Նախնադարյան արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նախնադարյան արվեստ, նախնադարյան մշակութային ամբողջությունն է:

Վայրի ցուլի պատկեր Ալտամիրա քարանձավի պատին
Ձեռքերի նկարազարդումները պատկանում են արվեստի հնագույն նմուշներին

Հնագույն արվեստի գոյության անվիճելի վկայությունների թվին են պատկանում ուշ պալեոլիթի հուշարձանները (մ. թ. ա. 40-35 թվականներ)՝ աբստրակտ նշաններ, որոնք փորագրված են ժայռային մակերեսներին, ձեռքի վրձինների նկարազարդումներ, անիմալիստական քարանձավային պատկերներ, ոսկորից և քարից փոքր կենդանակերպ և մարդակերպ քանդակներ, փորագրություններ, ոսկորների, քարե սալիկների և եղջյուրների վրա արված հարթականդակներ:

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնադարյան արվեստի ծագման սաղմերը նկատվել են Մուստիերյան մշակույթի ժամանակաշրջանում: Այդ ժամանակաշրջանում առանձին առարկաների վրա համաչափորեն պատկերում էին փոսեր կամ խաչեր, որոնք քիչ-քիչ սկսում էին նմանվել զարդապատկերների: Նախնադարյան արվեստի մասին է վկայում նաև իրերի ներկումը (Օքրա)[1]: Զարդանախշերը կապված էին այսպես կոչված «վարքագծային արդիականության» հետ՝ տվյալ ժամանակաշրջանի մարդուն բնորոշ վարքագծով:

Արվեստի շատ տեսակներ, որոնք, հավանաբար, բնորոշ են պալեոլիթին, նյութական հետքեր չեն թողել: Ընդունված է համարել, որ մինչև մեր օրերը պահպանված քանդակներից և ժայռապատկերներից բացի, քարե դարաշրջանի հնագույն արվեստը ներկայացել է երաժշտությամբ, պարերով, ծիսական երգերով, ինչպես նաև գեոգլիֆներով՝ պատկերներ ծառի կեղևին, պատկերներ կենդանիների մաշկին, հատկանշական է մարմնի մասերին տարբեր գունանյութերով արված պատկերները, ժամանակակից լեզվով ասած՝ դաջվածքները:

Վաղ և միջին պալեոլիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազարամյակների պատմություն ունեցող զարդաքանդակները մատնանշում են բանական մարդու վերացական մտածողությունը: 2007 թվականին Մարոկկոյի արևելքում հայտնաբերվել են զարդարված խեցիներ, որոնցից որոշները զարդարված են եղել ուլունքներով. այդ խեցիները 82 հազար տարեկան են[2]: Բլոմբոս քարանձավում հայտնաբերվել են երկրաչափական պատկերներ՝ օքրայով ներկված[3], նաև ավելի քան 40 ներկված ռումբներ[4]: 90 հազար տարրվա պատմություն ունեցող կակղամորթների երեք խեցիները հնագետները գտել են Իսրայելում և Ալժիրում, նույնպես օգտագործվել որպես զարդեր[5]:

Առանձին գիտնականներ պնդում են, որ «Վեներան Բերեխատ-Ռամից» քանդակը ավելի քան արհեստական ծագում է հիշեցնում: Եթե նման մեկնաբանությունը հիմնավորված է, ապա արվեստը միայն Homo sapiens-ի մենաշնորհը չէ: Այն շերտերում, որտեղ հայտնաբերվել են նշված արձանիկները, պատկանում են այն ժամանակաշրջանին, երբ համապատասխան տարածքները բնակեցված են եղել մարդկանց այլ տեսակներով՝ Նեանդերթալյան մարդ: 43 հազար տարեկան երկու անցքերով քարանձավային արջի սնամեջ ազդրը ֆլեյտայի տպավորություն է թողնում, որը պատրաստել էր նեանդերթալացին՝ Դիվյե Բաբեի ֆլեյտա: Ստանիսլավ Դրոբիշևսկին հետևյալ կերպ է նկարագրում նեանդերթալացիներով բնակեցված քարանձավը[6].

Դա մի հարթ կտոր քարի հետ ոսկրային բեկոր է տնկել և հենվել է այդ փոքրիկ սեպիկի վրա: Երկու կողմերից կախված ոսկորների մեջ, ցանկության դեպքում, կարելի է տեսնել աչքերը, իսկ քարե կամուրջի վրա՝ քիթը: Հարցն այն է, թե արդյոք նեանդերթալացին գիտեր, թե ինչ է դեմքը:

Շատ մարդաբաններ (ներառյալ Ռ. Քլայնը) մերժում են նեանդերթալցիների՝ արվեստի մասին դատողությունները և դրանք համարում են գիտական կեղծ շահարկումներ: Այսպիսով, ըստ սահմաված փաստերի՝ նախնադարյան արվեստը գոյություն ունի ավելի քան 45 հազար տարի:

Ուշ պալեոլիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշ պալեոլիթի դարաշրջանում (40-35 - 10 հազար տարի առաջ) պլաստիկայի առաջին անվիճելի նմուշներն են ի հայտ գալիս (այսպես կոչված՝ «պալեոլիթյան վեներաներ»), ծաղկում են ապրում քարանձավային գեղանկարչությունը, ժայռապատկերային ու ոսկորային փորագրությունը: Հետքաբանները պարզել են, որ, այսպես կոչված «գավազանները», որոնք զարդարված են եղել փորված փոսերով, պարանների պատրաստման ժամանակ պտույտի դեր են կատարել[7]: Լիեժի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ 20,4 սմ երկարությամբ մամոնտի ոսկորից պատրաստված գավազանը՝ 7 և 9 մմ տրամագծով ու չորս անցքերով, որոնք շրջանակված են եղել հստակ պարուրաձև կտրվածքներով, օգտագործել են բուսական մանրաթելերից պարանների պատրաստման համար, որոնք պեղվել են Հոլե Ֆելսի քարանձավի շրջանում[8]:

Պալեոլիթի դարաշրջանի նկարիչը պատկերել է այն, ինչը հուզել է իր երևակայությունը, առավել հաճախ այն կենդանիները, որոնց որսացել է՝ եղնիկներ, ձիեր, զուբրեր, մամոնտներ, ռնգեղջյուրներ: Ավելի քիչ են հանդիպում գիշատիչների պատկերները, որոնք վտանգ էին ներկայացնում նախնադարյան մարդու համար՝ առյուծներ, ընձառյուծներ, բորենիներ, արջեր: Մարդկանց ֆիգուրները հազվադեպ են (ընդ որում՝ տղամարդկանց պատկերներ չեն հանդիպում մինչև պալեոլիթի ավարտը):

Մարդու կողմից մշակված կենդանիների ժանիքները և ոսկորները տեղափոխում էին այլ վայրեր: Այսպես, Եվրոպայի կենտրոնում (Գեներսդորֆ) հայտնաբերվել են ծովային կակղամորթների մշակված խեցիներ, որոնք այդտեղ են բերվել Միջերկրական ծովի ափերից: Ցավոք, ծովի մակարդակի բարձրացումը, որը տեղի է ունեցել ի հաշիվ սառցադաշտերի հալեցման, թույլ չի տալիս ուսումնասիրել պալեոլիթի ծովափնյա բնակավայրերը, որոնք մեծամասամբ ջրի տակ են անցել:

21 -րդ դարասկզբին ամենահին ժայռապատկերն էին ֆրանսիական Շովե քարանձավում ռնգեղջյուրների ճակատամարտի տեսարանի պատկերը[9]: 2012 թվականի հունիսին «Science» ամսագրում հրապարակվել են Շովանի և իսպանական 11 քարանձավների տարիքը: Գիտնականների միջազգային խմբին առաջին անգամ հաջողվել է ստանալ հնագույն քարանձավային որմնանկարների թվագրման ժամանակը: Շովայի քարանձավում սև ռնգեղջյուրների պատկերները 35,3-38,8 հազար տարվա պատմություն ունեն: Կերխիի իսպանական քարանձավը 43,5-42,3 հազար տարեկան է[10][11]:

Միջին քարի դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին քարի դարում (Մ. թ. ա. 10-ից մինչև 8-րդ հազարամյակ) կարևոր տեղ են զբաղեցնում բազմագործոն կոմպոզիցիաները, որոնք պատկերում էին մարդուն գործողության մեջ. մարտերի տեսարաններ, որսորդություններ և այլն:

Նոր քարի դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր քարե դարին (մ. թ. ա. 8-րդ հազարամյակից ի վեր) են պատկանում Եվրոպայի, Հարավային Ամերիկայի և Ասիայի տարածքներում հայտնաբերված տարբեր մեգալիթյան շինությունների ավերակները: Առավել հայտնիների թվին են պատկանում Անգլիայի Սթոունհենջը՝ ուղղահայաց քարերով (կրոմլեխներով), և մինչև 50 տոննա քաշով անմշակ օբելիսկ քարերը Կարնաքյան դաշտում:

Այդ ընթացքում պատկերները սկսեցին փոխարինվել վերացական հասկացություններով, ձևավորվեցին դեկորատիվ-կիրառական արվեստի բազմաթիվ տեսակներ (կերամիկա, մետաղի մշակում, մանածագործություն), այս ամենի հատ լայն տարածում ստացավ զարդարվեստը:

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարզունակ քանդակարգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակի հնագույն անվիճելի նմուշները հայտնաբերվել են Շվաբական Ալբայում օրինյակի մշակույթի շերտերում (35-40 հազար տարի): Դրանց թվում է նաև հնագույն կենդանաբանական այգու մամոնտի ժանյակից պատրաստված մարդագայլերը:

Ուշ պալեոլիթին հատկապես բնորոշ են գեր կամ հղի կանանց արձանիկները, որոնք կոչվում են պալեոլիթիկ վեներաներ: Տիպաբանորեն նման արձանիկները հայտնաբերվել են Եվրասիայի միջին մասում՝ Պիրենեյներից մինչև Բայկալ լճի հսկայական տարածքում: Այդ արձանիկները փորագրված են ոսկորներից, ժանիքներից և այլ հանածոներից՝ կալցիտ, մերգել, կրաքար: Հայտնի են նաև կավից ձուլված արձանիկները՝ որպես խեցեղենի հնագույն նմուշներ: Ավելի ու ավելի ստիլիզացված կանացի ֆիգուրները՝ չափազանցված մեծ կրծքերով ու հետույքներով, շարունակում էին ստեղծվել Բալկանյան նեոլիթի մշակույթներում՝ կիկլադյան մշակույթ:

Պալեոլիթում մեծ տարածում են գտել փայտե արձանիկները, բայց սրանք, նյութի համեմատաբար նուրբ լինելու պատճառով, չեն պահպանվել: Գիտնականներին հայտնի փայտե պլաստիկայի առաջին նմուշը՝ Շիգիրյան կուռքը, հայտնաբերվել է Սվերդլովսկի մարզում: Վերջինիս ավելի քան 11 հազար տարեկան է:

Քարանձավային նկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալեոլիթի դարաշրջանում արված բազմաթիվ ժայռապատկերներն ու քարանձավային նկարչության պատառիկները հասել են մինչև մեր օրեր: Նման նկարների մեծ մասը հայտնաբերվել է Եվրոպայում, սակայն նաև քարանձավային նկարչության օրինակներ կան աշխարհի այլ մասերում՝ Ավստրալիա, Հարավային Աֆրիկա, Սիբիրի տարածքում: Քարանձավային գեղանկարչության շատ նմուշներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ են:

35-39 հազար տարի առաջ ապրած նկարիչները Շովե քարանձավի պատերին հազարավոր կենդանիներ են պատկերել

Պատկերների ստեղծման ժամանակ օգտագործվել են հանքային ներկանյութեր (օքրա, մետաղների օքսիդներ), փայտածուխ և բուսական ներկանյութեր, որոնք խառնում էին կենդանիների ճարպին, արյանը կամ ջրին[12]: Նկարները համապատասխանեցրել են ժայռապատկերների գույնին և հիմնականում պատկերել են կենդանիներ: Սակայն կենդանիների պատկերներից բացի՝ Ժայռապատկերներում գերակշռում են նաև որսի տեսարանները, մարդկանց ֆիգուրները և ծիսական կամ ամենօրյա գործունեության տեսարանները:

Քարանձավային գեղանկարչությունն այսպիսով սերտ ու փոխադարձ կապի մեջ է եղել դիցաբանության և ծիսական պաշտամունքի հետ: Ժամանակի ընթացքում պատկերները ստանում են ստիլիզացիայի հստակ գծեր: Հնագույն նկարիչների վարպետությունն արտացոլվել է կենդանիների դինամիկան և բնութագրական հատկանիշները պատկերային միջոցներով փոխանցելու ունակության մեջ:

Մեգալիթյան ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեգալիթյան կառույցները նախապատմական ճարտարապետության նմուշներից են: Հայտնի են նաև մենհիր անվամբ: Եզրույթը խիստ գիտական չէ, ուստի մենհիրների և մեգալիթյան կառույցների սահմանման տակ հասկացվում է շինությունների բավականին մշուշոտ խումբ: Հինավուրց օրինակ է Տ տառի տեսքով զանգվածային սյուները, որոնք զարդարված են աբստրակտ պատկերագրություններով և կենդանիների պատկերներով՝ Պորտասար:

Մեգալիթյան կառույցները տարածված են ամբողջ աշխարհում՝ հիմնականում ծովափնյա շրջաններում: Եվրոպայում դրանք հիմնականում թվագրվում են էնեոլիթի և բրոնզի դարաշրջանով (մ. թ. ա. 3-2 հազարամյակ), բացառությամբ Անգլիայի, որտեղ մեգալիթները պատկանում են նեոլիթի դարաշրջանին: Մեգալիթյան հուշարձանները մեծ թիվ են կազմում Մեծ Բրիտանիայում, սակայն հանդիպում են նաև Միջերկրական ծովի ափին, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Արևմտյան Անգլիայիայում, Իռլանդիայում, Դանիայում և Իսրայելում: 20-րդ դարասկզբին կարծիք էր տարածվել, որ բոլոր մեգալիթները պատկանում են մեկ մշակույթի, սակայն ժամանակակից հետազոտությունները հերքում են այդ ենթադրությունը:

Մեգալիթների նշանակությունը միանգամայն հասկանալի չէ: Դրանցից շատերը համայնքային կառույցներ են՝ սոցիալականացման գործառույթով պայմանավորված: Նրանց կառուցումը պարզունակ տեխնիկայի պայմաններում բարդագույն խնդիր էր ներկայացնում և պահանջում էր մարդկանց մեծ զանգվածների միավորում: Որոշ մեգալիթյան կառույցներ, ինչպես, օրինակ, Կարնակաում (Բրետան) ավելի քան 3000 քարերի համալիրը, հանգուցյալների կամ նախնիների պաշտամունքի հետ կապված կարևոր արարողակարգային կենտրոններ էին: Նման մեգալիթները ծառայել են որպես գերեզմանոց: Մեգալիթների այլ համալիրներ, հավանաբար, ծառայել են աստղագիտական իրադարձությունների ժամանակը որոշելու համար, ինչպիսիք են՝ արևադարձն ու գիշերահավասարը:

Կենցաղային իրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենցաղային իրերի շարքը ներառում է խաղալիքներ երեխաների համար, զարդեր, հարդարանքի միջոցներ: Որպես կանոն՝ զարդերը պատրաաստվել են բրոնզից: Զարդապատկերները շատ պարզ էին՝ պարույրներ, օղակաձև և ալիքաձև գծեր: Զարդերը մեծ չափեր ունեին և միանգամից աչքի էին զարնվում:

Քարանձավային որմնանկարների ու նկարների հետ մեկտեղ այդ ժամանակ պատրաստել են նաև ոսկորից ու քարից պատրաստված զանազան արձաններ: Արձանիկները պատրաստում էին պարզունակ գործիքների օգնությամբ, որն էլ պահանջում էր բացառիկ համբերություն:

Առօրյա գործածության առարկաների (քարե գործիքներ և կավե անոթներ) զարդարումը գործնական անհրաժեշտություն չի ունեցել: Զարդեր ստանալու պրակտիկայի բացատրություններից մեկը քարե դարի մարդկանց կրոնական հավատալիքն է, մյուսը գեղեցկության պահանջն է և ստեղծագործական գործընթացից ուրախություն ստանալը[13]:

Ուսումնասիրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնադարյան առաջին գործերը, որոնք գրավել են գիտնականների ուշադրությունը, եղել են կենդանիների հոյակապ ռեալիստական պատկերներ՝ ոսկորների մակերևույթներին պլեյստոցենի դարաշրջանում պատկերված (որն ավարտվել է 11 հազար տարի առաջ) մեռած կենդանիների պատկերներ, ինչպես նաև բնական նյութերից պատրաստված հարյուրավոր փոքրիկ ուլունքներ (քարացած կալցիտային սպունգեր), որոնք հայտնաբերվել են Բուշ դե Պերտի կողմից 1830-ական թվականներին Ֆրանսիայի տարածքում: Այդ ժամանակ գտածոները վեճի առարկա էին դարձել սիրողական հետազոտողների, դոգմատիկ կրեացիոնիստների և աշխարհի աստվածային ծագմանը վստահ հոգևորականների միջև:

Պարզունակ արվեստում քարանձավային նկարչությունը ի սկզբանե հեղաշրջում էր: 1879 թվականին Մարիան՝ իսպանացի հնագետ Մ. Դե Սաուտոլի ութամյա դուստրը, Ալտամիրայի (Իսպանիայի հյուսիս) քարանձավի կամարների վրա հայտնաբերել է բիզոնների խոշոր (1-2 մետր) պատկերների կուտակում, որոնք նկարված են եղել կարմիր օքրայով ամենաբարդ դիրքերում: Դրանք քարանձավներում հայտնաբերված պալեոլիթյան գեղանկարչության առաջին նմուշներն էին: Սենսացիա էր դրանց մասին բարձրաձայնումը 1880 թվականին: Այս մասին առաջին անգամ գիրք է տպագրվում ռուսերենով 1912 թվականին. դա Սալոմոն Ռեյնահի հանրային դասախոսությունների թարգմանությունն էր, որը նա կարդացել էր Փարիզի բարձրագույն դպրոցներից մեկում 1902-1903 թվականներին[14]:

Արվեստի հնագույն հուշարձանների մեծ մասը, որոնք ի սկզբանե հայտնվել են գիտնականների տեսադաշտում, գտնվում է Եվրոպայի տարածքում: Հնագույն հուշարձանների թվին է դասվում Սահարայի անապատում գտնվող Տասսիլին Աջջերը, որը նշանավորվում է իր բազմաթիվ ժայռապատկերներով: Միայն 20-րդ դարի երկրորդ կեսին հայտնի են դարձել նախապատմական հուշարձաններ այլ մայրցամաքներում.

  • Ասիայում կան ավելի քան 40 հազար տարվա պատմություն ունեցող քարանձավներ (Սուլավեսի)[15][16]:
  • Ավստրալիա հայտնված առաջին մարդիկ թողել են որոշ պատկերներ, որոնք ավելի քան 27 հազար տարվա պատմություն ունեն:
  • Աֆրիկայի Նամիբիա պետության հարավում կան պատկերներ, որոնք ավելի քան 25 հազար տարեկան են[17]:
  • Ամերիկայի հարավում գտնվող որոշ քարանձավներ ունեն 15 հազար տարվա պատմություն[18]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Beaumont B.Peter and Bednarik G.Robert 2013. Tracing The Emergence of Palaeoart in Sub-Saharan Africa.
  2. В Марокко нашли 82-тысячелетние бусы // Lenta.ru. — 6 июня 2007
  3. https://www.nature.com/articles/d41586-018-06657-x
  4. Найдены самые древние бусы в мире
  5. «Study reveals 'oldest jewellery'», BBC
  6. Достающее звено. Книга 2. Люди - Станислав Дробышевский - Google Книги
  7. Новейшие исследования стоянки древнего человека Сунгирь во Владимирской области разрушили теорию, державшуюся почти 40 лет: парное захоронение детей содержит останки не мальчика и девочки, как считалось ранее, а двух мальчиков, 31 октября 2017
  8. Researchers discover how rope was made 40,000 years ago. Archaeologist from the University of Tübingen present a sophisticated tool carved from mammoth ivory that was used to make rope, 07/22/2016
  9. «Новости | Компьютерра»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին։ Վերցված է 2014-02-10 
  10. With Science, New Portrait of the Cave Artist - The New York Times
  11. U-Series Dating of Paleolithic Art in 11 Caves in Spain | Science
  12. Виталий Ларичев Исследование краски для наскальной живописи // Прозрение. — Издательство политической литературы, 1990. — 224 с. — 75 000 экз. — ISBN 5-250-00768-6
  13. «ПЕРВОБЫТНОЕ ИСКУССТВО»։ Медиаэнцинклопедия. Изобразительное искусство 
  14. Розенгрен, Матс О созидании, пещерном искусстве и восприятии: доксологический подход / пер. с англ. Д. Н. Воробьева // Вопросы философии. — 2019. — В. 8. — С. 80–93. — doi:10.31857/S004287440006036-4
  15. https://www.nature.com/articles/nature13422
  16. Portal, Jane. Korea: Art and Archaeology. Thames & Hudson, 2000. ISBN 0-7141-1487-1. P. 25.
  17. Coulson, David; Campbell, Alec. African Rock Art. Harry N. Abrams Inc., 2001. ISBN 0-8109-4363-8. P. 76-77.
  18. Lavallée, Danièle. The First South Americans. Bahn, Paul G (trans.). University of Utah Press, 1995. ISBN 0-87480-665-8. P. 94.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • История искусства зарубежных стран. Т.1. Первобытное общество. Древний Восток. Античность (под ред. Доброклонского М.В., Чубовой А.П.), 3-е изд.М., 1979
  • Первобытная археология. Человек и искусство. Под ред. Б.В. Боброва. Новосибирск, 2002. (ռուս.)
  • Первобытное искусство: Сб. / Под ред. Р. С. Васильевского. — Новосибирск: Наука, Сибирское отделение, 1976. — 180 с.: ил. (ռուս.)
  • Художественная культура первобытного общества. Под ре. М.С. Кагана. Спб., 1994 (ռուս.)
  • Мириманов В.Б.Первобытное и традиционное искусство. М., 1973 // Серия «Малая история искусств» (ռուս.)
  • Мириманов В. Б. Искусство и миф. Центральный образ картины мира. М., Согласие, 1997. (ռուս.)
  • Окладников А.П. Утро искусства. Л., 1967 (ռուս.)
  • Рогинский Я.Я. Об истоках возникновения искусства. М., 1982 (ռուս.)
  • Семёнов В. А. Первобытное искусство. Каменный век. Бронзовый век. Новая история искусства. Азбука-Классика. СПб, 2008. (ռուս.)
  • Столяр А.Д. Происхождение изобразительного искусства. М., 1985 (ռուս.)
  • Формозов А.А. Наскльные изображения и их изучение. М., 1987 (ռուս.)
  • Формозов А. А. Памятники первобытного искусства на территории СССР. М., 1966. 126 с. (ռուս.)
  • Фролов Б. А. Первобытная графика Европы. М., Наука, 1992. (ռուս.)
  • Шер Я.А. Первобытное искусство. Проблемы происхождения. Кемерово, 1998 (ռուս.)
  • A. W. G. Pike et al. U-Series Dating of Paleolithic Art in 11 Caves in Spain. Science 336, 1409 (2012); DOI: 10.1126/science.1219957. (անգլ.)
  • Bednarik, Kumar, Watchman, Roberts 2005. Preliminary Results of the EPI Progect. RAR. Volume 22, Number 2, pp. 147–197 (անգլ.)
  • Beaumont B.Peter and Bednarik G.Robert 2013. (անգլ.)