December 2019). «Earliest hunting scene in prehistoric art». Nature. 576 (7787): 442–445. doi:10.1038/s41586-019-1806-y. PMID 31827284. S2CID 209311825.
  8. 8,0 8,1 Ferreira, Becky (11 December 2019). «Mythical Beings May Be Earliest Imaginative Cave Art by Humans - The paintings on an Indonesian island are at least 43,900 years old and depict humanoid figures with animal-like features in a hunting scene». The New York Times. Վերցված է 12 December 2019-ին.
  9. Welsh, Liz; Welsh, Peter (2000). Rock-art of the Southwest: a Visitor's Companion (1st ed.). Berkeley, California: Wilderness Press. էջ 62. ISBN 0-89997-258-6.
  10. 10,0 10,1 Valladas, Helene (1 September 2003). «Direct radiocarbon dating of prehistoric cave paintings by accelerator mass spectrometry». Measurement Science and Technology. 14 (9): 1487–1492. doi:10.1088/0957-0233/14/9/301.
  11. 11,0 11,1 Hoffmann, D.L.; Pike, A.W.; García-Diez, M.; Pettitt, P.B.; Zilhão, J. (2016). «Methods for U-series dating of CaCO3 crusts associated with Palaeolithic cave art and application to Iberian sites». Quaternary Geochronology. 36: 104–119. doi:10.1016/j.quageo.2016.07.004.
  12. Aubert, M. et al Palaeolithic cave art in Borneo // Nature (2018)
  13. Clottes, Jean (October 2002). «Chauvet Cave (ca. 30,000 B.C.)». Heilbrunn Timeline of Art History. New York: The Metropolitan Museum of Art. Վերցված է 11 May 2013-ին.
  14. Pettitt, Paul (1 November 2008). «Art and the Middle-to-Upper Paleolithic transition in Europe: Comments on the archaeological arguments for an early Upper Paleolithic antiquity of the Grotte Chauvet art». Journal of Human Evolution. 55 (5): 908–917. doi:10.1016/j.jhevol.2008.04.003. PMID 18678392.
  15. Zorich, Zach (March–April 2011). «A Chauvet Primer». Archaeology. 64 (2): 39.
  16. Ghemis, Calin; Clottes, J.; Gely, B.; Prudhomme, F. (2011). «An Exceptional Archaeological Discovery – the "Art Gallery" in Coliboaia Cave». Acta Archaeologica Carpathica. XLVI. ISSN 0001-5229. Վերցված է 7 March 2013-ին.
  17. Zorich, Zach (January–February 2012). «From the Trenches – Drawing Paleolithic Romania». Archaeology. 65 (1). Վերցված է 7 March 2013-ին.
  18. Masters, Emma (May 31, 2010). «Megafauna cave painting could be 40,000 years old». Australian Broadcasting Commission (ABC). Վերցված է 30 December 2012-ին.
  19. McGuirk, Rod (June 18, 2012). «Australian rock art among the world's oldest». Christian Science Monitor. AP. Վերցված է 30 December 2012-ին.
  20. Gray, Richard (5 October 2008). «Prehistoric cave paintings took up to 20,000 years to complete». The Telegraph. Վերցված է 30 December 2012-ին.
  21. O'Hara, K. (2014). Cave Art and Climate Change, Archway Publishing.
  22. Foundation, Bradshaw. «Hand Paintings and Symbols in Rock Art». bradshawfoundation.com.
  23. «Hunting magic in rock art». Bradshaw Foundation. 9 December 2019. Վերցված է 2021-05-25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  24. Bronowski, Jacob (1990) [1973]. The Ascent of Man. London: BBC Books. էջ 54. ISBN 978-0-563-20900-3.
  25. Whitley, David S. (2009). Cave Paintings and the Human Spirit: The Origin of Creativity and Belief. Prometheus. էջ 35. ISBN 978-1-59102-636-5.
  26. Guthrie, R. Dale (2005). «Preface: Reassembling the Bones». The Nature of Paleolithic Art. Chicago [u.a.]: Univ. of Chicago Press. ISBN 978-0-226-31126-5. Վերցված է 31 December 2012-ին.
  27. Hammond, Norman (September 11, 2009). «Cave painters' giveaway handprints at Pech-Merle». The Times. Վերցված է 31 December 2012-ին.
  28. «Башкирия: новые исследования "состарили" наскальные рисунки Каповой пещеры в два раза». u7a.ru. Վերցված է 2019-10-11-ին.
  29. https://www.youtube.com/watch?v=hJnEQCMA5Sg Why are these 32 symbols found in caves all over Europe | Genevieve von Petzinger
  30. Aubert, M.; և այլք: (2014). «Pleistocene cave art from Sulawesi, Indonesia». Nature. 514 (7521): 223–227. doi:10.1038/nature13422. PMID 25297435. S2CID 2725838. «using uranium-series dating of coralloid speleothems directly associated with 12 human hand stencils and two figurative animal depictions from seven cave sites in the Maros karsts of Sulawesi, we show that rock art traditions on this Indonesian island are at least compatible in age with the oldest European art. The earliest dated image from Maros, with a minimum age of 39.9 kyr, is now the oldest known hand stencil in the world.»
  31. Khoit tsenkher cave rock painting – UNESCO World Heritage Centre
  32. Chazine, J-M. (2005). «Rock Art, Burials, and Habitations: Caves in East Kalimantan» (PDF). Asian Perspectives. 44 (1): 219–230. doi:10.1353/asi.2005.0006. hdl:10125/17232. S2CID 53372873. Վերցված է 12 May 2013-ին. Fage, Luc-Henri (August 2005). «Hands Across Time: Exploring the Rock Art of Borneo». National Geographic. 208 (2): 44–45. Վերցված է 7 October 2013-ին.
  33. France-Presse, Agence (2021-01-13). «World's 'oldest known cave painting' found in Indonesia». The Guardian (անգլերեն). Վերցված է 2021-02-24-ին.
  34. «Indonesia: Archaeologists find world's oldest animal cave painting». BBC News (բրիտանական անգլերեն). 2021-01-14. Վերցված է 2021-02-24-ին.
  35. «Indonesia: Climate change destroying world's oldest animal painting». BBC News (բրիտանական անգլերեն). 2021-05-19. Վերցված է 2021-05-19-ին.
  36. Mathpal, Yashodhar (1984). Prehistoric Painting Of Bhimbetka (անգլերեն). Abhinav Publications. էջ 220. ISBN 9788170171935.
  37. Tiwari, Shiv Kumar (2000). Riddles of Indian Rockshelter Paintings (անգլերեն). Sarup & Sons. էջ 189. ISBN 9788176250863.
  38. Rock Shelters of Bhimbetka (PDF). UNESCO. 2003. էջ 16.
  39. Mithen, Steven (2011). After the Ice: A Global Human History, 20,000 - 5000 BC (անգլերեն). Orion. էջ 524. ISBN 9781780222592.
  40. Javid, Ali; Jāvīd, ʻAlī; Javeed, Tabassum (2008). World Heritage Monuments and Related Edifices in India (անգլերեն). Algora Publishing. էջ 19. ISBN 9780875864846.
  41. «Rock Shelters of Bhimbetka». World Heritage Site. Վերցված է 2009-12-22-ին.
  42. «Apollo 11 (ca. 25,500–23,500 B.C.) and Wonderwerk (ca. 8000 B.C.) Cave Stones». Heilbrunn Timeline of Art History. New York: The Metropolitan Museum of Art. October 2000. Վերցված է 11 May 2013-ին.
  43. St. Fleur, Nicholas (12 September 2018). «Oldest Known Drawing by Human Hands Discovered in South African Cave». The New York Times. Վերցված է 15 September 2018-ին.
  44. Sample, Ian (2018-09-12). «Earliest known drawing found on rock in South African cave». The Guardian (անգլերեն). Վերցված է 2018-09-12-ին.
  45. «Australia: Oldest rock art is 17,300-year-old kangaroo». BBC News. BBC. 23 February 2021. Վերցված է 25 February 2021-ին.
  46. «Whitsunday national park islands - Nature, Culture and History». Queensland Government. The State of Queensland (Department of National Parks, Sport and Racing). Վերցված է 16 October 2017-ին.
  47. «'Edakkal cave findings related to Indus Valley civilization». The New Indian Express. 2009-10-22. Վերցված է 2012-08-17-ին.
  48. «Sarasvati River Indus Script Ancient Village Or». Scribd.com. Վերցված է 2012-08-17-ին.
  49. «Symbols akin to Indus valley culture discovered». Hindustan Times. 2009-09-29. Արխիվացված է օրիգինալից 2011-01-28-ին. Վերցված է 2012-08-17-ին.
  50. «Tassili n'Ajjer». UNESCO World Heritage Center. Վերցված է 31 December 2012-ին.
  51. «Ancient cave with distinguished engravings depicting scenes of animals discovered in Sinai - Ancient Egypt - Heritage». Ahram Online (անգլերեն). Վերցված է 2020-09-09-ին.
  52. «Photos: Archaeologists uncover ancient cave in North Sinai». Egypt Independent (ամերիկյան անգլերեն). 2020-04-26. Վերցված է 2020-09-09-ին.
  53. Jaroff, Leon (1997-06-02). «Etched in Stone». Time. Վերցված է 2008-10-07-ին. «Wildlife and humans tend to get equal billing in African rock art. (In the caves of western Europe, by contrast, pictures of animals cover the walls and human figures are rare.) In southern Africa, home to the San, or Bushmen, many of the rock scenes depicting people interpret the rituals and hallucinations of the shamans who still dominate the San culture today. Among the most evocative images are those believed to represent shamans deep in trance: a reclining, antelope-headed man surrounded by imaginary beasts, for example, or an insect-like humanoid covered with wild decorations.»
  54. Simekm Jan F.; Alan Cressler; Nicholas P. Herrmann; Sarah C. Sherwood (2013). «Sacred landscapes of the south-eastern USA: prehistoric rock and cave art in Tennessee». Antiquity. 87 (336): 430–446. doi:10.1017/S0003598X00049048.
  55. Weber, George. «The Semang». The Negrito of Malaysia. Արխիվացված է օրիգինալից 24 July 2013-ին. Վերցված է 11 May 2013-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ ավազարկղ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս