Մեծ Արջի լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Մեծ Արջի լիճ
en/Great Bear Lake/fr/Grand lac de l'Ours

Մեծ Արջի լիճի խորությունների քարտեզ
Կոորդինատներ
Երկիր Կանադա
Հայելու բացարձակ բարձրությունը 156 մ
Երկարություն 320 կմ
Լայնություն մինչև 175 կմ
Ավազանի մակերեսը 31153 կմ²
Ծավալը 2236 կմ³
Ջրափնյա գծի երկարությունը 2719 կմ
Ամենամեծ խորությունը 413 մ
Միջին խորությունը 72 մ
Ջրահավաքի մակերեսը 11717 կմ²
Սկիզբ առնող գետերը Մեծ Արջի գետ

Մեծ Արջի լիճ (անգլ.՝ Great Bear Lake, ֆր.՝ Grand lac de l'Ours, սլեյվի Sahtú), Կանադայում գտնվող ամենամեծ լիճն է, մեծությամբ 4-րդը Հյուսիսային Ամերիկայում և 8-րդն աշխարհում։

Աշխարհագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիճը գտնվում է հյուսիսային բևեռային շրջագծում, հյուսիսայն լայնության 65 և 67 աստիճանների և արևմտյան երկայնության 118 և 123 աստիճանների միջև, ծովի մակարդակից 156 մ բարձրության վրա[1][2]:: Ջրի ծավալը 2236 կմ³ է[3]:: Լճից Մեծ Արջի գետը (Սախտու-Դե) թափվում է Մակենզի գետ։

Յուրացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Bear Lake, Rocky Mountain National Park (6045126612).jpg
夏の湖 Bear Lake in A Summer (8412570949).jpg

Ծայր հարավ-արևմուտքում է գտնվում լճափի միակ բնակավայրը՝ Դելայնը (Deline, նախկին Ֆորտ-Ֆրանկլին) և հյուսիսարևմտյան ափին գտնվող Էկո-Բեյը (Echo Bay)՝ Պորտ-Ռադին (Port Radium): 1930 թվականին Գիլբերտ Լաբինը(Gilbert LaBine) լճի տարածքում բացեց ուրանի հանքավայր։ Հանքավայրի շահագործումը մեծ դեր ունեցավ մարդկության պատմության մեջ, քանի որ այստեղ էլ շահագործվեց հանքավայր, որից արդյունահանվող ուրանն օգտագործվեց ատոմային ռումբի պատրաստման համար, Հերոսիմա և Նագասակի քաղաքների վրա կիրառման ժամանակ։ Ավելի ուշ հանքավայրը փակվեց, պայմանավորված մեծ քանակի հանքարդյունահանման և Կանադայում ուրիշ հաքավայրերի շահագործման հետ[4]:: Լիճը նավարկելի է։ Հիմնական նավահանգիստներն են՝ Պորտ-Ռադին, Դելայնը[5]։ Նավարկության սեզոնը շատ կարճ է։ Լիճը հազվադեպ է մինչև հուլիսի վերջը ազատվում սառույցից։

Հնդկացիական ժողովուրդը լճին սախտու ինքնանունն է տվել։

BEAR LAKE.jpg
Bear Lake (6281202342).jpg

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականից մինչև 1974 թվականի Ուսումնասիրությունները։ 
Ամիս Ջերմասիճան
(°C)
Տեղումներ
(մմ)
Լույսային օր
(ч.)
Հունվար −27,0 11 0,19
Փետրվար −27,0 8 1,82
Մարտ −19,1 14 7,57
Ապրիլ −10,7 6 16,03
Մայիս +1,2 14 21,76
Հունիս +9,0 14 23,16
Հուլիս +12,0 35 18,54
Ոգոստիս +10,6 43 11,97
Սեպտեմբեր +5,3 25 6,20
Հոկտեմբեր −3,2 27 2,85
Նոյեմբեր −14,8 25 0,39
Դեկտեմբեր −23,0 14 0,00
Միջին −7,2 10
Ընդհանուր 236

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. База данных по озёрам мира Международного комитета по проблемам озёр (Word Lake Database, International Lake Environment Committee) Archived 2011-06-05 at the Wayback Machine.
  2. Canadian Encyclopedia
  3. Journal of the Fisheries Research Board of Canada {{{заглавие}}}. — 1975. — В. 11-12. — Т. 32. — С. 1983.
  4. Хью Макленнан. Семь рек Канады. — Москва: Прогресс, 1990
  5. Украинский энциклопедический словарь. — Киев: УСЭ, 1988
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 404 CC-BY-SA-icon-80x15.png