Մայրցամաքային իջվածքներ
Մայրցամաքային իջվածքներ, ներառում է խոշոր մայրցամաքների իջվածքները, ներառյալ նաև ծովային և լճային։
Աշխարհի ցամաքային իջվածքը (ցածրավայր) օվկիանոսի մակարդակի համեմատությամբ (չհաշված Անտարկտիդայի սառցածածկը և ծովերի շելֆը (ծանծաղուտ) համարվում է Բայկալյան ռիֆտը աշխարհի ամենախոր Բայկալ լճով։ Լճի խորությունը 1637 մ է, օվկիանոսի մակարդակից ցածր է 1185 մետրով, հաշվի առնելով Բայկալը շրջապատող 2432 մ բարձրությամբ լեռները օվկիանոսի մակարդակից բարձրության տարբերությունը ռիֆտում հասնում է 3617 մ։ Կասպից լճի իջվածք - օվկիանոսի մակարդակից ամենախոշոր իջվածքն է և խորությամբ երկրորդն է երկրի ցամաքային իջվաքների մեջ։ Կասպից ծովի առավելագույն խորությունը 1025 մ է (Հարավկասպիական գոգահովտում), այն օվկիանոսի մակարդակից ցածր է 1054 մ-ով (Կասպից լճի մակարդակից՝ -29 մ)։ Միջինկասպիական գոգահովտի խորությունը 787 մ է։ Դեմավենդ (5596 մ) հրաբուխը, որը գտնվում է Կասպից լճի հարավից 70 կմ Էլբրուսի հետ համեմատած, բարձրությունների տարբերությունը կազմում է 6650 մ։ Իսսիկ Կուլի գոգահովիտը Իսսիկ Կուլ լճի հետ (Ղրղըզստան) 670 մ օվկիանոսի մակարդակից բարձր է 930 մ է։ Հաշվի առնելով Իսսկ Կուլ լիճը օղակձև շրջապատող լեռները, որոնք հասնում են 5147 մ բարձրության օվկիանոսի մակարդակից, այստեղ բարձրությունների տարբերությունն արդեն կազմում է 4217 մ։ Անդյան լեռներում, Տիտիկակա լճի իջվածքում (լճի հայելին գտնում է 3830 մ բարձրության վրա, խորությունը 281 մ է), տարբերությունը կազմում է 2844 մ Անկոխումա գագաթի (6393 մ) հետ հարաբերած, որը գտնվում է ծովափից 20 կմ ծովափից հեռու։
Ներմայրցամաքային ամենախոշոր իջվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներմայրցամաքային ամենախոշոր իջվածքները, որտեղ ամենացածր կետերը գտնում են օվկիանոսի մակարդակից էլ ցածր.
- Բայկալ լճի իջվածք (Ռուսաստան, Սիբիր)- խորությունը 1637 մ, -1185 մ
- Հարավկասպիական գոգահովիտ- խորությունը 1025 մ, -1054 մ
- Միջինկասպիական գոգահովիտ- խորությունը 787 մ, -816 մ
- Գհոր՝ Մեռյալ ծովի հետ (Իսրայել-Հորդանան)-խորությունը 388 մ, -804 մ
- Տանգանիկա լիճ (Զաիր-Տանզանիա)- խորությունը 1470մ, -696 մ
- Ստրուկների Մեծ լիճ (Կանադա)-խորությունը 614 մ,-458 մ
- Խանտայկայի լիճ (Ռուսաստան, Պուտորանի սարավանդ)-խորությունը 420 մ, -356 մ
- Մեծ Արջի լիճ (Կանադա)-խորությունը 446 մ,-288 մ
- Գարդա լիճ (Իտալիա)- խորությունը 346 մ, -283 մ
- Նյասա լիճ (Մալավի)- խորությունը704 մ, -227 մ
- Լադոգա լիճ (ՌԴ հյուսիս-արևմուտք),խորությունը 230 մ,-223մ
- Վերին լիճ (ԱՄՆ-Կանադա)-խորությունը 405 մ, -220 մ
- Աֆարը՝ Ասսալ լճի հետ (Ջիբութի)-194 մ
- Օնտարիո լիճ (ԱՄՆ-Կանադա)- խորությունը 244 մ, -167 մ
- Թուրֆանի իջվածք (Չինաստան) -154 մ
- Կարագիե (Ղազախստան) -134 մ
- Կատարայի (Եգիպտոս)-130 մ
- Դանակիլը՝ Բաչիլի լճի հետ (Եթովպիա) -130 մ
- Միչիգան լիճ (ԱՄՆ)-խորությունը 281 մ,-104 մ
- Օնեգա լիճ (ՌԴ հսյուսիս-արևմուտք) -94 մ
- Մահվան հովիտ (ԱՄՆ, Կալիֆորնիա) -86 մ
- Աչկայա (Թուրքմենիա) -80 մ
- Կարինժարիկ (Ղազախստան) -80 մ
Ծովային ավազաննների ամենախոր իջվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովային ավազաննների ամենախոր իջվածքները, որոնք համարվում են համաշխարհային օվկիանոսի մի մասը, բայց ծածկում են ցամաքներում։ Այստեղ հաշվի չի առնվում ափերի, լանջերի և շելֆի հարթությունների գեոմորֆոլոգիապես չեն պատկանում իջվածքներին։
- Էգեյան ծով Իկարիա իջվածք -1518 մ
- Էգեյան ծով Տերմաիկոս ծոց -1242 մ
- Մարմարա ծով -1221 մ
- Էգեյան ծովի Հարավային Սկայրոս ավազան -915 մ
- Էգեյան ծովի Հյուսիսային Սկայրոս ավազան -888 մ
- Հյուսիսային և Բալթիկ ծովերը միացնող Սկագերակ նեղուց -725 մ
- Էգեյան ծով Հարավային Իկարիա ավազան -721 մ
- Բալթիկ ծով -470 մ
- ԿԿանադական Արկտիկական կղզեխմբի Վայկաունտ-Մելվիլ նեղուց -465 մ
- Բարենցի ծովի կենտրոնական իջվածք -382 մ
- Սպիտակ ծով -350 մ
- Կանադական Արկտիկական կզզիախմբի Բութիա թերակղզի -323 մ
- Խոդսոնի ծով (Հուդզոնի ծոց) -301 մ
- Մարակայբո (լիճ)-250 մ
- Հյուսիսային ծով -238 մ