Տասսիլին Աջջեր
Տասսիլին Աջջեր | |
Tassili n'Ajjer* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Ալժիր |
Տիպ | մշակութային և բնական |
Չափանիշներ | i, iii, vii, viii |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Աֆրիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1982 (6 նստաշրջան) |
Համար | 179 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Տասսիլին Աջջեր (արաբ․՝ طاسيلي ناجر), ավազաքարային բարձրավանդակ Սահարայի անապատում, որը գտնվում է Ալժիրի հարավ արևելյան, արևմտյան Լիբիայի և Նիգերի հյուսիսային հատվածում։ Այն ընդգրկում է 300-ից ավելի քարե կամարներ, ավազաքարային սյուներ, ժայռեր և ձորեր, որտեղ մշտապես ջուր կա։ Տասսիլին Աջջերը զբաղեցնում է ավելի քան 72,000 կմ² տարածք[1]։
Նախապատմական արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքը հնագիտական վայր է, որը նշանավորվում է նախապատմական բազմաթիվ ժայռապատկերներով, որոնցից առաջինը լուսաբանվել է 1910 թվականին, և այն թվագրվում է վաղ նեոլիթյան դարաշրջանի վերջին սառցադաշտային շրջանին, որի ընթացքում Սահարան եղել է բնակելի սավաննա, այլ ոչ թե ներկայիս անապատը։ Չնայած աղբյուրները զգալիորեն տարբեր են, ենթադրվում է, որ արվեստի ամենահին նմուշները 12000 տարեկան են[2]։ 15000 փորագրությունների շարքում պատկերված են մեծ վայրի կենդանիներ, այդ թվում` եղնիկներ և կոկորդիլոսներ, անասունների հոտեր և մարդիկ, որոնք պատկերված են որս անելիս և պարելիս։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Նկարների և ժայռապատկերների բացառիկ խտությունը ․․․ Տասսիլինին համաշխարհային ճանաչում է բերել»[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տասսիլին Աջջերի ամենաբարձր կետը Ադրա Աֆաոնն է, որի բարձրությունը կազմում է 2158 մետր։ Մոտակա քաղաքը Դանիտն է, որը գտնվում է 10 կմ հեռավորության վրա, Տասսիլին Աջջերի հարավ-արևմուտքում։ Հնագիտական վայրը դարձել է ազգային պարկ, կենսոլորտային արգելոց և ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, որպես Տասսիլին Աջջեր ազգային պարկ[4]։ Բարձրավանդակը նաև մեծ երկրաբանական և գեղագիտական հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ վերոհիշյալ ավազաքարերի երկրաբանական կազմավորումները նման են տարօրինակ լուսնային լանդշաֆտի[5]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավազաքարերի բարձրության և ջրային հոսքի պատճառով այստեղ բուսականությունը ավելի հարուստ է, քան շրջակա անապատում։ Այն ընդգրկում է վտանգված էնդեմիկ տեսակների՝ Սահարայի նոճու և մրտենիի անտառավայրը, որը գտնվում են տարածքի արևելյան մասում[6]։
Տասսիլին Աջջեր բառացի նշանակում է՝ «գետերի լեռնաշղթա», որը վերաբերում է այն ժամանակին, երբ կլիման մի քանի անգամ ավելի խոնավ էր, քան այսօր։ Տարբեր կենդանատեսակներ են բնակվում բարձրավանդակում, ինչպիսիք են մուֆլոնները։ Դրանք կաթնասունների միակ մեծ տեսակն են, որ պատկերված են տեղի ժայռապատկերներում[6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Rock Art of the Tassili n Ajjer, Algeria» (PDF). Africanrockart.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Tassili N'Ajjer (Algeria)». Africanworldheritagesites.org. Արխիվացված է օրիգինալից 2017-10-17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Tassili n'Ajer». UNESCO World Heritage Centre. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Tassili n'Ajjer National Park, Djanet». Algeria.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Tassili National Park, Sahara Algeria». Archmillennium.net. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ 6,0 6,1 Scheffel, Richard L.; Wernet, Susan J., eds. (1980). Natural Wonders of the World. United States of America: Reader's Digest Association, Inc. pp. 371–372. ISBN 0-89577-087-3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տասսիլին Աջջեր» հոդվածին։ |
|