Իսպանիայի միջերկրածովյան ափերի ժայռապատկերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսպանիայի միջերկրածովյան ափերի ժայռապատկերներ
Rock art of the Iberian Mediterranean Basin*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Իսպանիա
Տիպ
Չափանիշներ iii[1]
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1998  (անհայտ նստաշրջան)
Համար 874
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Իսպանիայի միջերկրածովյան ափերի ժայռապատկերներ (իսպ.՝ Arte rupestre del arco mediterráneo de la Península Ibérica), Միջերկրածովյան ավազանի նախապատմական արվեստի ավելի քան 700 օբյեկտների խումբ, որը նաև հայտնի է որպես Լևանտին արվեստ (Levantine art)։ Դրանք 1998 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվեցին որպես Համաշխարհային ժառանգության տարածք։ Օբյեկտները գտնվում են Իսպանիայի արևելյան մասում և պարունակում են ժայռային արվեստ, որը թվագրվում է դեռևս Հին քարի դարի կամ Քարի դարաշրջանի՝ Միջին քարի դարում։ Արվեստը բաղկացած է մարդկանց և կենդանիների փոքրիկ ներկված դեմքերից, որը այս շրջանի ամենաառաջադեմ և տարածված արվեստն է, անշուշտ, Եվրոպայում և, թերևս, աշխարհում։ Այս արվեստը ձևավորվել է ավելի վաղ շրջանում։ Հատկանշական է վայրերի մեծ քանակը, որոնցից շատերը կենտրոնացած են Եվրոպայում։

Պատմական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջերկրածովյան ափերի ժայռապատկերների ժամանակաշրջանի մասին շատ բանավեճեր են եղել, թե արդյոք նրանք պատկանում են Միջին քարի դարի, Հին քարի դարի, թե Նոր քարի դարի ժամանակաշրջանին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով, Համաշխարհային ժառանգության տարածքում հնագույն արվեստը ձևավորվել է մ.թ.ա. 8000 թվականից է, իսկ վերջին տվյալներով՝ մոտ մ.թ.ա. 3500-ական թվականներից։

Արվեստը արտացոլում է հիմնականում մարդկանց կյանքը՝ որոնք օգտագորշում էին որսորդ-հավաքող տնտեսական համակարգերը, «որոնք աստիճանաբար ներգրավեցին Հին քարի դարի տարրեր իրենց մշակութային ուղեբեռներում»[2]։ Ավելի ուշ պատկերվածները ցույց էին տալիս տղամարդկանց՝ ձիերով, և ցուցադրված որոշ կենդանիներ, որոնք կարող էին ընտելացվել[3]։ Լևանտին արվեստի ժամանակագրությունը համընկնում է Իբերիայի սխեմատիկ արվեստի հետ, երկու տեսակի արվեստի օրինակները կարելի է գտնել որոշ վայրերում։

Նկարները, կարծես, արտադրվել են Հյուսիսային Աֆրիկայի բնակչության ներհոսքից հետո, երբ նրանք խառնվեցին Իբերիայի ավելի վաղ շրջանից մնացած բնակչությանը[4]։

The Dance of Cogul

Հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևանտին արվեստը առաջին անգամ հայտնաբերվեց Տերյուելում 1903 թվականին։ Իսպանիայի պատմաբան Խուան Կաբրեն առաջինն էր ուսումնասիրել այս արվեստը, այն սահմանելով որպես Հին քարեդարյան արվեստ[5]։ Գնահատումը որպես Հին քարեդարյան արվեստ վիճարկվել է տարբեր պատճառներով, այդ թվում այն փաստը, որ այնտեղ ոչ մի սառցադաշտային կենդանական աշխարհ չի պատկերվել։ Անտոնիո Բելտրան Մարտինեսը (Antonio Beltrán Martínez) և ուրիշներ, այս արվեստի սկիզբը համարում են Հին քարի դարը կամ Միջին քարի դարը, իսկ գագաթնակետը՝ Նոր քարի դարի ժամանակաշրջանը։

Բնութագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստը գտել է լայն տարածում, և ստեղծվել է մի քանի հազար տարիների ընթացքում․ լայնորեն ընդունված է, որ այն ցույց է տալիս ոճային և թեմատիկ զարգացում, որը արտացոլում է երկար էվոլյուցիա, առնվազն որոշ տեղական բազմազանություն և փոփոխություններ կյանքում, չնայած այս զարգացման վերաբերյալ մանրամասներ չկան։

Նկարիչները կարծես թե փետուրները օգտագործել են համեմատաբար բարդ նկարչական տեխնիկայով, համեմատած Հին քարի դարի արվեստի հետ, որի ժամանակաշրջանում օգտագործվում էին համեմատաբար պարզ նկարներ։ Նկարները հաճախ ուրվագծված են, ըստ էության, հիմնական մարմինը նկարելուց հետո։ Որոշ նկարներ մանրաբար փորագրված են, ոչ թե ներկված։ Նկարները համեմատաբար փոքր են, մոտավորապես 20,3 և 2,5 սանտիմետր, բարձր, և մեկ կամ երկու գույներով։ Ներկը, ընդհանուր առմամբ, շատ նուրբ էր, այն ստանալու համար օգտագործում էին հանքային հողերը (հաճախ կարմրավուն) կամ փայտածուխ, և նկարները պահպանվում էին պատերի պատնեշից ջրի մեջ խիտ ժայթքքող շատ թափանցիկ շերտով[6]։ Որոշ ֆիգուրներ ունեն մեկից ավելի նկար, ինչը հանգեցրել է այն պնդումներին, որ դրանք երկարատև ժամանակից հետո կրկնօրինակվել են, չնայած այդ տարբերակը համընդհանուր ընդունված չէ[7]։

Մարդը մեղր է հավաքում, Cuevas de la Araña,
Վալտորայի նկարը

Հին քարի դարի արվեստում հազվադեպ երևացող մարդկանց նկարները մեծ նշանակություն են ստանում Լևանտին արվեստում։ Կոգուլի «Պարողները» հայտնի նկարը պատկերված է շարժման օրինակով։ Որոշ տեսարաններ ցույց են տալիս, թե ինչպես է մեղրը հավաքվում՝ առավել հայտնի է Cuevas de la Araña en Bicorp նկարը։

Խմբակային նկարներում շատ ավելի լավ զարգացած զգացողություն կա, քան Հին քարի դարի արվեստի մեջ, և կենդանիների վազքը ցուցադրվում է «թռչող քառատրոփք» կոնվենցիայում։

Աղեղնաձիգի աղեղը ունի մեծ ճանաչում, ինչպես ժամանակի լավագույն զենքը՝ որոշ աղեղներ շատ մեծ են[8]։ Աղեղնավորի և նրանից հեռու գտնվող որսի միջև տարածությունը փոխանցելու խնդրի լուծման համար որոշ օբյեկտներում օգտագործում են որսորդական կենդանիների հետքը ցուցադրելու կոնվենցիա՝ բարդ և արդյունավետ լուծում[9]։

Լանդշաֆտի նկարագրությունը և բուսականությունը շատ քիչ են։ Հետաքրքիր բացառություն է Սելվա Պասկուլայում (Selva Pascuala) սնկերի պատկերումը[10]։ Կենդանիները, սակայն, շատ հաճախ են ներկայացված մեծ չաձսերով, հատկապես կաթնասունները, որոնք հարմար են որսալու համար։ Թռչունները, ձկները (նույնիսկ ափին մոտ) և միջատները հազվադեպ են երևում, բացի մեղուներից և մեղրի հավաքվումից։ Պատկերված կենդանիներից ոմանք ճանաչելի են։ Որոշ կենդանիներ մեկնաբանվել են որպես սառցե դարաշրջանի էկզոտիկ տեսակներ, որոնք այժմ սպառված են Եվրոպայում, բայց դա հակասական է։ Որոշ կենդանիներ փոխել են իրենց տեսակները։ Հիմնական տեսակները ներառում են՝

Կենդանիները հայտնվում են միայնակ կամ խմբերով։ Կենդանիների ներկայացվածության հետաքրքիր առանձնահատկությունն այն է, որ դրանք ընդհանուր առմամբ նկարվաշծ են պրոֆիլով, բայց ճակատներին՝ եղջյուրներ և նրանց առջև՝ հովիվներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://whc.unesco.org/en/list/874.
  2. http://whc.unesco.org/en/list/874 Rock Art of the Mediterranean Basin on the Iberian Peninsula, UNESCO
  3. Sandars, 87
  4. Sandars, 87, but see Washburn, 211 who disputes this.
  5. 'El arte rupestre en España
  6. Sandars, 87-89
  7. Beltrán Martínez, 56-57; Sandars, 87-88
  8. Sandars, 89-96; Beltrán Martínez, 54-55
  9. Sandars, 93-94
  10. Akers BP, Ruiz JF, Piper A, Ruck CA (2011). "A prehistoric mural in Spain depicting neurotropic Psilocybe mushrooms?". Economic Botany. doi:[1](չաշխատող հղում).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]