Գեոգլիֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Ուֆինգթոնի սպիտակ ձին»՝ Եվրոպայի ամենահայտնի գեոգլիֆը

Գեոգլիֆ, երկրի վրա պատկերված երկրաչափական կամ կերպարային պատկերներ, որը, որպես կանոն, լինում է 4-ից ավելի մետր։ Շատ գեոգլիֆներ այնքան մեծ են, որ դրանք կարելի է ընկալել միայն օդից (ամենատարածված օրինակները Նասկայի գեոգլիֆներն են)։ Գեոգլիֆներ ստեղծելու տարբեր եղանակներ կան. պատկերի տրամագծով հանվում է հողի վերին շերտը և խճաքար լցվում այն տեղը, որով պետք է անցնեն պատկերի գծերը։ Տնկվում են ծառեր՝ ձևավորելով անհրաժեշտ պատկերը[1]: Գեոգլիֆներ ստեղծվում են նաև մեր օրերում։

Տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել հայտնի գեոգլիֆներ են Նասկայի պատկերները Հարավային Ամերիկայում: Համանման գեոգլիֆներ կան Նասկայից 30կմ հեռավորությամբ՝ Պալպա բարձրավանդակում, ինչպես նաև «Ատակամայի հսկան» և Պարակաս թերակղզու «ջահը»:

Հյուսիսային Ամերիկայում կան որոշ գեոգլիֆներ Կալիֆորնիայի Բլայթ քաղաքի շրջակայքում։ Բացի վերոհիշյալ գեոգլիֆներից՝ խոշոր պատկերներ են հայտնաբերվել նաև Անգլիայում (նախապատմական «սպիտակ ձին» և համեմատաբար նոր «հսկան»), Ուրալում, Ալթայի երկրամասում, Աֆրիկայում (Եթովպիայում՝ Վիկտորիա լճից հարավ)։ 1970 թվականին մի շարք գեոգլիֆներ հայտնաբերվեցին Ամազոնի անտառներում, Բրազիլիայում, ինչը թույլ տվեց ենթադրել նախակոլումբոսյան քաղաքակրթության մասին[2]:

Ժամանակակից գեոգլիֆներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի մարդու ինֆրակարմիր պատկեր

Ժամանակակից գեոգլիֆներ կան Պերուի շատ լեռների վրա։ Այդ տեքստերը տարբեր բովանդակություն ունեն՝ «Կեցցե՜ Պերու»-ից մինչև գովազդային և նախընտրական հայտարարություններ։ Ժամանակակից գեոգլիֆներին է վերաբերում նաև ավստրալական «Մարի մարդը» (անգլ.՝ Marree Man)։ Այն կոչվում է նաև Ստյուարտի հսկա՝ ի պատիվ շոտլանդացի ճանապարհորդ Ջոն Ստյուարտի։ «Մարի մարդը» ունի 4.2կմ երկարություն, 20-30սմ խորություն և 35մ լայնություն։

Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորից ոչ հեռու 2009 թվականին բացվել է Չինգիզ խանի գլուխը պատկերող մեծ գեոգլիֆ։

ԽՍՀՄ-ում Վ. Լենինի ծննդյան 100-ամյակի առթիվ, ի պատիվ նրա, ստեղծվել են շատ գրություններ բնական ծառերով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]