Մայրցամաքային իջվածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մայրցամաքային իջվածքներ, ներառում է խոշոր մայրցամաքների իջվածքները, ներառյալ նաև ծովային և լճային։

Աշխարհի ցամաքային իջվածքը (ցածրավայր) օվկիանոսի մակարդակի համեմատությամբ (չհաշված Անտարկտիդայի սառցածածկը և ծովերի շելֆը (ծանծաղուտ) համարվում է Բայկալյան ռիֆտը աշխարհի ամենախոր Բայկալ լճով։ Լճի խորությունը 1637 մ է, օվկիանոսի մակարդակից ցածր է 1185 մետրով, հաշվի առնելով Բայկալը շրջապատող 2432 մ բարձրությամբ լեռները օվկիանոսի մակարդակից բարձրության տարբերությունը ռիֆտում հասնում է 3617 մ։ Կասպից լճի իջվածք - օվկիանոսի մակարդակից ամենախոշոր իջվածքն է և խորությամբ երկրորդն է երկրի ցամաքային իջվաքների մեջ։ Կասպից ծովի առավելագույն խորությունը 1025 մ է (Հարավկասպիական գոգահովտում), այն օվկիանոսի մակարդակից ցածր է 1054 մ-ով (Կասպից լճի մակարդակից՝ -29 մ)։ Միջինկասպիական գոգահովտի խորությունը 787 մ է։ Դեմավենդ (5596 մ) հրաբուխը, որը գտնվում է Կասպից լճի հարավից 70 կմ Էլբրուսի հետ համեմատած, բարձրությունների տարբերությունը կազմում է 6650 մ։ Իսսիկ Կուլի գոգահովիտը Իսսիկ Կուլ լճի հետ (Ղրղըզստան) 670 մ օվկիանոսի մակարդակից բարձր է 930 մ է։ Հաշվի առնելով Իսսկ Կուլ լիճը օղակձև շրջապատող լեռները, որոնք հասնում են 5147 մ բարձրության օվկիանոսի մակարդակից, այստեղ բարձրությունների տարբերությունն արդեն կազմում է 4217 մ։ Անդյան լեռներում, Տիտիկակա լճի իջվածքում (լճի հայելին գտնում է 3830 մ բարձրության վրա, խորությունը 281 մ է), տարբերությունը կազմում է 2844 մ Անկոխումա գագաթի (6393 մ) հետ հարաբերած, որը գտնվում է ծովափից 20 կմ ծովափից հեռու։

Ներմայրցամաքային ամենախոշոր իջվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներմայրցամաքային ամենախոշոր իջվածքները, որտեղ ամենացածր կետերը գտնում են օվկիանոսի մակարդակից էլ ցածր.

  1. Բայկալ լճի իջվածք (Ռուսաստան, Սիբիր)- խորությունը 1637 մ, -1185 մ
  2. Հարավկասպիական գոգահովիտ- խորությունը 1025 մ, -1054 մ
  3. Միջինկասպիական գոգահովիտ- խորությունը 787 մ, -816 մ
  4. Գհոր՝ Մեռյալ ծովի հետ (Իսրայել-Հորդանան)-խորությունը 388 մ, -804 մ
  5. Տանգանիկա լիճ (Զաիր-Տանզանիա)- խորությունը 1470մ, -696 մ
  6. Ստրուկների Մեծ լիճ (Կանադա)-խորությունը 614 մ,-458 մ
  7. Խանտայկայի լիճ (Ռուսաստան, Պուտորանի սարավանդ)-խորությունը 420 մ, -356 մ
  8. Մեծ Արջի լիճ (Կանադա)-խորությունը 446 մ,-288 մ
  9. Գարդա լիճ (Իտալիա)- խորությունը 346 մ, -283 մ
  10. Նյասա լիճ (Մալավի)- խորությունը704 մ, -227 մ
  11. Լադոգա լիճ (ՌԴ հյուսիս-արևմուտք),խորությունը 230 մ,-223մ
  12. Վերին լիճ (ԱՄՆ-Կանադա)-խորությունը 405 մ, -220 մ
  13. Աֆարը՝ Ասսալ լճի հետ (Ջիբութի)-194 մ
  14. Օնտարիո լիճ (ԱՄՆ-Կանադա)- խորությունը 244 մ, -167 մ
  15. Թուրֆանի իջվածք (Չինաստան) -154 մ
  16. Կարագիե (Ղազախստան) -134 մ
  17. Կատարայի (Եգիպտոս)-130 մ
  18. Դանակիլը՝ Բաչիլի լճի հետ (Եթովպիա) -130 մ
  19. Միչիգան լիճ (ԱՄՆ)-խորությունը 281 մ,-104 մ
  20. Օնեգա լիճ (ՌԴ հսյուսիս-արևմուտք) -94 մ
  21. Մահվան հովիտ (ԱՄՆ, Կալիֆորնիա) -86 մ
  22. Աչկայա (Թուրքմենիա) -80 մ
  23. Կարինժարիկ (Ղազախստան) -80 մ

Ծովային ավազաննների ամենախոր իջվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովային ավազաննների ամենախոր իջվածքները, որոնք համարվում են համաշխարհային օվկիանոսի մի մասը, բայց ծածկում են ցամաքներում։ Այստեղ հաշվի չի առնվում ափերի, լանջերի և շելֆի հարթությունների գեոմորֆոլոգիապես չեն պատկանում իջվածքներին։

  1. Էգեյան ծով Իկարիա իջվածք -1518 մ
  2. Էգեյան ծով Տերմաիկոս ծոց -1242 մ
  3. Մարմարա ծով -1221 մ
  4. Էգեյան ծովի Հարավային Սկայրոս ավազան -915 մ
  5. Էգեյան ծովի Հյուսիսային Սկայրոս ավազան -888 մ
  6. Հյուսիսային և Բալթիկ ծովերը միացնող Սկագերակ նեղուց -725 մ
  7. Էգեյան ծով Հարավային Իկարիա ավազան -721 մ
  8. Բալթիկ ծով -470 մ
  9. ԿԿանադական Արկտիկական կղզեխմբի Վայկաունտ-Մելվիլ նեղուց -465 մ
  10. Բարենցի ծովի կենտրոնական իջվածք -382 մ
  11. Սպիտակ ծով -350 մ
  12. Կանադական Արկտիկական կզզիախմբի Բութիա թերակղզի -323 մ
  13. Խոդսոնի ծով (Հուդզոնի ծոց) -301 մ
  14. Մարակայբո (լիճ)-250 մ
  15. Հյուսիսային ծով -238 մ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]