Պորտասար
Գյոբեքլի թեփե (թուրք.` Göbekli Tepe - Պորտաբլուր, Ցմփոր բլուր կամ Պորտասար), նեոլիթյան շրջանի կրոնածիսական համալիր Թուրքիայում, Ուրֆա քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք։
Համարվում է աշխարհում ցարդ հայտնի ամենահին ծիսական կառույցը[1][2], և Նևալը-չորիի վաղ նեոլիթյան բնակավայրի հետ հեղաշրջել է եվրասիական նեոլիթի մասին պատկերացումները[3]։
Ամենայն հավանականությամբ կառուցվել է մ․թ․ա․ 10-րդ հազարամյակում։ Պեղումների արդյունքների համաձայն՝ համալիրը ոչ թե լքվել, այլ դիտավորյալ կերպով ամբողջովին հողով է ծածկվել մ․թ․ա․ 8-րդ հազարամյակից հետո[4]։
1994 թվականից հետազոտվում է գերմանական և թուրքական հնագետների կողմից։ Համարվում է, որ առայժմ հետազոտված է տարածքի ընդամենը 5%-ը։
Նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև այս հնավայրի պեղումները նման չափի համալիրի կառուցումն անհնարին էր համարվում այդքան հին և պարզունակ գործիքներ ունեցող համայնքի համար (նաև հասարակության կազմակերպման առումով․ միայն 10-20 տոննա ծանրությամբ սյուների պատրաստման և 100-500 մ տեղափոխման համար, ենթադրաբար, անհրաժեշտ է մոտ 500 հոգու համատեղ աշխատանք)[5]։
Մշակութային շերտերի հաջորդականությունը ենթադրում է հազարամյակների գործունեություն ընդհուպ մինչև թերևս մեզոլիթ։
Ժամանակակից մշակովի ցորենի ԴՆԹ վերլուծության արդյունքների համեմատությունը վայրի ցորենի հետ ցույց է տվել մերձավոր կապը մոտ 32 կմ հեռու գտնվող Կարաչա դաղ լեռան տարածքի հետ, ինչից կարելի է ենթադրել, որ ժամանակակից ցորենի ընտելացումը (Նեոլիթյան հեղափոխության ժամանակ) առաջին անգամ այստեղ է իրականացվել[6]։
Համահունչ է նաև Հայկական վարկածի հետ, ըստ որի, հնդեվրոպական ժողովուրդների հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։
Գիտական կոնֆերանսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնագետներին բլուրը հայտնի էր դեռ 1963 թվականից, սակայն նրա իրական նշանակությունն ի հայտ եկավ, երբ թուրք-գերմանական հնագիտական խումբը Կլաուս Շմիդտի ղեկավարությամբ սկսեց պեղումները։ Հնագիտական աշխատանքների ու հայտնագործությունների մասնակի ամփոփումը տեղի ունեցավ Գերմանիայի Կարլսռուե քաղաքում 2007 թվականի հունվարի 20-ից մինչև հունիսի 17-ը։ 500-ից ավելի բարձրարժեք նյութերը ներկայացնում էին Պորտաբլրի 12.000 տարվա մշակույթը[7]։
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Պորտասար կամ Գյոբեկլի Թեփե – Երբ ակադեմիական միտքը շրջանցում է փաստը» [8]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ "GHF - Gobekli Tepe, Turkey - Overview", globalheritagefund.org: GHF3.
- ↑ «The World's First Temple»։ Archaeology magazine։ Nov/Dec 2008։ էջ 23
- ↑ Mann, June 2011, p. 39
- ↑ Schmidt 2010, p. 242
- ↑ Taracha Piotr (2009)։ Religions of second millennium Anatolia։ Eisenbrauns։ էջ 12։ ISBN 978-3-447-05885-8
- ↑ Heun et al., Site of Einkorn Wheat Domestication Identified by DNA Fingerprinting, Science, 278 (1997) 1312–14.
- ↑ Արամ Մկրտչյան, Գերմանիա, ք. Մայնց (22 հունիսի 2008 թ.)։ «ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ ՎԵՐԷԹՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ»։ ( հատված մենագրությունից )
- ↑ [ «Լուսանցք» թիվ 20 (283), 2013թ. Ա,Մկրտչյան,Գերմանաիա․]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Charles C. Mann, "The Birth of Religion: The World's First Temple" National Geographic Vol. 219 No. 6 (June 2011), pp. 34–59: http://ngm.nationalgeographic.com/2011/06/gobekli-tepe/mann-text Archived 2012-03-18 at the Wayback Machine.
- K. Schmidt, "Göbekli Tepe—the Stone Age Sanctuaries: New results of ongoing excavations with a special focus on sculptures and high reliefs," Documenta Praehistorica XXXVII (2010), 239–256: http://arheologija.ff.uni-lj.si/documenta/authors37/37_21.pdf Archived 2012-01-31 at the Wayback Machine.
|
- Նախնադարյան Հայաստան
- Համաշխարհային ժառանգության նախնական ցանկ
- Համաշխարհային ժառանգություն Թուրքիայում
- Փոքր Ասիա
- Թուրքիայի պատմություն
- Շանլըուրֆայի մարզի պատմություն
- Հարավարևելյան Անատոլիայի հնավայրեր
- Շանլըուրֆայի մարզ
- Կրոնական կառույցներ
- Հարավարևելյան Անատոլիա
- Հնագիտական օբյեկտներ
- Աստղագիտության պատմություն
- Համաշխարհային ժառանգության օբյեկտներ այբբենական կարգով
- Խորհրդավոր իրադարձություններ