Jump to content

Դիվյե Բաբեի ֆլեյտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիվյե Բաբեի ֆլեյտա
ՏեսակՖլեյտա և Bone flute?
Ստեղծման տարեթիվմ.թ.ա. 50 հազարամյակ
Դիբյե Բաբեի ֆլեյտա

Նեանդերթալյան ֆլեյտա կամ Ֆլեյտա Դիվյե Բաբեից, նախնադարյան դարաշրջանի գտածո, քարանձավային արջի ազդրոսկր, որն ունի անցքեր։ Հայտնաբերվել է հետազոտող Իվան Տուրկի կողմից Սլովենիայի Դիվյե Բաբե հնագիտական օբյեկտում։ Գտածոյի տարիքը գնահատվում է մոտավորապես 43 հազար տարի։ Ճշգրիտ նշանակությունը հայտնի չէ, բայց լայնորեն տարածված է այն կարծիքը, որ իրենից ներկայացնում երաժշտական գործիքներից այս պահին հայտնիներից հնագույնը։

Այլ գտածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախնադարյան ֆլեյտայի նախատիպ

Դիվյե Բաբեի գտածոն միակը չէ, այսպես կոչված, պալեոլիթյան ֆլեյտաներից․ պարզունակ ոսկրե փոքրիկ սրինգներ պատրաստվել են դեռևս օրինյակի մշակույթի ներկայացուցիչներից մեկի կողմից․ դրանցից հնագույնները գնահատվում են 30-35 հազար տարի[1]։ «Նեանդերթալյան ֆլեյտա»-յի նման գտածոներ նկարագրվել են 20-րդ դարի 20-30-ական թվականներին, սլովեն հնագետ Սրեչկո Բրոդորի կողմից (այդ օբյեկտները կա՛մ ոչնչացվել են, կա՛մ կորցվել Իտալիայի կողմից Սլովենիայի օկուպացիայի ժամանակ)։ Պալեոլիթյան ֆլեյտաների ֆոնին Դիբյե Բաբեի ֆլեյտան առանձնանում է առաջին հերթին տարիքով (8 հազար տարով ավելի մեծ է Հոլե Ֆելսի գտածոներից), երկրորդ հերթին, նրանով, որ դրա ստեղծումը վերագրվում է նեանդերթալցիներին։

Տեսության, բանավեճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի պատասխան «աշխարհի հնագույն երաժշտական գործիք» հրապարակման՝ իտալացի հնէաբան-տաֆոնոմիստ Ֆրանչեսկո Դ'Էրիկոն առաջ է քաշել վարկած, որ արջի ոսկորի անցքերը, որ ֆլեյտա է հիշեցնում, կարող է վայրի կենդանու կծածի արդյունք լինել[2]։ Երաժշտագետ Բոբ Ֆինկը այս առաջարկությունը կասկածի է ենթարկել, հայտարարելով, որ ֆլեյտայի անցքերը համապատասխանում են դիատոնիկ ձայնախմբի նոտաներին՝ դո, ռե, մի, ֆա, որը հազիվ թե պատահականություն լինի[3]։ Մյուս կողմից, հետազոտողներ Ֆիլիպ Գ․ Չեյսը և Էյփրիլ Նորվելը հայտարարեցին, որ երիտասարդ արջի ազդոսկրը չափերով շատ փոքր է, որպեսզի դրա միջոցով հնարավոր լիներ վերարտադրել դիատոնիկ շարք։ Չեյսի և Նովելի կասկածամտությունը ավելի ուժեղացավ նրանից հետո, երբ նրանց հնարավորություն տրվեց ուսումնասիրել այն անձամբ․ նրանց խոսքով, «ֆլեյտայի» վրա տեսանելի են ատամների ակնհայտ հետքեր, իսկ եզրերը կարծես կրծված տեսա ունեն՝ կարծես նպատակ ունենային՝ ոսկրածուծը դուրս հանել[4]։

Միևնույն ժամանակ, սլովեն հնագետ Միտյա Բրոդարը չի հերքում այն վարկածը, որ ֆլեյտան իրենից ներկայացնում է երաժշտական գործիք, որը ստեղծել են ոչ թե նեանդերթալցիները, այլ օրինյակի մշակույթը կրող կրոմանյոնյացիները[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wilford, John N. (June 24, 2009). Flutes Offer Clues to Stone-Age Music. The New York Times 459 (7244): 248-52
  2. D’Errico, Francesco; Villa, Paola; Llona, Ana C. Pinto; Idarraga, Rosa Ruiz (1998). A Middle Palaeolithic origin of music? Using cave-bear bone accumulations to assess the Divje Babe I bone «flute». Antiquity 72 (275): 65-79.
  3. Early Music. Science 276 (5310): 203g-205. 1997
  4. Edgar, Blake (1998). Could Neanderthals Carry a Tune?. California Wild (California Academy of Sciences) 51 (3 [Summer]).
  5. Brodar, Mitja (26 September 2008). «Piščalka» iz Divjih bab ni neandertalska (слов.).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիվյե Բաբեի ֆլեյտա» հոդվածին։