Ստանիսլավ Դրոբիշևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիսլավ Դրոբիշևսկի
Станислав Владимирович Дробышевский
Ծնվել էհուլիսի 2, 1978(1978-07-02) (45 տարեկան)
Չիտա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունկենսաբան, մարդաբան, գիտության մասսայականացնող, համալսարանի դասախոս և scientific editor
Հաստատություն(ներ)ՄՊՀ կենսաբանության ֆակուլտետ և antropogenez.ru?
Գործունեության ոլորտմարդաբանություն
Ալմա մատերՄՊՀ կենսաբանության ֆակուլտետ (2000)
Կոչումդոցենտ[1]
Գիտական աստիճանԿենսաբանական գիտությունների թեկնածու[1] (2004)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Կայքantropogenez.ru/author/3/
 Stanislav Drobyshevsky Վիքիպահեստում

Ստանիսլավ Դրոբիշևսկի (ռուս.՝ Станислав Дробышевский , հուլիսի 2, 1978(1978-07-02), Չիտա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի գիտնական, կենսաբանական գիտությունների թեկնածու, կենսաբանության ֆակուլտետի մարդաբանության բաժնի դոցենտ Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, գիտա-լուսավորական շարժման ակտիվ մասնակից, Անտրոպոգենեզ.ռու (ռուս.՝ Антропогенез.ру) կայքի գիտական խմբագիր[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիսլավ Դրոբիշևսկին ծնվել և մանկությունն անցկացրել է Ռուսաստանի Չիտա քաղաքում։

1985–1995 թթ. սովորել է Չիտայի թիվ 12 դպրոցում[4]։

2000 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը՝ մարդաբանություն մասնագիտությամբ։ 2013 թվականի դեկտեմբերի 1-ից ստանձնել է մարդաբանության ամբիոնի դոցենտի պաշտոնը։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիսլավը 31 գրքերի և 28 գիտական հոդվածների հեղինակ է։ Կարդացել է 6 թեզային զեկույցներ և մասնակցել է 2 գիտահետազոտական աշխատանքների։ Մշակել է 35֊ից ավել ուսումնական դասընթացներ։ Հանդիսացել է մարդաբանության և հնէաբանության ոլոտրներում 4 ատենախոսությունների ղեկավար։ Հաճախակի հանդես է գալիս ԶԼՄ֊ներով։

Գիտա-լուսավորական գործունեություն (Անտրոպոգենեզ.ռու)[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հոկետմբերի 1-ից Ստանիսլավ Դրոբիշևսկին, Ալեկսանդր Սոկոլովի հետ համատեղ, հանդիսանում է Անտրոպոգենեզ.ռու (ռուս.՝ Антропогенез.ру) կայքի համահիմնադիրը և գիտական խմբագիրը։ Կայքը ստեղծվել է մարդաբանության և հնէաբանության ոլորտներում հաճախակի առաջացող հարցերն ավելի սիրողական և պարզ մակարդակով պարզաբանելու համար։ Կայքի այցելուները հարցերը ուղղում են անմիջապես նախագծի հեղինակներին և այլ մասնագետներին, որից հետո պատասխանները հրապարակվում են կայքի էջերում[5]։ Նախագիծը կոմերցիոն գովազդ չի տեղադրում և շահույթ չի հետապնդում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա՝ Վլադիմիր(9 տարկեան), Մարիա(6 տարկեան)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]