Հետնորդները (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հետնորդները
Descendants
Disneys Descendants.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրմյուզիքլ, ֆենթեզի և երաժշտական ֆիլմ
Թվականհուլիսի 31, 2015, օգոստոսի 30, 2015[1] և հոկտեմբերի 16, 2015
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔեննի Օրտեգա
ՊրոդյուսերTracey Jeffrey?
Սցենարի հեղինակJosann McGibbon? և Sara Parriott?
ԴերակատարներԴավ Քամերոն[2], Բուբու Ստյուարտ[2], Կիգան Քոնոր Տրեյսի[2], Քամերոն Բոյս[2], Քրիստին Չենովետ[2], Սոֆյա Քարսոն[2], Wendy Raquel Robinson?[2], Maz Jobrani?[2], ՔԵթի Նաջիմի[2], Դեն Փեյն[2], Մելանի Փաքսոն[2], Stephanie Bennett?[2], Mitchell Hope?[2], Brenna D'Amico?[2], Sarah Jeffery?[2], Զաքարի Գիբսոն[2], Ջեդիդիա Գուդաքր[2], Dianne Doan?[2], Shaughnessy Redden?[2], Reese Alexander?[2], James Hibbard?[2], Wesley Salter?[2], Judith Maxie?[2], Քեն Լոուսոն[2], Jonathan Holmes?[2], Peter Schaad?[2], Christian Lagasse?[2], Vancouver Children's Choir Choral Society?[2] և Paisley?[2]
ՕպերատորThomas Burstyn?
ԵրաժշտությունԴևիդ Նեսիմ Լոուրենս
ՄոնտաժԴոն Բրոշու
Նկարահանման վայրՎանկուվեր
Տևողություն112 րոպե
ՀաջորդՀետնորդները 2
Պաշտոնական կայքէջ

Հետնորդները, 2015 թվականի ամերիկյան երաժշտական ֆանտազիա ժանրի հեռուստատեսային ֆիլմ է, որը գրվել և նկարահանվել է Քեննի Օրտեգայի կողմից։ Ֆիլմի աստղերն են Դավ Քեմերոնը, Սոֆյա Քարսոնը, Բուբու Սթյուարթը և Քեմերոն Բոյսը, ովքեր չարիքներ Մալեֆիսենտի, Չար թագուհու, Ջաֆարի և Սթերվելլա դե Վիլի պատանի երեխաներն էին։ Ֆիլմում պատանի չարիքները դուրս են գալիս բանտ դարձած կղզուց։ Նրանք ցանկանում են գողանալ Հեքիաթի աստվածուհու փայտիկը և ազատել իրենց ծնողներին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսի 31-ին, որպես Դիսնեյ ալիքի բնօրինակ ֆիլմ և արժանացել դրական կարծիքների և 6,6 միլիոն դիտման։

Ֆիլմում նաև խաղացել են Միշել Հոփը, Միլենի Փեքսոնը, Բրեննա Դ'Ամիքոն, Սարահ Ջեֆերին, Զեչերի Գիփսոնը, Ջիդայդի Գուդեյսրը, Դայան Դոնը, Դեն Փեյնը, Քիգան Քոննոր Թրայսին, Ուենդի Ռաքել Րոբիսոնը, Մեզ Ջոբրանին, Քեթի Նեջայմին և Քրիսթին Չենոուեթը։

CGI-ը անիմացրել է «Հետնորդները» ֆիլմը և դարձրել մուլտիլմ, որի անունը «Հետնորդները։ Չար աշխարհը» է։ Դրան հաջորդեց «Հետևորդները 2»-ը, որը հեռարձակվեց 2017 թվականի հուլիսի 21-ին[3]։ «Հետևորդները 3» հեռարձակվելու է 2019 թվականի կեսերին[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսան տարի անց Բելլը և Հրեշը ամուսնանում և դառնում են թագավոր և թագուհի։ Նրանք ստեղծում են Աուրադոնի Միացյալ Նահանգները, բարգավաճ նոր ազգ, հարևան թագավորությունների մեջ, իսկ Չարիքներին ու բարբարոսներին ուղարկում են դեպի Կորցված կղզի, որտեղ չկար ոչ մի կախարդանք։ Նրանց որդին՝ Բենը, հայտարարում է, որ Կորցված կղզոց չորս երեխաների հնարավորություն կտա ապրել Աուրադոնում `հեռու իրենց անբարեխիղճ ծնողների ազդեցությունից։ Այդ երեխաներն էին Սթերվելլա դե Վիլի որդի Կարլոսը, Ջաֆարի որդի Ջեյը, Մալեֆիսենտի դուստր Մելը և Չար թագուհու դուստր Էվին։ Կղզու վրա, Մալեֆիսենտը հրահանգ է տալիս քառյակի գողանալ Հեքիաթի Աստվածուհու կախարդական գավազան ու ազատել իրեն, որպեսզի նա կարողանա գրավել Աուրադոնը։

Աուրադոն ճանապարհորդության ժամանակ, քառյակը հանդիպում է Բենին և նրա ընկերուհու Օդրիին՝ արքայադուստր Ավրորայի և Պրենսի Ֆիլիպի դստերը: Հանդիպում են նաև դպրոցի տնօրեն Հեքիաթի աստվածուհուն։ Էվին օգտագործում է իր մոր փոքրիկ կախարդական հայելին, մոտակա թանգարանում տեղադրված գավազանը գողանալու համար։ Մելը թանգարանում օգտագործում է իր մոր սկավառակը` անվտանգության աշխատակցին քնեցնելու համար, սակայն նրանք դրա շուրջը գտնվող արգելքների պատճառով չեն կարողանում գողանալ գավազանը: Դրանից հետո Հեքիաթի աստվածուհին օգտագործում է փայտիկը Բենի թագադրության ժամանակ։ Քառյակը կարողանում է այնտեղ լինենլ ուսանողների հետ։ Ջեյը հավաքագրվում է դպրոցի «տրաֆիկի» թիմում (հոկեյի և լակոսսի նման մի սպորտ), իսկ Կարլոսը հաղթահարում է շների հանդեպ վախը, ընկերանալով դպրոցի շներից մեկի՝ Դուդայի հետ: Էվին, ով խելացի ու փառամոլ էր, փորձում է տպավորություն գործել Մոխրոտի որդու՝ Չադի վրա։ Նա կատարում է Չադի տնային աշխատանքները նրա փոխարեն: Դոթիիի որդի Դագը, խրախուսում է նրան չխանգարել մնացածին և լինել այնսպես՝ ինչպես որ կա։

Մելը դառնում է հայտնի, օգտագործելով Մալեֆիսենտի գիրքը՝ գեղեցկացնելով Հեքիաթի աստվածուհու դուստր Ջենիին և Մուլանի դուստր Լոննիին: Իմանալով որ Բենի Ընկերոըհին պետք է նստի թագադրության ժամանակ օգտագործվող փայտիկի մոտ, Մելը մի կախազարդ է օգտագործում, որպեսզի Բենը սիրահարվի իրեն։ Բենի ընկերներն ու հարազատները ցնցվեցին տեսնելով Մելլին սիրահարված Բենին։ Բենի հետ շփվելուց Մելի մեջ բարություն է արթնանում։ Մելը այդ մասին ցանկանում է հայտնել իր մորը։ Նա չգիտեր թե ինչպես արտահայտեր Բենի նկատմամբ զգացմունքները։ Դպրոցի ընտանեկան օրվա ընթացքում չարագործ երեխաները հանդիպում են Անդրեյի տատիկ թագուհի Լիին, ով ասում որ Մալեֆիսենտի չարագործության պատճառով Ավրորան մանկություն չի ունեցել, և պահանջում է որ Մելը չծաղրի Ջեյնին իր տգեղության համար։ Մինչ Բենը փորձում է համոզել նրանց, որ ամեն ինչ լավ կլինի թագադրությունից հետո, Դագը փորձեց բարեկամանալ Էվիի, իսկ Չադը պահանջեց Էվիին հեռու մնալ իրենից:

Թագադրությունից հետո, մտածելով որ Բենին պահելն անիմաստ է, Մելը նրան է տալիս մի հեղուկ, ինչը սիրո կախարդանքի հակաթույնն էր։ Բենը ազատվումէ կախարդանքից, սակայն հասկանում է որ դա արել է քանի որ սիրում էր իրոք սիրում էր Մելլին։ Բենի պսակադրության ջամանակ հիսաթափված Ջեյնը իր մորից գողացավ փայտիկը, որ իրեն գեղեցկացնի, սակայն պատահաբար ոչնչացրեց չարագործներին վերահսկող արգելքը: Մելը Ջեյնի ձեռքից վերցնում է փայտիկը։ Բենը Մելին հորդուրում է լսել իր սրտի ձայնին և ընտրություն կատարել, այլ ոչ թե լսել Մալեֆիսենտին։ Մելը հասկանումէ որ նա է իր ընկերը։ Նա Աուրադոնում գտնում է իր երջանկությունը և որոշում է դառնալ լավը։

Մալեֆիսենտը խաբանում է թագադրությունը և սառեցնումէ բոլորին բացի չորս երեխաներից։ Երբ նրանք էլ չեն ենթարկվում Մալեֆիսենտին, վերջինս վերածվում է վիշապի։ Մելը իր ընկերները հետ են մղում հմայությունը և Մալեֆիսենտը վերածվում է մողեսի։ Դրա մեջ մեծ նշանակություն ուներ սերը, ինչը Մելի սրտում էր։ Մելը վերադարձնում է Հեքիաթի աստվածուհու փայտիկը։ Նա հալեցնումէ բոլորին և ասում թե ինչքան դժվար է Ջեյնի համար։ Չնայած չարագործները միջոցարմանը հետևում էին հեռվից, սակայս Աուրադոնի ուսանողները այն շարունակեցին մինչև ուշ երեկո։ Մելի աչքերը կանաչ էին դառնում երբ նա նայում էր հանդիսատեսին և ասում որ պատմությունը դեռ չի ավարտվել։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դավ Քեմերոնը Մելի դերում, Մալեֆիսենտի դուստրը
  • Քամերոն Բոյսը Կարլոսի դերում, Սթերվելլա դե Վիլի որդին
  • Բուբու Սթյուարթը Ջեյի դերում, Ջաֆարի որդին
  • Սոֆյա Քարսոնը Էվիի դերում, Չար թագուհու դուստրը
  • Միշել Հոփը Բենի դերում, թագուհի Բելլի և Հրեշի որդին
  • Միլենի Փեքսոնը Հեքիաթի կախարդուհու դերում, նա Մոխրոտիկի պատմությունից էր, նա Ջեյնի մայրն ու Աուրադոնի ղեկավարն էր
  • Բրեննա Դ'Ամիքոն Ջեյնի դերում, Հեքիաթի կախարդուհու դուստրը
  • Սարահ Ջեֆֆերին Աուդրեյի դերում, թագուհի Ավրորայի և արքայազն Ֆիլիպի դուստրը
  • Զեչերի Գիփսոնը Դագի դերում, «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»-ի դոփի տղան
  • Ջիդայդի Գուդեյսրը Չեդ Չարմինգի դերում, Մոխրոտի և արքայազն Չարմինգի որդին
  • Դայան Դոնը Լոնիի դերում, Ֆե Մուլանի և Լի Շանգի դուստրը
  • Դեն Փեյնը «Գեղեցկուհին և Հրեշը» ֆիլմի Հրեշի դերում։ Աուրադոնի արքան և Բենի հայրը
  • Քիգան Քոննոր Թրայսին «Գեղեցկուհին և Հրեշը» ֆիլմի Բելլի դերում։ Աուրադոնի թագուհին և Բենի Մայրը
  • Ուենդի Ռաքել Րոբիսոնը «101 դալմաթացիներ»-ից Սթերվելլա դե Վիլի դերում։ Կարլոսի մայրը
  • Մեզ Ջոբրանին «Ալադին»-ի Ջաֆարի դերում, Ջեյի հայրը, որին պատկանում էր ամեն ինչ
  • Քեթի Նեջայմին «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»-ից Չար թագուհու դերում։ Նա Էվիի մայրն էր, ով դեռևս խնդիրներ ուներ իր խորթ աղջիկ Սպիտակաձյունիկի հետ։
  • Քրիսթին Չենոուեթը «Քնած գեղեցկուհին»-ից Մալեֆիսենտի դերում, Մելլի մայրը ով Աուրադոնի ամենամեծ թշնամին էր։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դեկտեմբերի 12-ին Դիսնեյ Հեռուստաալիքը հայտարարեց ֆիլմի արտադրության մասին և թողարկեց սյուժեի նախագիծը: Քենի Օրտեգան Դիսնեյ հեռուստաալիքի հետ միասին հայտարարում է High School Musical մրցույթը՝ ֆիլմի համար դերասաններ ընտրելու[5]։

Հեռարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2015 թվականի օգոստոսի 1-ին Ավստրալիայում և Նոր Զելանդիայում Դիսնեյ հեռուստաալիքով և 2015 թվականի սեպտեմբերի 25-ին Միացյալ Թագավորության և Իռլանդիայի Դիսնեյ հեռուստաալիքում[6] [7][8]: Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2015 թվականի սեպտեմբերի 18-ին, Դիսնեյ ալիքի անգլերեն թարմգանությամբ[9][10] : Այն ներկայացվել է նաև Թուրքիայում 2015 թվականի հոկտեմբերի 17-ին Դիսնեյ ալիքով:

Գլխավոր լրատվամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հետնորդները» թողարկվել է DVD- ով 2015 թվականի հուլիսի 31-ին։

Կարծիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատական կարծիք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հետնորդները» ֆիլմը քննադատներից դրական կարծիքներ է ստացել։ Ագրեգատրի հիման վրա 100 հնարավորից ֆիլմը ստացել է 63 միավոր[11]։

Գնահատել են 5 մասնագետներ, որոնց կողմից հնչել են հիմնականում դրական կարծիքներ։ Շաբաթաթերթից Իզաբելլա Բրենհելլնը ֆիլմին տվել է "B" աստիճան ասելով որ ֆիլմի դերասանական կազմը շատ ճիշտ էր ընտրված։ Անվերջ կոչերը ֆիլմի զվարչալաի մասերն էին, դրան ավագ դպրոցի երգեր չեին սակայն շատ զվարճալի էին, պատանի չարագործները հիշվելու են արժանի[12]։ Թիշ Մե Էրթոնը Moviepilot.com- ին ասել է. «Դա մի կինոնկար է, որի իր մեջ արտացոլում է Դիսնեյի դասական երաժշտւթյունը, և ես խորհուրդ կտամ ձեզ այդ բարձրորակ ֆիլմը»[13]: LaughingPlace.com- ից Ալեքս Ռեյֆը 5 միավորից ֆիլմին գնահատել է 4,5 միավոր և ասել «Այս ֆիլմը խորհուրդ եմ տալիս Դիսնեյի բոլոր երկրպագուներին, քանի որ դերասաններից Քրիստին Չենովեթի հրապարակումները շատ անբարո էին, և հավասարազոր Անջելիանա Ջոլիի նախշազարդված արդաքինին»[14][15]։ Բրիան Լոուրը Variety- ն ասել է «... մի զվարճալի և հագեցած հեռուստաֆիլմ, որը շատ ավելի բարձր վարկանիշ ունի, քան օրինակ, Teen Beach- ի արտոնությունը»[16]:

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան ֆիլմի պրեմիերան, այն ավելի քան 1 միլիոն անգամ փնտրվել էր Watch Disney Channel հավելվածում[17]։ Պրեմիերան դիտել են ավելի քան 6,6 միլիոն մարդ[18], իսկ 10,5 միլիոն մարդ այն դիտել են DVR նվագարկիչով[19]։ Պրեմիերայից կարճ ժամանակ անց հայտնի եղավ ֆիլմի վարկանիշը, և այն ցույց տվեց որ ֆիլմը կաբելային հեռարձակման պատմության մեջ հինգերորդ ամենահետաքրքիր ֆիլմն է[20]:

Ավստրալիայում ֆիլմը դիտեց 151,000 հեռուստադիտող, դառնալով պրեմիերայի օրը վճարովի հեռուստատեսությամբ վեցերորդ ամենահեղինակավոր ֆիլմը[21]: Բրիտանիայում պրեմիերան ունեցել է 827.000 դիտող` դառնալով Դիսնեյ հեռուստաալիքի շաբաթվա և ամսվա ամենադիռված հեռարձակումը[22][23]: 28 օրվա ընթացքում դիտողների թիվը հասավ 1.45 միլիոնի, դրանով իսկ այն դարձնելով ցանցի ամենաշատ դիտված հեռարձակումը:

Հավատարմագրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակաբաշխություն Կատեգորիա Ստացողներ եւ թեկնածուներ Արդյունքներ Ref.
2015 Teen Choice Awards Choice Movie TV Song Շոն Մենդես – "Հավատ" Առաջադրված [24]
2016 Writers Guild of America Award Children's Longform Program Ժոզանն Մքգիբոն and Սարա Փերրիոթ Հաղթանակ [25]
2016 Directors Guild of America Award Outstanding Directorial Achievement in a Children's Program Քեննի Օրտեգա Հաղթանակ [26]
2016 Golden Reel Awards Sound Editing In Television - Musical: Long Form Ամբեր Ֆանկ Առաջադրված [27]
2016 68th Primetime Emmy Awards Outstanding Music Composition For A Limited Series, Movie Or Special (Original Dramatic Score) Դեյվիդ Լոուրենս Առաջադրված [28]

Արտոնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին D23 Expo-ում Դիսնեյը հայտարարեց, որ պատրաստվում են նկարահանել «Հետնորդները» ֆիլմի հաջորդ մասը[29]: Նորություններ հայտարարվել են Դիսնեյ հեռուստաալիքի ֆեյսբուքյան էջում, 2015 թվականի հոկտեմբերի 15-ին[3] : Deadline.com-հաղորդել է Փերիոթը և Մքգիբոնը կհմտանան որպես սցենարիստներ և գործադիր պրոդյուսերներ, նաև հաղորդեցին որ ֆիլմի շարունակությունը կլինի շուտով[30]։ 2016 թվականի հունիսի 10-ին հայտարարվեց, որ Չայնա Էն Մաքքլեյն կմիանա ֆիլմին, և կխաղա Ուրսուլայի դուստր Ումայի դերում[31]:

2018 թվականի փետրվարի 16-ին Դիսնեյը հեռուստաալիքը հայտարարեց «Հետնորդներ 3» ֆիլմի մասին, որը այդ ֆիլմի հաջորդ շարունակությունն էր։ Այդ ֆիլմի պրեմիերան նախատեսվում է, որ 2019 թվականի կեսերին կլինի[32]:

Prequel spin-off[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը հրապարակելը, Դիսնեյ հեռուստաալիքը հրապարակեց իրադարձությունների մասին մինիսերիաներ։ Ամեն օր «Հետնորդները: Գաղտնիքների դպրոց» ֆիլմից թողարկվելու էր մի մինիսերիա, որը բահայտելու էր Աուրադոնի աշակերտներին։ Յուրաքանչյուր մինիսերիայի տևողությունը 5 րոպե է, կա ընդհանուր առմամբ 23 Էպիզոդ[33]։

Անիմացիոն spin-off[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ավարտից անմիջապես հետո Դիսնեյ Հեռուստաալիքում հայտարարվեց, որ CGI-animated short spinoff-ը «Հետնորդները։ Չարիքի աշխարհը»-ը կթողարկի 2015 թվականի սեպտեմբերի 18-ին[34]: Բացի այդ, նախկին «Ֆինեսն ու Ֆերբը» մուլտֆիլմի նկարիչ Ալիկի Տեոֆիլուպոլոս Գրաֆֆը Թվիթթերում հայտարարեց, որ ղեկավարում էր սերիան `պրոդյուսեր Ջենի Քուքի հետ, և ասաց որ կվերանայի դերերը[35]։

Այլ լրատվամիջոցներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետնորդներ (Օրիգինալ TV սաունթրեք) ալբոմը, թողարկվել է 2015 թվականի հուլիսի 31-ին Հետնորդնեն ֆիլմի համար Walt Disney Records-ի կողմից[36]։ Սաունթրեքը դարձել է առաջինը ամերիկյան Billboard 200-ում, թիվ առաջինը մնացած բոլոր ալբոմների և սաունթրեքների ցանկերում[37]։

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոռացված Կղզին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիսա դե լա Կրուզի «Մոռացված Կղզին» վեպում կային չարիքների հետնորդներ, որոնք ցանկանում էին հետ ստանալ «Վիշապի աչքեր»։ Գիքրը 14 շաբաթ շարունակ եղել պատանեկան Նյու Յորք Թայմսի ամենավաճառված գիրքը[38]։

Բացի Մալեիսենտի, Ջաֆարի, Սթերվելլա դե Վիլի և Չար թագուհու երեխաների կյանքից տեղեկություններ կային, այլ նաև Մոռացված Կղզու հայտնի վայրերի մասին, ինչպիսիք են Դրագոն Հոլլը (Մոռացված կղզու միակ դպրոցը), Գոբլին Նավակայանը (այն կառավարվում էր գոբլինների կողմից, ովքեր ցանկանում էին Մալեֆիսենտի հետ միասին ներում ստանալ), Գործարքների պալատը (այնտեղ վաճառվում էին զարմանահրաշ կոստյումներ և գլխարկներ, իսկ դրա հաջորդ հարկում ապրում էր Մալեֆիսենտը), Ջաֆարի հնոտիքի խանութը (այն պատկանում է Ջաֆարին, ինչը նաև նշվում է ֆիլմի մեջ), Հեռավոր ամրոցը (այնտեղ էր ապրում Չար Թագուհին), Դժոխքի միջանցքը (այնտեղ ապրում էր Սթերվելլա դե Վիլի) և Մահապատժի կղզին (այն գտնվում էր Մոռացված Կղզու կողքին): Ֆանտազիայից կախարդ Յեն Սիդին Թագավոր Հրեշը ընդունում աշխատանքի Դրագոն Հոլլում,որպեսզի օգնի այնտեղի աշակերտների վերամշակել իրենց ծնողներից ստացաց կախարդական ուժը և վերացնեն Մոռացված Կղզու կաղարդական արգելքը։

Մնացած չարիքները հիշատակվում են այստեղ։ Նրանցից են Կպիտան Հուկը Փիթթր Փենից (նա Հերրիթի, Սիջեյի և Հարրի Հուկի հայրն է, ում պատկանում էր «Հուկի Խորշը և խրճիթը»-ը), Ուրսուլան «Ջրահարսը» ֆիլմից (նրան էին պատկանում «Ուրսուլայի Ձկները և Չիփսերը» խանութը, նա նաև Ումայի և մնացած ծովային վհուկների մայրն է), Դոկտոր Ֆասիլերը «Արքայադուստրը և գորտը» ֆիլմից (նա Դրագոն Հոլլի հիմնադիրն է և Ֆրեդի Ֆեքիլերի հայրը), Մադոն Գոթելը «Ռապունցել։ Խճճված պատմություն»-ից (Դրագոն Հոլլի ուսուցիչներից, ով ուսուցանում է «Եսասիրություն 101»։ Ջինի Գոթելի մայրն է), Լադի Թրիմեյնը և նրա երկու դուստրերը՝ Դրիզելլան և Անաստասիա Մոխրոտը (Թրիմեյնը Մոխրոտի Որդու Անտոնի և Դրիզելլայի դուստր Դիզիի տատիկն է, նա աշխատում է Դրագոն Հոլլում և դասավանդում է «Չար պլաններ և գարշելի դավադրություններ»։ Նրա կատու Լուցիֆերը դպրոցի թալիսմանն էր), Քլեյթոնը «Տարզան»-ից (նա Քլեյ Քլեյթոնի հայրն էր), Մադամ Մինը «Թուրը քարի մեջ»-ից (նրա թոռներից մեկը Մեդ Մեդդին էր), Մարզպետ Ջոն Րեթքլիֆը Փոքահոնթեսից, Գաթսոնը «Գեղեցկուհին և Հրեշը»-ից (Նա Գաթսոն Ջեյարի, Գաթսոն III, Ջիլի ինչպես նաև «Գաթսոն մարտեր առանց կանոնների» տերն էր), Շան Յուն «Մուլան»-ից, Շեր Խանը «Ջունգլիների գիրքը»-ից (նա ունի Շեր «Խան գրավատուն»), Սքարը և նրա բորենի ընկերները «Առյուծ արքան»-ից,Կառապանը «Պինոկիո»-ից (նա էշերով լծած կառքով տաքսու վարորդ էր), Եղջերավոր թագավորը «Սև կաթսա»-ից (Նա սարքեր նորոգող էր), Պրոֆեսոր Պատրիք Րեթիգանը «Մեծ Մուկ դետեկտիվը»-ից, Իզման «<Կայսրի նոր արկածները<»-ից (Նա Իզլայի և Զիմոնի մայրն էր), և Կլոդ Ֆրոլլոն «Կուզիկը Նոտր Դամից»-ից(Քլաուդին Ֆրոլլոնի հայրը)։

Վերադարձ դեպի Մոռացված կղզի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի ուրիշ «Հետնորդներ» պոեմ, որը վերնագրված էր «Վերադարձ դեպի Մոռացված կղզի» թողարկվել է 2016 թվականի մայիսի 24-ին[39]։ Մինչ Բենը աշխատում է Աուրադոնում, մինչ նրա ծնողները գնացել էր կղզոց Մելին, Ջեյին, Կառլոսին և Էվիին ետ են վերադարձնում, Մալեֆիեսենտի պարտությունից հետո Մոռացված կղզուց անհետանում են Ջաֆարը, Սթերվելլա դե Վիլը և Չար թագուհին։ Այդ ժամանակ կղզում հաստատվել էին Կոկորդիլոսը «Փիթթեր Փեն»-ից (նա ուներ շատ երեխաներ ովքեր լողում էին «Հուկի Խորշը և խրճիթը» շորջը), Էդգար Բալթազարը «Արիստոկրատ կատուները»-ից (Նա ուներ մի տղա Էդդի անունով), Հեդիսը «Հերկուլես»-ից (նա ուներ տղա Հեդդի անունով), Րինգմեսթերը «Դամբո»-ից (նա ուներ աղջիկ Հերմի Բինգ անունով) բանտարկված էր Մոռացված կղզում։ Այս նովելում նաև եղել են Ագրաբահից Արքայական աստղագետը և Ջաֆարի աղջիկ Րիզան։ Այնտեղ նաև ներկայացվում են Հերկուլեսի որդի Հերկին, Պինոկիոյի Որդի Պինը, Գրամփի որդ Գորդոնը, Վագր Լիլիի դուստր Վագր Պոնին և թագավոր Արթուրի որդի Արթին։

Ֆրեդդին Ջորդնը և Էլին հաըտնվում են «Հետնորդները։ Չարիքի աշխարհը» մասում։

Գաղտնիքների դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գաղտնիքների դպրոց» այն վեպերից է որոնք ծառայում են որպես «Հետնորդների» շարունակություն։ Առաջին գիրքը՝ «CJ-ի կուտակված հարստությունը», ազատ է արձակվել 2016 թվականի օգոստոսի 30-ին, որի գլխավոր հերոսն էր կապիտան Հյուկի դուստրը և CJ Հուկը[40][41]: Երկրորդ գիրքը՝ «Ֆրեդիիի ստվերային քարտերը», ազատ է արձակվել 2016 թվականի նոյեմբերի 1-ին, գրքի գլխավոր հերոսը դոկտոր Ֆասիլերի դուստր Ֆրեդդին է: Երրորդ գիրքը՝ «Խելագար Ալիի առեղծվածը», ազատ է արձակվել 2016 թվականի փետրվարի 28-ին[40], գրքի գլխավոր հերոսը Ալիսայի դուստր Ալլին էր: Չորրորդ վեպը՝ «Լոնիի ռազմի սուրը», որը կթողարկվել է 2017 թվականի օգոստոսի 25-ին, գրքի գլխավոր հերոսը Մուլանի և Լի Շանգի դուստր Լոննին էր։ Իսկ հինգերորդ գիրքը՝ «Խուզարկու Կարլոսի որսը», թողարկվեց 2017 թվականի նոյեմբերի 14-ին:

Կրտսեր Նովելիզացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հետնորդներ» Ֆիլմի կրտսեր նովելիզացիան, Rico Green-ի կողմից վերամշակվել և թողարկվել է 2015 թվականի հուլիսի 14-ին[38][42]։

Այլ գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկվել են նաև ուրիշ գրքեր, որոնցից են «Մելի Օրագիրը»[43], «Մելի Հմայության գիրքը»[44] և «Աուրադոնի ձեռնարկը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 Descendants — 2015.
  3. 3,0 3,1 Disney Channel (October 15, 2015)։ «sequel confirmation on Facebook»։ Facebook։ Վերցված է October 15, 2015 
  4. «Disney Channel officially announces 'Descendants 3'» 
  5. «All-New, Contemporary Live-Action Disney Channel Original Movie 'Descendants' to Introduce Teenage Children of Iconic Disney Villains»։ The Walt Disney Company (Press release)։ December 12, 2013։ Վերցված է May 27, 2017 
  6. «Good and Evil Collide When "Descendants" Premieres July 31 on Family Channel» (Press release)։ Toronto: DHX Media։ July 8, 2015։ Վերցված է October 3, 2015 (չաշխատող հղում)
  7. «Descendants: Life beyond the happily ever after»։ Foxtel Insider։ Foxtel։ July 21, 2015։ Վերցված է October 3, 2015 
  8. Lee Ben (August 17, 2015)։ «Disney Channel movie Descendants will grace the UK this September»։ Digital Spy։ Վերցված է October 3, 2015 
  9. Ferreira Thinus (August 25, 2015)։ «DStv unblocking Disney Channel for Descendants»։ Channel 24 (Cape Town)։ Վերցված է October 3, 2015 
  10. «TV Guide September 2015»։ OSN։ September 1, 2015։ Վերցված է October 3, 2015 
  11. Կաղապար:Metacritic television
  12. Biedenharn Isabella (July 31, 2015)։ «What to Watch»։ Entertainment Weekly (Time Inc.) (1374): 55 
  13. Eaton Tisha Mae (July 27, 2015)։ «Disney Descendants Brings Classic Disney Magic to TV Movie»։ Moviepilot 
  14. Reif Alex (July 27, 2015)։ «Descendants DCOM Review»։ LaughingPlace։ Վերցված է July 27, 2015 
  15. Lowry Brian (July 29, 2015)։ «TV Review: Disney's Descendants»։ Variety։ Վերցված է July 29, 2015 
  16. Amatangelo Amy (July 28, 2015)։ «Descendants: TV Review»։ The Hollywood Reporter։ Վերցված է July 28, 2015 
  17. «Disney's "Descendants" Garners Over One Million Views on the WATCH Disney Channel App Ahead of Its Television Premiere Tomorrow»։ The Futon Critic։ July 30, 2015։ Վերցված է July 31, 2015 
  18. Kessell Rick (August 1, 2015)։ «Disney Channel's Descendants Bewitches 6.6 Million in Friday Premiere»։ Variety։ Վերցված է August 1, 2015 
  19. Kissell Rick։ «Ratings: Descendants Premiere Surges to 10.5 Million Viewers in Early DVR Playback»։ Variety։ Վերցված է August 23, 2015 
  20. «'Descendants' Now Fifth Most Watched Cable Movie»։ Multichannel։ Վերցված է August 23, 2015 
  21. Knox David (August 2, 2015)։ «Saturday 1 August 2015»։ TV Tonight։ Վերցված է November 15, 2015 
  22. «Weekly Top 10»։ BARB։ Վերցված է November 15, 2015 
  23. «Monthly Top 10»։ BARB։ Վերցված է November 15, 2015 
  24. «Teen Choice Awards 2015 Winners: Full List»։ Variety։ August 16, 2015։ Վերցված է December 10, 2015 
  25. «2016 Writers Guild Awards»։ Writers Guild of America։ Վերցված է January 13, 2016 
  26. «68th Annual DGA Awards Winners»։ Directors Guild of America։ February 6, 2016։ Վերցված է April 22, 2017 
  27. «2016 Writers Guild Awards: Nominations Announced For Television, New Media, News, Radio and Promotional Writing»։ December 3, 2015։ Վերցված է December 10, 2015 
  28. «68th EMMY® AWARDS NOMINATIONS»։ Emmys.org։ July 14, 2016։ Վերցված է July 14, 2016 
  29. «Descendants Sequel Ordered at Disney Channel» 
  30. Andreeva Nellie (October 15, 2015)։ «‘Descendants’ Sequel Set At Disney Channel»։ Deadline Hollywood։ Վերցված է October 15, 2015 
  31. Lincoln Ross A. (June 10, 2016)։ «‘Descendants 2’ Greenlighted By Disney Channel For 2017, New Characters Added»։ Deadline Hollywood։ Վերցված է June 10, 2016 
  32. Lawrence Derek (February 16, 2018)։ «Disney Channel officially announces Descendants 3»։ Entertainment Weekly։ Վերցված է February 16, 2018 
  33. Day 1: Welcome | School of Secrets | Disney Descendants ՅուԹյուբում
  34. Teaser | Descendants: Wicked World ՅուԹյուբում
  35. Aliki Theofilopoulos [alikigreeky] (July 31, 2015)։ «#DisneyDescendants #WickedWorld produced by the amazing @Jmageecook & directed by me! Voice talent from the cast!» (Թվիթ)։ Վերցված է August 1, 2015 
  36. «Descendants (Original TV Movie Soundtrack)»։ iTunes։ July 31, 2015։ Վերցված է July 31, 2015 
  37. «Various Artists - Chart history»։ Billboard։ Վերցված է August 13, 2015 
  38. 38,0 38,1 Khatib Joumana։ «Best Sellers»։ The New York Times։ Վերցված է August 24, 2015 
  39. «Return to the Isle of the Lost - Disney Publishing Worldwide»։ Disney.com։ Վերցված է April 8, 2016 
  40. 40,0 40,1 «Jessica Brody - Introducing My New Book Series for Disney's Descendants!»։ 19 July 2016 
  41. «School of Secrets: CJ's Treasure Chase - Disney Books - Disney Publishing Worldwide» 
  42. «Descendants: Junior Novel»։ Disney Publishing Worldwide։ Վերցված է August 23, 2015 
  43. «Descendants: Mal's Diary - Disney Books - Disney Publishing Worldwide» 
  44. «Descendants: Mal's Spell Book - Disney Books - Disney Publishing Worldwide»